Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ) ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու «Զարթոնքը» ՔՊ-ի հետ չի համագործակցի, իսկ «Բալասանյան» դաշի՞նքը Ինչ արդյունքներ են գրանցվել Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին Հունիսից հետո վերագնահատումներ է տեղի ունեցել, որովհետև այլ բաներ են խոստացել, այլ բաներ են արել. Թևան Պողոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Ինչպես են բաշխվելու մանդատները Գորիսում Ընտրությունների արդյունքները մեծամասամբ պայմանավորված էր անձերի հետ, մեր դիտարկումները դա են ցույց տալիս. Սոս Հակոբյան Տաթևում հնարավոր է նաև որոշակի զարգացումներ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել. Շահեն Հարությունյան Երբ, ինչպես են ամփոփվելու ընտրությունների արդյունքները. ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն անցկացված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն ամփոփվել է։ Այս տարի այն իրականացվել է հիբրիդային ձևաչափով՝ երկու փուլով. առաջին փուլը՝ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն ավանդական (օֆլայն, 41 օր) և երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 3-7-ն առցանց (օնլայն, 5 օր) ձևաչափերով։

Փառատոնային ծրագիրն իրականացվել է Երևանում և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում՝ Իջևան, Դիլիջան, Գավառ, Մարտունի, Վանաձոր, գ. Վահագնաձոր, Սպիտակ, Գյումրի, Գորիս, Կապան, գ. Տեղ, գ. Շինուհայր:

Շուրջ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

17-րդ «Ռոլան» փառատոնի մրցութային անվանակարգերի հաղթողներն են.

1. «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 11 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Մարատ Նարիմանով, Ռուսաստան)։

2. «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 9 ֆիլմ, լավագույն երկարամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա), լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Հյուգո Կաբի, Անտուան Դյուպրիես, Օբին Կուբիակ, Լուկաս Լերմիտ, Զոյե Դևիզ, Ֆրանսիա)։

3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Սպիտակի Ա. Շիրակացու անվ. N 8 դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էր 5 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը (ռեժիսոր` Ալյոնա Բարանովա, Չեխիա):

4. «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգ (ժյուրի՝ Երևանի Վ. Մայակովսկու անվ. N 7 հիմնական դպրոցի սաներ): Անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Արթուր Միքայելյան, Գայանե Բաբայան, Հայաստան)։

5. «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգ (ժյուրի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ): Անվանակարգում ներկայացված էր 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը (ռեժիսոր` Սամուել Ռոսսի, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա):

6. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): Անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը (հեղինակներ՝ Լիլիթ Մինասյան, Անուշ Մկրտումյան, Ալեքս Աղաբաբյան, Հրաչ Նալբանդյան, Անահիտ Հարությունյան, Հասմիկ Բաղդասարյան, Մերի Մալխասյան, Աղասի Բարսեղյան, Հայկ Եղիկյան, Մարտին Ասցատրյան, Հասմիկ Հարությունյան, Հակոբ Պետոյան, Անահիտ Պետրոսյան, Դավիթ Ապերյան, Գևորգ Մովսիսյան, Դավիթ Հովակիմյան, նախագծի ղեկավար՝ Արուսյակ Զախարյան, Հայաստան)։

7. «Լավագույն անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգ (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Աղբ» ֆիլմը (ռեժիսոր՝ Լուկա Դելլա Գրոտտա, Ֆրանչեսկո Դաֆանո, Իտալիա): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 11 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Շումի ոդիսականը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժուլիեն Բիզարո, Ֆրանսիա, Բելգիա):

8. «Լավագույն խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգ՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Աֆրիկա): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Հորթուկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Վիկտորիա Ռունցովա, Ռուսաստան):

9. «Գրան Պրի» մրցանակ: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց, Հայաստան):

Նշենք, որ Երևանում և ՀՀ 5 մարզերում իրականացվել է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացվել են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը (հեղինակներ՝ «Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժ.՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021 թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ.՝ Ա. Միքայելյան, 2016 թ.) անիմացիոն ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Ա. Միքայելյան, 2008 թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ.՝ Ռ. Փաշինյան, 2016 թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ. Ստեփանյանի հիշատակին:

Փառատոնի շրջանակում իրականացվել են 3 ֆիլմերի պրեմիերաներ. «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021 թ.), «Ջիմ Բաթթոնը և Վայրի 13-ը» (ռեժ.՝ Դ. Գանսել, Գերմանիա, 2021 թ.), «Բարբոսկիններն ամառանոցում» (ռեժ.՝ Ֆ. Դմիտրիև, Ե. Գալդոբինա, 2020 թ.):

Նշենք նաև, որ փառատոնի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են ֆիլմերի ցուցադրություններ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ դպրոցներում, նախակրթարաններում, ամառային ճամբարներում, ՀԿ հարթակներում։ Տեղի են ունեցել վարպետության դասեր, հարց ու պատասխան քննարկումներ, հանդիպումներ դպրոցներում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով սահմանամերձ մարզերի և Արցախի երեխաներին, պատանիներին, երիտասարդներին:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերից «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ կիրականացվի «17-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը «ԹՈՒՄՈ»-ում» խորագրով ֆիլմերի ցուցադրությունների հատուկ ծրագիրը։ Այն կանցկացվի «ԹՈՒՄՈ» կենտրոնի Երևանի, Գյումրու, Դիլիջանի և Ստեփանակերտի մասնաճյուղերում:

Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է.կա վիրավոր
ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով
Пять дней без воды в пустыне. Спасение двух человек в Австралии назвали настоящим чудом (WP)
Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր
Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն այցելել է Գյումրի
ՀՀ-ն ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ․ մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ InfoPort.am
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Իշխանափոխություն մենք չէ, որ պետք է իրականացնենք. Տիգրան Ուրիխանյան
Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակ
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման. Էլինար Վարդանյան
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև
Նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները. Ռուբեն Մխիթարյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
6 համայնքներից 3-ում ՔՊ-ն պարտվել է. կատարվել է կես միլիոնից ավել պատվաստում. հոկտեմբերի 18-ն՝ ամփոփ
Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ)
Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, 46 ական, 151 պայթուցիչ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում
Արմեն Սարգսյանը օրենք է ստորագրել
ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ագնեսա Խամոյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը
Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Ուրիխանյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™