Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են Ինչո՞ւ են Հայ մամուլի օրը շնորհավորում միայն ՄԻՊ-ն ու ՏԿԵ նախարարը. պաշտոնյաները նեղացա՞ծ են լրագրողներից Թշնամին Երասխում կրկին սադրանքի է դիմել Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին

Քաղաքական

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  

Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և  քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական հսկողության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները:

Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ-երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերին, Համակարգող խորհրդի աշխատանքների պլանի կատարողականին վերաբերող և այլ բնույթի որոշումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռմանը միտված՝ ՀՀ դատական իրավունքում, ինչպես նաև օրենսդրական մակարդակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարված բարեփոխումները:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, և չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

«ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցների հետ կիսվել մեր փորձով»,-եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը:       

 

Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Իշխանական այն «բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
ՏԻՄ ընտրություններին մասնակցության խայտառակ պատկերը Գյումրիում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը
«Անկախ դիտորդ» -ը ընտրական հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով
Մոտ ապագայում քաղաքացիները կունենան լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄ նախարարություն
Թալիբները պատասխանել են Պուտինին
ՄԻՊ-ին ներկայացվել են ահազանգեր՝ ոստիկանության կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ Գորիսի շտաբի աշխատանքների խոչընդոտման մասին
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ
Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան
Հայտնի է՝ ինչու են իրավապահները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ
Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին
«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք
Նախագահի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը
Դանիել Իոաննիսյանը նոր լուրեր է հայտնում Սյունիքի մարզում տեղի ունեցող տեղական ընտրություններից
Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում
Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15.97 տոկոս
Դրանք սոցիալական աջակցություններն են, կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարական դրամ բաժանելու մասին
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. նա արգելափակվել է խցիկում
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր
Россия четвертый день подряд обновляет рекорд по числу заражений коронавирусом с начала пандемии (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™