«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց

Խմբագրական

Հայաստանի անկախությունը 30 տարեկան է, սակայն այսօր մենք միմյանց շնորհավորելու ոչ սիրտ ունենք, ոչ համարձակություն։ Մենք՝ անկախության սերունդը, արժանի չեղանք այն պետությանը, որը ժառանգություն էինք ստացել մեր նախնիներից։

Մենք մսխեցինք մեր ստացած ժառանգությունը եւ շարունակում ենք միայն մսխել։ Այսօր մեղադրել իշխանությանը, ընդդիմությանը՝ արդեն անիմաստ է, ուշ է, դրանով ոչինչ էլ չենք փոխի։

Այո, Հայաստանի այս իշխանության օրոք մեր անկախությունը ամենամեծ հարվածները ստացավ, մենք փոքրացանք, խեղճացանք, կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի մասը, կորցրեցինք հերոս տղաներին եւ ցավոք, այս կորուստների շարքը չի ավարտվում։

Իհարկե, իշխանությունը չի ընդունում իր բերած արհավիրքները եւ հասցրած վնասները Հայաստանի անկախությանը, անիմաստ է անգամ որեւէ բան պահանջել։ Նույնը վերաբերում է մեր ընդդիմությանը, որը համարում է՝ արել է այն, ինչ կարող է, ժողովուրդն է ընտրել այս իշխանությանը։ Ստացվում է՝ ոչ ոք մեղավոր չէ, բայց մենք պետություն ենք կորցնում։ Իսկ կորցնելը եւ անկախության 30-ամյակի շեմին մեր առաջ ծառացած մարտահրավերները ամենեւին էլ թեթեւ, շտկվող սխալներ չեն, բայց հավատացած ենք՝ անհնարին ոչինչ չկա։

Այս խնդիրները լուծելու, մարտահրավերները հաղթահարելու համար պետք է օրնիբուն աշխատենք, լինենք շրջահայաց, ճկուն, առաջնորդվենք բացառապես պետական շահով եւ իհարկե,ապավինենք մեր տիեզերական հաջողությանը։ Անկախության 30-ամյակին մենք առաջնահերթ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր ունենք, թշնամուն վտարել ՀՀ սուվերեն տարածքից, մեր ճանապարհները դարձնել անվտանգ, հասկանալ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում մեզ սպասվող զարգացումները եւ փորձել հասնել դրանց հայանպաստ լուծումների։

Երկրորդ՝ վերակառուցել եւ վերազինել բանակը, հերթական անգամ մենք համոզվեցինք, որ մեր անվտանգության միակ երաշխավորը մեր Զինված ուժերն են, ռուսը, ամերիկացին, եվրոպացին, ոչ մեկ չի գալու մեզ պաշտպանի, լավագույն դեպքում՝ ամենավերջում իբրեւ զոհ սոցիալական օգնություն տրամադրեն, բայց մենք չենք կարող կոտորվել՝ սպասելով տրամադրվող օգնությանը։ Հետեւաբար՝ մարտունակ բանակը ունենալը այլընտրանք չունի։

Երրորդ՝ Արցախի հարցը, եթե մեր ժողովուրդը եւ իշխանությունները փակված չեն համարում այս հարցը, պետք է պայքարել եւ ամեն գնով մեր կորուսյալ հայրենիքից մնացած շատ փոքր հատվածի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Այլապես, այդ բանակցությունները կարող են մի օր ավարտվել, երբ թշնամին որոշի օկուպացնել նաեւ Արցախի մնացած մասը։ Այս առաջնահերթ երեք խնդիրները ուղղված են մեր ֆիզիկական գոյությանն եւ անվտանգության ապահովմանը։ Այս ուղղությամբ աշխատանքներից զատ եւ դրան զուգահեռ լուրջ բարեփոխումների կարիք ունենք նաեւ ներսում։

Այդ բարեփոխումները պետք է սկսել Սահմանադրությունից եւ ավարտել կարեւորագույն ծրագրերի, նախաձեռնությունների, փոփոխությունների իրագործմամբ, նախեւառաջ՝ ազգային գաղափարախոսության, նպատակների, արժեհամակարգի մշակմամբ եւ դրանով ապրելուն։

Սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում պետք է դիտարկել երկրի կառավարման ձեւի փոփոխությունը, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգը ապացուցեց, որ մեր պես երկրների դեպքում լավագույն լուծումը չէ։ Նոր փոփոխությունների հիմքում պետք է լինեն իշխանությունների հավասարակշռման եւ զսպման գործուն գործիքակազմ, որ եւ կայություն լինի երկրում, եւ իշխանությունը սանձարձակ չլինի, կենտրոնացնի ողջ ռեսուրսը մեկ մարդու կամ խմբակի ձեռքում։ Այս առումով անչափ կարեւոր են դատաիրավական բարեփոխումները եւ անկախ դատական համակարգի կայացումը։

Մյուս կողմից էլ՝ ինչպիսի օրենսդրական դաշտ էլ ստեղծենք, ինչ կառուցակարգեր էլ հորինենք, առաջին հերթին մեզ պետք է այս ամենը հարգող, կատարող իշխանություն։ Եթե անկախության 30-ամյակի միջոցառմանն էլ են Եռաբլուրից հանրային գործիչների, ակտիվիստների բերման ենթարկում, լրագրողների աշխատանքը խոչընդոտում, ինչ ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին է խոսքը, այստեղ ոչ ներպետական օրենսդրությունը, ոչ միջազգային կոնվենցիաները երաշխիք չեն։ Հետեւաբար՝ մեզ պետք է ոչ թե թղթի վրա գրված նոր սահմանադրություն, այլ գործող, փաստացի, իրական մայր օրենք։

Օրենսդրական բարեփոխումներից բացի՝ առաջնահերթ է կրթության ոլորտում փոփոխությունը, ժամանակակից որակներին համապատասխան կրթության ապահովումը, մենք լավ մասնագետների կարիք ունենք, միեւնույն ժամանակ՝ այդ լավ մասնագետներին երկրում աշխատանքով ապահովելու խնդիր։ Որակյալ կրթության ապահովումը, իհարկե, թանկ հաճույք է, բայց դա այն ներդրումն է, որը երբեք չի կորում։

Հետեւաբար՝ որակյալ կրթությունը պետք է լինի մատչելի եւ հասարակության բոլոր խավերը պետք է հավասարապես հնարավորություն ունենան որակյալ կրթություն ստանալու։ Այս կրթության ապահովման կարեւորագույն կոմպոնենտը համապատասխան մասնագետներն են, որոնց պակասը մենք չունենք, բայց այսօր ուսուցիչ, դասախոս լինելը պետք է լինի պատիվ։

Հետեւաբար՝ մենք ոչ միայն կարիք ունենք այս ոլորտում բարեփոխումների, այլեւ անհրաժեշտություն կա հարգանք սերմանել կրթության մշակների նկատմամբ, վերականգնել այդ ինստիտուտի երբեմնի հեղինակությունը։ Կրթությունից զատ հաջորդ կարեւորագույն ոլորտը, որն ունի բարեփոխումների կարիք, առողջապահությունն է, պրոֆեսիոնալ բժիշկը պետք է բացառիկ հարգանք վայելի եւ ունենա բոլոր հնարավորությունը կյանքեր փրկելու։

Միեւնույն ժամանակ, մեր քաղաքացիները չպետք է տառապեն որեւէ հիվանդությամբ կամ մահանան միայն այն պատճառով, որ գումար չունեն բժշկի դիմելու։ Եւ այսպես, գոնե սահմանադրությամբ ամրագրված պետության պարտավորությունների մասով իշխանությունը պետք է ի վիճակի լինի ապահովելու նվազագույն պայմաններ եւ հնարավորություններից։

Անկախության 3-րդ տասնամյակին մենք պետք է վերակառուցենք եւ վերարժեւորենք մեր անկախ պետականությունը, պատկերացումները դրա շուրջ եւ մեր ամենօրյա գործունեությունը, եթե, իհարկե, Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը մեզ համար արժեք է։

Մեր անկախությունը ամեն օր կառուցելով, շենացնելով, քար քարի վրա դնելով կարող ենք մեզ թույլ տալ այսօր բաց ճակատով շնորհավորել միմյանց, իսկ առայժմ դատապարտված ենք ապրել մեղքի, ամոթի զգացողությամբ եւ հայցել ներողամտություն նախնիներից եւ գալիք սերունդներից, քանի չենք վերականգնել մեզ պատգամածը եւ ապագա սերնդին չենք կարող փոխանցել կայուն, զարգացած երկիր։

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ
ՀՀ նախագահը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ
Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրապարակվել են Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախընտրական ցուցակները
«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի գործարկման հետ մեծ հույսեր է կապում Հայաստանը. ուկրաինացի փորձագետ
Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը
Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով
Հրապարակվեց Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը
Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ է
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը
Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան
Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք
Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը
Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ
Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը
Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ
Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք
Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան
Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի վթարից մահացածների և վիրավորների անունները
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք. ունենք 38 մահվան դեպք
Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ
Արփունք գյուղում 400 հակ անասնակեր է այրվել
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Օրվա աստղագուշակ
Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™