«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է. Բյուջեի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ. Սեպտեմբերի 27-ն ամփոփ

Օրվա լուրերը՝ ամփոփ
Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անսքող աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք, պատերազմը տևեց 44 օր։ Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած փաստաթղթով, ըստ որի հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից 7 շրջանը, Հադրութը, Շուշին: Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ 44-օրյա պատերազմում զոհվեց 3 777 անձ, 243 մարդու գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվել են:
 
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ որում մասնավորապես նշվում է, որ «Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվել է ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ: Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն: Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:
 
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը:
 
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ՝ միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել Թբիլիսիում, որը կարող է մշտական հարթակ դառնալ
 
Հայաստանի պետբյուջեի փաստացի եկամուտները 2021թ. առաջին կիսամյակում կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10,3 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցի եկամուտները։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ սկզբում կանխատեսվում էր, որ առաջին կիսամյակում պետության եկամուտները կկազմեն 698 մլրդ դրամ։
Երևանում՝ Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է
Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան
Առողջապահության նախարարն այցելել է «Եկեք պատվաստվենք» միջոցառմանը
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ
Город для слепых. Как Марбург стал самым удобным местом для незрячих и слабовидящих (WP)
Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ
Իսպանիայում Բարսելոնայի «Հայաստան» ըմբշամարտի ակումբի սաները նվաճել են 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ
ՀՀ նախագահը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ
Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրապարակվել են Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախընտրական ցուցակները
«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ
Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը
Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով
Հրապարակվեց Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը
Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը
Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան
Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք
Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը
Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ
Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը
Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ
Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք
Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան
Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի վթարից մահացածների և վիրավորների անունները
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք. ունենք 38 մահվան դեպք
Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ
Արփունք գյուղում 400 հակ անասնակեր է այրվել
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Օրվա աստղագուշակ
Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™