Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ. Ռուբեն Մելքոնյան

Քաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Մասնավորապես նա նշել է, որ տարակուսելի է, որ Փաշինյանն ուզում է իր հետ հանդիպել, բայց մյուս կողմից էլ հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցքի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է ֆիքսել, որ Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական։ «Պետք է ֆիքսենք, որ Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ, որովհետև իր այդ հայտարարության ընթացքում նա Հայաստանի վարչապետի պաշտոնն անգամ չնշեց, Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունն անգամ չտվեց և խոսեց երրորդ դեմքով՝ բառացի, եթե թարգմանեմ, ասեց, եթե ուզում ես հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա քայլեր պիտի անես։ Այսինքն, իր անունը հիշատակեց, բայց այն մարդու, որը ձգտում է նրա հետ հանդիպել՝ անգամ անունը չտվեց։ Արևելյան և ընդհանրապես համաշխարհային արարողակարգով սա նշանակում է դիմացինի սուբյեկտայնության, ըստ էության, զրոյական մակարդակի ֆիքսում, քաղաքական արհամարհանք և բնականաբար դրանից բխող քայլերի ոճի հաջորդականություն»,-ասաց Մելքոնյանը։

Թուրքագետը նկատեց, որ ինչ վերաբերում է էրդողանի բուն ասելիքին, փատորեն վերջինս բացահայտում է, որ Հայաստանն է ձգտում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու քայլեր է անում։ Էրդողանը բացահայտում է արհամարհական ոճով Հայաստանի ձգտումը նրա հետ հանդիպելու և հարաբերություններ հաստատելու՝ կարծում է Մելքոնյանը։

«Քողարկված ձևով, կարծում եմ, թուրքական նախապայմանների շարունակվող, հաջորդող նախապայմանների հարցում աննահանջ լինելու մասին ապացույց է, որ հանդիպումը անգամ, եթե հանդիպում լինի, ինչի հետ կապված կասկածներ ունեմ, չի նշանակում, որ թուրքական հայտնի մյուս նախապայմանները դուրս են գալու օրակարգից և կարծում եմ՝ մեր մամուլում որոշակի թարգմանության սխալներ կային։ Բացի մեկ, երկու մամուլի միջոցից, ձևակերպումները թուրքերեն, այն ճիշտ թարգմանությունը, որ պետք է լիներ՝ տեղի չունեցավ։ Ձևակերպեց Էրդողանը հետևյալ կերպ․ «Եթե դրական քայլեր անեք՝ մենք կսկսենք քաղաքական երկխոսությունը, այնինչ մեզ մոտ թարգմանվեց՝ մենք կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ Էրդողանի այդ խոսքը նշանակում է, որ եթե դրական քայլեր անեք, մենք կսկսենք քաղաքական երկխոսությունը և կսկսենք քննարկել նաև մյուս նախապայմանները՝ Հայոց Ցեղասպանության խնդիր, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու խնդիր և այլն, և այլն։

Ես կարծում եմ, որ սա մեր դիվանագիտության խոշորագույն տապալումներից է, ընդ որում՝ չեմ կարող ասել, որ սա դիվանագիտության տապալումն է, որովհետև ինձ մոտ անձնապես տպավորություն է, որ սա ոչ թե Արտաքին գործերի նախարարության և մեր դիվանագիտական ընդհանուր այդ կառույցի կողմից արված քայլեր են, այլ սա Փաշինյանի և միգուցե իր մի քանի համախոհների անձնական քայլն է, որը փաստորեն չի ուղեկցվում համապատասխան դիվանագիտական աջակցությամբ։ Այն կառույցի աջակցությամբ, որն ունի համապատասխան գործիքակազմ՝ նմանատիպ հարաբերություններ հաստատելու հետ կապված և կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցը՝ դա կլինի Արտաքին գործերի նախարարությունը, թե վարչապետի մամուլի խոսնակը՝ պետք է անդրադառնա այս խնդրին և մեկնաբանի»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը նշեց, որ ուրախ կլինի, եթե լրատվամիջոցները կամ ընդդիմադիր պատգամավորներն այս հարցադրումն անեն Ազգային Ժողովում կամ պաշտոնական խողովակներով, որովհետև մեր հասարակությունը ստիպված է հենվել միայն թշնամական պետության նախագահի խոսքի վրա, նշելով, որ մեր պետության կողմից օֆիցիալ պարզաբանում չի եղել՝ արդյո՞ք Փաշինյանը նման առաջարկ արել է և ի՞նչ է նշանակում այդ առաջարկը և ի՞նչ ենթատեքստեր ունի՝ հարցադրում է անում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Հայկա Ալոյան

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը
Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. Ահմադ Ալի Գուդարզին
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում
Ես սենատոր եմ 370 տարի․ Բայդենը կատակել է
Տեսախցիկը ֆիքսել է Ռյազանի գործարանում 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը
ԱՆ ենթակայությամբ գործող բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Ավանեսյան
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Տավուշի մարզի Գանձաքար համայնքը ղեկավարի պաշտոնակատար ունի
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ
Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Ջուր չի լինի
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Նավթի գներն աճել են
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ-ի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
Hello 33. Սիլվա Հակոբյանը նշում է տարեդարձը
Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, նախագծման փուլում է «Եղնիկի» դիտահրապարակը. Պապիկյան
«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
ԱՄՆ-ն սրում է ռազմական լարվածությունը․ Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը
Պակիստանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է երեք ոստիկան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Արման Միքայելյանը գրավել է երրորդ հորիզոնականը
Միխեիլ Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին
Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգուման աշխատանքները շարունակվում են
Մ23 ԱԱ․ Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Լույս չի լինելու
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ»․ Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան
Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™