Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը

Խմբագրական
Անկախության 30-ամյակն էլ «տոնեցինք» երեկ, իսկ այսօր շարունակում ենք մեր «կախյալ» առօրյան։
Տոնելը մի քիչ շքեղ է ասված, մի կողմից՝ իշխանությունը միլիոնավոր դրամներ էր ծախսել երեկվա միջոցառման համար, մյուս կողմից՝ մարդիկ հնարավորություն չունեին մասնակցել դրան։
Պարզ է չէ՞ եթե հանրապետության հրապարակում միջոցառում եք կազմակերպում, անվտանգությունը ապահովելը շատ բարդ է լինելու, բոլոր մասնակիցներին մինչեւ հավուր պատշաճի զննեն, նոր թողնեն ներս, միջոցառումը կավարտվի։
Երկրորդ՝ այդ ինչի՞ց է վախենում այս իշխանությունը, չէ՞ որ պատեհ, անպատեհ առիթով խոսում է հանրային վստահություն վայելելու մասին, իսկ երեկվա միջոցառմանն էլ տեսականորեն պետք է մասնակցեին այս իշխանության համակիրները, որոնք որեւէ վտանգ չեն ներկայացնում Փաշինյանի համար։
Իշխանությանը չընտրած, նրան բացասական վերաբերող քաղաքացիները երեկ հաստատ չէին իջնի հրապարակ, Անկախության օրը Անկախությունը մսխողների հետ տոնելու իմաստ չկար։
Բայց փաստորեն՝ իշխանությունը երեկ հիասթափեցրել է նաեւ իր ընտրազանգվածին բուռն անվտանգության միջոցառումներով։
Փոխարենը՝ Փաշինյանը երեկ չզարմացրեց մեզ իր ելույթով։ Նախկին հայտարարությունների կոնտեքստում նա նորից պարտվողականության, թշնամուն սիրելու թեզեր էր առաջ քաշում։
Ինչպես պատերազմի ժամանակ էր հայտարարում, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք զգա, այնպես էլ երեկ էր սրամտում. «Պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»: Քանիցս Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ մեր գլխում է՝ մեր մտածողության մեջ, աղքատությունը պետք է հաղթահարենք գլխում, պարտությունը պետք է համարենք հաղթանակ եւ անտեսենք կորսված հայրենիքը եւ հազարավոր զոհերը....։
Եթե Փաշինյանի կարծիքով՝ սա հաղթանակ է, ապա սարսափելի է պատկերացնել, թե պարտությունը որն է։
Փաշինյանը պարտությունը հաղթանակ ընդունելու կոչ արեց, Թումանյան արտասանեց, կինը հուզվեց, դասական համերգ եղավ հրապարակում, երկնքում դրոններով լուսային շոու ցուցադրեցին եւ «տոնը ամբողջացավ»։
Իսկ այսօր արդեն պետք է պարզել՝ երեկ հակահամաճարակային կանոնները պահպանել են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն, թե իշխանության հրավիրած համերգին կորոնավիրուս չի տարածվում։
Իսկ կանոնները չպահպանելու համար որեւէ մեկը տուգանվելու կամ պատժվելո՞ւ է, թե նման վերահսկողական գործառույթները խեղճ տնտեսվարողների կամ շարքային քաղաքացիների համար են։
Այսօր կորոնավիրուսից 273 դեպք է արձանագրվել, 20 մահվան դեպք, 14 օր հետո այս դեպքերը կարող են եռապատկվել եւ քառապատկվել, արդյունքում իշխանությունը կգնա խիստ սահմանափակումների, կսկսեն ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար, բայց ոչ մեկ չի հիշի, թե ինչպես էին սեպտեմբերի 21-ին մեր 30-ամյա անկախության պատվին եւ կորոնա տարածում, եւ ուղեղներ լվանում՝ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով։
Երեկվա տոնը չտարբերվեց նաեւ ավանդական պարգեւատրումներով, խնդիրը ոչ թե պարգեւատրումներն էին, այլ ընտրված անձանց ցուցակը։ Ամեն իշխանություն ունի իր յուրային մշակութային գործիչները, պաշտոնյաները, որոնց մեդալներ է շնորհում պետական տոներին։ Ընդ որում՝ պարգեւաներ շնորհելիս ոչ թե կարեւոր է մարդու ավանդը, գործունեությունը, աշխատանքի պտուղները, այլ իշխանությունների կամակատարը լինելը՝ սկսած դատավորներից վերջացրած մշակութային գործիչներով։
Հետեւաբար՝ պետք չէ զարմանալ, որ պարգեւատրվում են այն եզակի մշակութային գործիչները, ովքեր պատերազմից հետո ոչ մի թթու խոսք չեն ասել Փաշինյանին, երբեք չեն քննադատել, ավելին՝ տեղին եւ անտեղի աջակցել են ամեն ինչում։
Պարգեւատրվում են ուժային կառույցների բազմաթիվ աշխատակիցներ, որովհետեւ այս իշխանությունը լավ գիտի, որ ոստիկանապետությունում իր իշխանությունը պահում է բացառապես նրանց շնորհիվ, դա գիտեր նաեւ նախորդ իշխանությունը եւ պատահական չէր, որ իշխանության միակ վահանը՝ ուժայինները միշտ արտոնյալ էին՝ եւ բարձր վարձատրվում են, եւ պարգեւավճար են ստանում, եւ մեդալների են արժանանում, ապօրինությունների համար էլ չեն դատվում։ Ասվածի ապացույցն այն է, թե քանի-քանի բռնության դեպքեր գրանցվեցին ոստիկանների կողմից տարբեր անձանց նկատմամբ եւ նրանցից քանիսը պատժվեցին։
Ամբողջ դատական համակարգից պարգեւատրվում է իշխանության ամենամտերիմը՝ Վճռաբեկի նախագահը, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը, մինչդեռ անկախ, օբյեկտիվ դատավորներ դեռ կան եւ կարելի էր նրանց պարգեւատրել։
Իշխանությունները փոխվում են, բայց գործելակերպը նույնն է մնում, ցավոք, եւ ամենեւին էլ էական չէ՝ մեր պետականության կայացման 2-րդ, թե 3-րդ տասնամյակն ենք բոլորում։
Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™