«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձով, որում նշել է. 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ

Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ

Ազգային ժողովի պատգամավորներ

Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ

Սիրելի ծնողներ, հարազատներ մեր նահատակների

Սիրելի ներկաներ

Խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք հանուն Հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը: 

Շնորհակալ եմ: 

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―

Հույսի՜ հայրենիք

Լույսի՜ հայրենիք։

Հովհաննես Թումանյանի այս տողերը թերեւս ճշգրիտ են արտահայտում հանգրվանը, որում գտնվում է մեր հայրենիքը՝  Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 30 տարեկան է: Ի՞նչ կտեսնենք մենք, եթե ետ նայենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը: Կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, կտեսնենք ոգեշնչում եւ հուսահատություն, կտեսնենք հիացմունք ու հիասթափություն, կտեսնենք պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ եւ պատերազմում կրած պարտություն: 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա, եւ թերեւս հենց այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը: Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: 

Այս բանաձեւումն է թերեւս մեր ամենամեծ խնդիրը՝ ձեւակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար: Իմ պատկերացրած ձեւակերպումն այսպիսին է. 

Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել  հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել՝ ճակատագրին, հաղթել մահվանը: 

Իսկ ո՞ւր մնացին նահատակները:

Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի: Եվ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքն իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին: 

Եվ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:  

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եվ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող: 

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը որ նրանք կերտեցին

Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը: 

Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես, որոնք ընկան, որ դու ելնես։ 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»: 

Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ
Իսպանիայում Բարսելոնայի «Հայաստան» ըմբշամարտի ակումբի սաները նվաճել են 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ
ՀՀ նախագահը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ
Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրապարակվել են Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախընտրական ցուցակները
«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ
Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը
Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով
Հրապարակվեց Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը
Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը
Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան
Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք
Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը
Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ
Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը
Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ
Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք
Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան
Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի վթարից մահացածների և վիրավորների անունները
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք. ունենք 38 մահվան դեպք
Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ
Արփունք գյուղում 400 հակ անասնակեր է այրվել
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Օրվա աստղագուշակ
Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™