Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են Ինչո՞ւ են Հայ մամուլի օրը շնորհավորում միայն ՄԻՊ-ն ու ՏԿԵ նախարարը. պաշտոնյաները նեղացա՞ծ են լրագրողներից Թշնամին Երասխում կրկին սադրանքի է դիմել Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։

Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։

Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է.

- Բովանդակություն

- Հանրային ընդգրկում

Ընդհանրապես երկրի ողջ ընթացքը, տարածաշրջանի ողջ տրամաբանությունը փոխած զարգացումները հնարավոր չէ քննել «պատերազմի հանձնաժողով» կոչված ֆորմատում։

Կամ երկու տարբերակ. կա´մ լայն ֆորմատով դիմել հանրությանը ու միասին սկսել լայն քննարկումներ, կա´մ էականորեն նեղացնել հարցերի շրջանակը։ Այդ շրջանակը դարձնել այնքան կոնկրետ, որ մանևրելու շանսը փոքրանա, ու այնքան հստակ, որ լայն լսարան կոնսոլիդացվի այդ հարցերի շուրջ։

Օրինակ. «Պատերազմի՝ վաղաժամ դադարեցման առաջարկը (առաջարկները) մերժելու հարցի քննիչ հանձնաժողով»։

Այս հարցում կան լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտին, ՀՀ վարչապետ՝ Ն. Փաշինյան, Ադրբեջանի նախագահ, ԱԱԾ ԺՊ Մ. Համբարձումյան, ԳՇ պետ Օ. Գասպարյան և այլն։

Սա ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և մանևրելու հնարավորությունները մեծ չեն։

Այլ հարցեր.

1. Հուլիսյան դեպքեր։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

2. Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։

3. Ստվերային բանակցություններ։ Ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։

4. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700 –ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։

5. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։ Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարել միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Հիշեցման կարգով՝ պատերազմի օրերին ԱԽ նիստերը

27.09.20թ. Բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

28.09.2020թ. Բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարության ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

30.09.2020թ. Բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

14.10.2020թ. Բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

19.10.2020թ. Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը»:

Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Իշխանական այն «բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
ՏԻՄ ընտրություններին մասնակցության խայտառակ պատկերը Գյումրիում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը
«Անկախ դիտորդ» -ը ընտրական հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով
Մոտ ապագայում քաղաքացիները կունենան լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄ նախարարություն
Թալիբները պատասխանել են Պուտինին
ՄԻՊ-ին ներկայացվել են ահազանգեր՝ ոստիկանության կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ Գորիսի շտաբի աշխատանքների խոչընդոտման մասին
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ
Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան
Հայտնի է՝ ինչու են իրավապահները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ
Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին
«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք
Նախագահի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը
Դանիել Իոաննիսյանը նոր լուրեր է հայտնում Սյունիքի մարզում տեղի ունեցող տեղական ընտրություններից
Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում
Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15.97 տոկոս
Դրանք սոցիալական աջակցություններն են, կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարական դրամ բաժանելու մասին
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. նա արգելափակվել է խցիկում
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր
Россия четвертый день подряд обновляет рекорд по числу заражений коронавирусом с начала пандемии (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™