Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

-Այսօր Առուշ Առուշանյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ չնայած այս պահին կալանավորված է, սակայն պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Առուշանյանի շանսերը։

-Բավականին բարձր եմ գնահատում, որովհետև Առուշանյանը գործով ապացուցել է, որ Գորիսում հսկայական ներդրումներ անելով հնարավոր է դրական փոփոխություններ բերել և այդ աշխատանքը ամենօրյա ռեժիմով տեսել են Գորիս համայնքի բնակիչները։ Եվ պատերազմական իրավիճակում Առուշանյանը կարողացել է շատ արագ մոբիլիզացնել ամբողջ համայնքը, որը եղել է Արցախի թիկունքը։ Հետպատերազմական իրավիճակում նաև սահմանային խնդիրների լուծման հետ կապված, սահմանամերձ բնակավայրերի հետ կապված խնդիրների լուծման հետ կապված առաջին արձագանքման օղակը եղել է համայնքը և չի եղել այդպիսի մի խնդիր, որը համայնքի համար լինի անլուծելի, որը որ համայնքի իրավասության շրջանակներում է, չի եղել այդպիսի մի խնդիր, որը անլուծելի լինի։

-Պատերազմական իրավիճակում Առուշանյանի կազմակերպչական ունակություններն ու դրսևորած հմտությունները ազդեցությունը կարո՞ղ ենք որպես առավելություն դիտարկել հատկապես հիմա, երբ Գորիսի մի շարք բնակավայրեր վերածվել են սահմանամերձ գոտիների։

-Այո, երբ որ այդպիսի հրաման եղավ, որ համայնքը պետք է մոբիլիզացվի և ջոկատներ պիտի կազմվեն, սահմանները պետք է գծվեն, ամբողջ այդ աշխատանքները խրամուղիների անցկացման, Առուշանյանի գլխավորությամբ իրականացվել են և կան փաստեր, տեսանյութեր՝ արձանագրվել է այդ ամեն ինչը, որ պատշաճ կերպով կազմակերպվել է։ Եվ առաջնագծի հետ կապված, և թիկունքային աշխատանքների կազմակերպման հետ կապված ամեն ինչ արվել է համայնքի կողմից և բնականաբար Առուշանյանի գլխավորությամբ։

-Ձեր դաշինքի անդամների նկատմամբ ճնշումներ կիրառվո՞ւմ են։ Օրինակ, որոշ ժամանակ առաջ Գորիսի բնակիչներ էին մեր խմբագրություն ահազանգել, որ իրենց այցելում են ուժային կառույցների ներկայացուցիչներ ու փորձում վախեցնել։

-Եթե նկատի ունենանք, որ մեր վրա քրեական գործ է հարուցվել, ավելին, սպեցնազ է ուղարկվել Գորիս՝ մեզ ձերբակալելու, ընդամենը նրա համար, որ մենք սահմանը պահող բնակիչներին տվել ենք դրամական աջակցություններ։ Նույն Որոտանի բնակիչներին, ովքեր այսօր բազմաթիվ խնդիրների առջև են կանգնել, մեր Շուռնուխի բնակիչներին, Բարձրավանի բնակիչներին, Ակների բնակիչներին, որ թշնամին իրենցից մի քանի կիլոմետր վերև կանգնած է Սև լճի տարածքում։ Իհարկե սա ևս բռնության դրսևորում է, ճնշումների մի դրսևորում է, երբ որ մեր նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սահմանը պահող բնակիչներին դրամական աջակցություն տալու համար։ Եվ դա որակվում է որպես վատնում և յուրացում, յուրացում բառի վրա խնդրում եմ ուշադրություն դարձնել այն պարագայում, երբ որ և Քննչական կոմիտեն, և դատարանում, երբ որ կալանքի տանելու համար էին դիմել, չկա այդպիսի մի օրինակ, երբ որ ասենք 115 բնակչից որևէ մեկը գոնե հազար դրամ տվել է Գորիսի համայնքապետարանի որևէ աշխատակցի։

Այստեղ ձևակերպումն է շատ կարևոր եղել, անպայման որակել և լրատվամիջոցներով տարածել այդ կեղծ ինֆորմացիան, երբ որ յուրացման գոնե մեկ ապացույց չկա։ Բայց եթե մեզ պետք է դատեն, քրեական գործեր հարուցեն այն բանի համար, որ սահմանը պահող գյուղացուն, ով այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած՝ սկսած արոտավայրերի, կորցնելուց, դաշտավայրերը կորցնելուց, ամենօրյա ռեժիմով ինչ-որ խնդիրներ են առաջանում, անասուններն են անցնում՝ այդտեղ արդեն փոխհատուցման խնդիրներ են լինում, լավ, եթե այս երկրի սահմանը պահող բնակիչն իրավունք չունի, որովհետև Քննչական կոմիտեն որակում է, որ այդ մարդիկ լավ են ապրում և տեղի է ունեցել վատնում։

Ես շատ կուզենամ, որ այս գործը գնա դատարան և դատարանում ապացուցվի, թե որ շուռնուխեցին է շատ լավ կարգավիճակով ապրում, ես Որոտանում հարուստ մարդ չգիտեմ։ Ես գիտեմ, որ բոլորը դիմել են սոցիալական այս կամ այն խնդիրը լուծելու, ես գիտեմ, որ իրենք ներկայացրել են հիվանդության փաստաթղթեր։ Իհարկե սա ճնշում գործադրելու լավագույն օրինակներից մեկն է՝ աղաղակող նկարահանումներ իրականացնել, հանրությանը ցույց տալու համար՝ տեսեք, թալան է տեղի ունեցել, այն դեպքում, երբ մեկ ապացույց չեն կարող ունենալ, որ հազար դրամ անգամ, նորից եմ կրկնում, Գորիսի համայնքապետարանի որևէ աշխատակից կարող է վերցրած լինել։ Իրենք ևս սա արձանագրել են, բայց մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք սահմանը պահող գյուղացուն տվել ենք դրամական աջակցություն։

-Իսկ հասարակության տրամադրություններն ինչպիսի՞նն են, ընդհանրապես Ձեր շփումներն ի՞նչ են ասում։

-Բնական է, որ այս իրավիճակում մարդիկ տեսնում են՝ ինչ է կատարվում և շատ լավ հասկանում են ինչ է կատարվում։ Շատ-շատերը չեն ուզում ակնհայտ, երևացող խնդիրների, գլխացավանքի մեջ ընկնել և փորձում են զերծ մնալ։ Բայց ես հավատում եմ գորիսեցու թասիբին, ես վստահում եմ մեր համայնքի բնակիչներին, ես իրենց նաև ճանաչում եմ և գիտեմ, որ իրենք միշտ կարող են ճիշտ որոշում կայացնել ցանկացած ճիշտ իրավիճակում։

-Իշխանությունները վարչական լծակներ կկիրառե՞ն։

-Նախորդ ընտրություններին էլ է վարչական լծակ կիրառվել։ Այդ մասով քրեական գործ է հարուցվել Գորիսի ոստիկանությունում, բայց քանի որ խոսքը վերաբերվում էր իշխանությանը՝ ընդամենը ժամեր են պահանջվել, որպեսզի գործը կարճվի։ Այս անգամ էլ եթե լինի, մենք կնկատենք՝ այդ մասին անպայման կբարձրաձայնվի։ Հիմա որևէ մեկնաբանություն չեմ անի, քանի որ չի սկսվել նախընտրական թոհուբոհը, երբ որ արդեն գործընթացը սկսվի միաժամանակ, եթե կլինեն ինչ-որ խնդիրներ՝ այդ մասին միանշանակ կբարձրաձայնենք։

-Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք, ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերն այս ընտրություններում։

-Որևէ մեկնաբանություն չեմ ուզում ասել։ Յուրաքանչյուրը պետք է աշխատի իր հնարավորությունների, կարողությունների շրջանակներում։ Այս ընթացքում մենք այնքան թշնամանք, տհաճ իրավիճակներ, ատելություն ենք տեսել ու լսել, որ ես ինքս անձնապես հակված եմ, որպեսզի մենք ավելորդ լարվածություն չբերենք մեր համայնք, որովհետև մեր խնդիրը այս ստեղծված իրավիճակում միասնություն ստեղծելն է։ Եվ դրա համար չեմ ուզում անել որևէ հայտարարություն, որով որ կարող եմ առանց այն էլ այդ անջրպեդը, որ մեր հասարակության մեջ ստեղծվել է ու երեք տարի խորացվում է, որովհետև ինչպես նաև Առուշանյանն է իր խոսքում ընդգծել՝ միասնականություն ու շենացող Գորիս։ Սա է լինելու մեր տեսլականը և սրան ուղղված քաղաքականությամբ ենք մենք գնալու դեպի առաջ։

Հայկա Ալոյան

Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™