Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել

Խմբագրական
Կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ընթացքում մենք այդպես էլ իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությունը չհասկացանք։
 
Այժմ, երբ հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջը գործելու է, աշխատող քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնած։
 
Ստացվում է, որ չաշխատողները կարող են իրենց համար առանց դիմակ, առանց պատվաստման կամ թեստավորման ապրել, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկները հենց աշխատողներն են, որոնց ստիպում են պատվաստվել։
Երկրորդ՝ աշխատակիցները չեն ցանկանում պատվաստվել, վախենում են բարդություններից, ոմանք առողջական խնդիրներ ունեն, մտածում են՝ կսրվի, ոմանք պլանավորում են երեխա ունենալ, իհարկե, հնարավոր է այս բոլոր վախերը չափազանցված են, բայց որեւէ մեկը պատասխանատու չի լինի կամ երաշխիք չի տա, թե պատվաստումը ինչպես կազդի մեր օրգանիզմի վրա։
 
Երրորդ՝ կորոնավիրուսից բոլորս էլ վախենում ենք, բայց փաստորեն նույնիսկ պատվաստումը չի ապահովագրում մեզ դրանից, ասվածի ապացույցը Անահիտ Ավանեսյանի մայրն է, ով եւ պատվաստված է, եւ վարակվել է կորոնավիրուսով։
 
Իհարկե, Անահիտ Ավանեսյանը շատ է հուզվել այս լուրի հրապարակումից, համարում է, որ լրատվամիջոցները անձնական գաղտնիք համարող տեղեկություն են տարածել, դեռ մի հատ էլ սպառնում է պատասխանատվության ենթարկել օրինախախտներին, բայց նախարարը մոռանում է, թե ԱՆ-ն քանի-քանի օրենքներ է խախտում, ինչպես է ոտնահարում մեր իրավունքները ստիպելով պատվաստվել։
 
Չէ՞ որ պատվաստումն էլ բժշկական միջամտությունը, որը պարտադրելը արգելված է։
 
Չորրորդ, կորոնավիրուսի դեմ պայքարում մարդկանց ստիպել թեստավորվելը ոչ թե անմտություն է, այլ կոնկրետ բիզնես շահ։
Այսպես, ենթադրենք թեստավորումից մի քանի օր հետո անձը վարակվեց, դա չի նշանակում, որ թեստավորումը անիմաստ է, ամենեւին էլ չի ծառայում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակին։
 
Կամ եթե անձին հակացուցված է պատվաստվելը՝ հղի է կամ ալերգիկ է, ԱՆ-ն չի պարտադրում նրան թեստ հանձնել, ինչո՞ւ, եթե նախորդ օրինակում պարտադրում էր թեստավորվելը պատվաստումների փոխարեն։
Այսինքն՝ չպատվաստվող մարդուն թեստավորվելը հակացուցված չէ, եթե թեստավորվելով պայքարում եք կորոնավիրուսի դեմ, ուրեմն պետք է ամենօրյա ռեժիմով մարդկանց ստիպեք թեստավորվել։
 
Մյուս հանգամանքը, որ ստիպում է մեզ եզրակացնել, որ թեստավորումը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքար է, այլ ՀՀ քաղաքացիներից «կորոնավիրուսի հարկ» գանձելու միտում ունի, այն է, որ այս ոլորտում հակամրցակցային իրավիճակ է։ Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում թեստերը տատանվել են 15-30 հազար դրամի սահմաններում, այժմ բազում տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հիմնարկ, ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցները չեն ցանկանում պատվաստվել, դիմում են թեստավորող ընկերությունների եւ ընդամենը 7000 դրամով թեստավորվում։ Ի դեպ, այդ գնով տուրիստական ընկերությունները իրենց հաճախորդներին են նաեւ թեստավորում ուղեւորությունից առաջ։
 
Սա նշանակում է, թե այս ընթացքում ինչ մեծ գերշահույթներ են ստացել որոշ տնտեսվարողներ, որոնք թեստ են ներկրել կամ թեստավորել քաղաքացիներին։ Եթե հնարավոր է մարդկանց թեստավորել 7000 դրամով, ինչու է այդ գինը եղել 3 անգամ բարձր, ով է պատասխանատու սրա համար, անբարեխիղճ եւ գերշահույթ ստացած անձինք պատժվելու են, թե չէ։
 
Նույնիսկ ավելորդ է խոսել այն մասին, թե ինչու այդպես էլ հայկական թեստեր արտադրելու աշխարհացունց ծրագիրը չիրականացավ, կամ ինչու պետությունը իր միջոցների հաշվին որպես օգնություն տարբեր երկրներից ստացած թեստերով անվճար չի թեստավորում քաղաքացիներին։
 
Ահա այսպես անտրամաբանական եւ անհասկանալի պահանջներ է դնում իշխանությունը քաղաքացիների առաջ, հարկադրանքի միջոցներ կիրառում՝ խախտելով համաչափության եւ օրինականության սկզբունքը։ Կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունը նույնիսկ հասարակ դիմակ կրելու պահանջը չկարողացավ պարտադիր դարձնել եւ հսկողություն իրականացնել, բայց ցանկանում են պարտադրել պատվաստումը կամ թեստավորումերը։ Իսկ Անահիտ Ավանեսյանը բողոքում է, որ իր պատվաստված մայրիկի վարակվելու մասին տեղեկությունը հանրայնացվել է։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Տավուշի մարզի Գանձաքար համայնքը ղեկավարի պաշտոնակատար ունի
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ
Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Ջուր չի լինի
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Նավթի գներն աճել են
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ-ի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
Hello 33. Սիլվա Հակոբյանը նշում է տարեդարձը
Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, նախագծման փուլում է «Եղնիկի» դիտահրապարակը. Պապիկյան
«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
ԱՄՆ-ն սրում է ռազմական լարվածությունը․ Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը
Պակիստանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է երեք ոստիկան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Արման Միքայելյանը գրավել է երրորդ հորիզոնականը
Միխեիլ Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին
Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգուման աշխատանքները շարունակվում են
Մ23 ԱԱ․ Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Լույս չի լինելու
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ»․ Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան
Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ
«Ժողովուրդ»․ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում
«Հրապարակ». Ով կփոխարինի «տիկտոկերուհուն»
«Փաստ»․ Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման
«Ժողովուրդ»․ ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել
«Հրապարակ»․ Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը
«Փաստ». Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են
«Ժողովուրդ». ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի
Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ճանապարհի սալարկման աշխատանքները շարունակվում են
Բուն խնդիրը թողած` ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում․ Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն
Ոստիկանները գողացված համարանիշեր են հայտնաբերել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™