Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՍԴ-ն վերածվել է քաղաքական մարմնի. ակնկալել ՍԴ-ից սահմանադրական արդարադատություն՝ դա այլևս անիմաստ զբաղմունք է. Էդգար Ղազարյան

Իրավական

Սահմանադրական դատարանը մերժել է Դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու՝ ՀՀ նախագահի դիմումը։ Սա թվով երկրորդ դիմումն է վերջին շրջանում, որի քվեարկության արդյունքում ՍԴ դատավորների ձայները բաշխվել էին հավասար։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ երբ  7-րդ գումարման ԱԺ-ի կողմից տեղի ունեցան փոփոխություններ Սահմանադրության մեջ և 3 դատավոր զրկվեցին իրենց կարգավիճակից, այդ պահից Սահամանադրական դատարանում հաստատվել խորը և անլուծելի ճգնաժամ։

«Դատարանը դադարել է դառնալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին։ Որոշ դեպքերում նրանք կայացնում են քաղաքական որոշումներ քաղաքական պատվերներով, օրինակ ընտրությունների արդյունքների հետ կապված. բացարձակ անօրինական գործընթացներով, խախտելով ՍԴ մասին օրենքի տրամաբանությունն ու էությունը՝ կայացրեցին քաղաքական որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Մնացյալ հարցերում դատարանում տիրում է խորը և ինստիտուցիոնալ ճգնաժամ»,- ասում է Ղազարյանը։

Նա նշում է, որ Սահմանադրական դատարանում բոլոր տիպի դատական կազմերի որոշումները անօրինական են։

«Հիմա եկել է դատարանի ֆունկցիոնալ գործունեության այն դրսևորումները, որ դատարանում ստացված դիմումների հիման վրա դատարանը պետք է կազմի, ըստ էության, որոշումներ, դատարանը պարզապես այդ որոշումները չի կայացնում։ Սա դատարանում անկազմակերպվածության և ճգնաժամի հետևանքներ են»,- նշում է նա։

Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորներից, ինչը նշանակում է, որ ՍԴ-ն 4։4  հարաբերակցությամբ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավորներից մեկը նիստի չի մասնակցում, իսկ ՍԴ դատավորների նիստին մասնակցելը դա օրենքի պարտադիր պահանջ է։ Ղազարյանը նշում է, որ եղել է նախադեպ, երբ Վահե Գրիգորյանը 1 տարի չի մասնակցել ՍԴ նիստերին,՝ կատարելով Քրօրենսգրքով նկարագրվող ենթադրյալ հանցագործություն։

«Այս դեպքում, երբ դատարանում 8 դատավորներ են մասնակցում որոշումների ընդունմանը, պատճառը ոչ թե դատավորներից մեկի անհարգելի վարքագիծն է, ինչպես դա եղել է Վահե Գրիգորյանի պարագայում, այլ եթե չեմ սխալվում հարգելի պատճառ է՝ պայմանավորված առողջական խնդիրներով։ ՍԴ մասին Սահմանադրական օրենքը հնարավորություն է տալիս դատարանին աշխատակարգային որոշումներով հետաձգել հարցերի քննարկումը դատարանի համար նպաստավոր ժամկետներում, որպեսզի կայացվեն սահմանադրական արդարադատության շահերից բխող որոշումներ, հետևաբար եթե դատավորների մեկը ունի առողջական խնդիրներ, ինչը շատ բնական է հատկապես համավարակով պայմանավորված, ապա օրենքը թույլ է տալիս դատարանին, բավարար գործիքակազմ կա, որպեսզի հետաձգվի հարցի քննարկումը և դա նշանակվի այն ժամկետում, երբ դատարանը հնարավորություն կունենա հարցի քննությունը կազմակերպել ողջ կազմոմ։ Իսկ ողջ կազմով դատարանի՝ հարցի քննարկման մասնակցության դեպքում, ըստ էության, բացառվում է նման իրավիճակի առկայությունը, որովհետև դատավորից պահանջվում է կամ կողմ, կամ դեմ քվեարկել որոշումների կայացման ժամանակ»,- ասում է Ղազարյանը։

Վերջինս նշում է նաև, որ ՍԴ ղեկավար Արման Դիլանյանը կամ չի կարողանում կազմակերպել, կամ դիտավորյալ նիստերը նշանակում է այնպիսի օրերի, և պայմաններում, որ չի կարողանում ապահովի բոլոր դատավորների լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։

«Դրա հետևանքը այն է, որ ՍԴ-ն չի կայացնում ըստ էության որոշումներ, և ստիպված են լինում իրավունքի ուժով օգտվել այն ինստիտուտից, որը նախատեսված է ծայրահեղ անելանելի իրավիճակների համար։ Ընդ որում սա վերաբերում է ոչ միայն ըստ էության որոշումներին, այլև վերեբերում է նաև դատական կազմերի որոշումներին»,- ասաց Ղազարյանը։

Դիտարկմանը, որ չնայած իշխանությունը հայտարարում էր, որ սխալ է արել ՍԴ կազմը ընտրելու ժամանակ, բայց կարծես դատարանը իրեն արդարացնում է և «իշխանության սրտի» որոշումներն է կայացնում, օրինակ՝ սահմանադրությանը համապատասխան է ճանաչում վիրավորանքի և զրպարտության մասին օրենքում փոփոխությունները, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նշեց. «2020 թվականից հետո, երբ փոխվեց դատական կազմը փոխվեց ապօրինի կերպով, այլևս դադարել է լինել արդարադատության ատյան։ Դա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության սահմանադրական հարցերով հանձնաժողովի ֆունկցիաները կատարող մի մարմին է։ Այդ դատարանում դատավորի կեցվածք, էություն ունեցող մարդիկ բացառիկ են, դրանք մեկ-երկուսն են։ ՍԴ-ն վերածվել է քաղաքական մարմնի և կայացնում է բացառապես քաղաքական որոշումներ այս իշխանությունների պահանջով։ Այն երեք դատավորներն էլ, որ նշանակված են այս իշխանությունների ժամանակաշրջանում, նրանք բոլորն էլ սպասարկում են կոնկրետ օրվա քաղաքական իշխանությունների շահերը։ Եվ այսօր ակնկալել ՍԴ-ից սահամանադարական արդարադատություն՝ դա այլևս անիմաստ զբաղմունք է։ Այս դատարանը ստեղծվել էր այս ձևի համար երկու նպատակով՝ որպեսզի Արցախը թշնամուն հանձնելու պայմանագրի իրավական գործընթացում արգելք չունենան, և երկրորդը խնդիրը ընտրությունների արդյունքները կեղծելուց և իշխանազավթման գործընթացից հետո ՍԴ-ում այդ ապօրինության վավերացումն էր ինչի ականատեսը մենք եղել ենք։ Սա Սահամանդրական դատարանի այս կազմի երկու հիմնական խնդիրն է եղել։ Իսկ հընթացս, եթե ընդունվում են իշխանահաճո որոշումներ, ապա նրանք այդ որոշումները վավերացնում են, իսկ եթե կան որոշումներ, որոնք վիճարկելի են, ընտրում են այս եղանակը»։

Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™