Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ) ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու «Զարթոնքը» ՔՊ-ի հետ չի համագործակցի, իսկ «Բալասանյան» դաշի՞նքը Ինչ արդյունքներ են գրանցվել Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին Հունիսից հետո վերագնահատումներ է տեղի ունեցել, որովհետև այլ բաներ են խոստացել, այլ բաներ են արել. Թևան Պողոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Ինչպես են բաշխվելու մանդատները Գորիսում Ընտրությունների արդյունքները մեծամասամբ պայմանավորված էր անձերի հետ, մեր դիտարկումները դա են ցույց տալիս. Սոս Հակոբյան Տաթևում հնարավոր է նաև որոշակի զարգացումներ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել. Շահեն Հարությունյան Երբ, ինչպես են ամփոփվելու ընտրությունների արդյունքները. ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թվով մոտ 300 ծառ է հատվել. «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետն` ապօրինի անտառահատումների մասին

Հարցազրույց

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը նախօրեին ArmDaily.am-ին ահազանգել էր, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի կերպով հարյուրավոր ծառեր էին հատվել՝ հիմնականում հացի ու հաճարի ծառեր՝ 15-20 տարեկան, 50-ից 60 սմ տրամագծով ծառեր։

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետ Արթուր Սարդարյանը։

-Որքա՞ն ժամանակ է, որ զբաղեցնում եք «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետի պաշտոնն ու հասցրե՞լ եք ծանոթանալ տարածքին։

-Իմ աշխատանքի անցնելը հունիսի մեկից է՝ շուրջ չորս ամիս է ես աշխատում եմ` երեք ամիս ու կես։ Ինչքան որ հնարավորություններս ու ժամանակս հերիքել է, անտառին տիրապետում եմ, որ ասեմ ամբողջ 34 հազար հա տարածքն ամբողջությամբ ներկայիս դրությամբ տիրապետում եմ, այսինքն ամեն ճանապարհային ուղին տիրապետում եմ՝ դա էլ սուտ կլինի։ Բայց, ես ղեկավարում եմ մի բաժին, որը որ պահպանությունն է իրականացնում և բնականաբար պահպանության իմ բաժնի աշխատակիցների օգնությամբ ամենժամյա, ամենօրյա քրտնաջան աշխատանքը կատարվում է։ Թե ինչքանով է հիմա արդյունավետությունը՝ դա վերջում կերևա։

-Իսկ մինչ այդ անտառային պահպանության ոլորտում փորձ ունեցե՞լ եք։

-Իմ մանկությունը կապված է եղել գյուղական տարածքների հետ՝ բնականաբար այո։ Բայց իմ կարծիքով ցանկությունը, բնություն սիրելը ավելի ներդաշնակ է այդ աշխատանքին, քան թե լինել ոչ պատասխանատու, ոչ բնությունը սիրող։ Պաշտոնապես անտառային պահպանության ոլորտում սա իմ առաջին փորձն է։

-Ասում են, որ Դուք Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թիկնապահն եք եղել երկար տարիներ։ Ճի՞շտ է։

-Չէ, ես թիկնապահը չեմ եղել, ես Արամ Սարգսյանի օգնականն եմ եղել։

-Ապօրինի ծառահատումների հետ կապված ի՞նչ տվյալների եք այս պահին տիրապետում, ի՞նչ իրավիճակ է այժմ։

-Տվյալ տարածքում այ հենց հիմա պահպանության բաժնի տեսուչների հետ միասին, անտառապահի հետ միասին իրականացվում է տեղազննություն։

-Քանի ծառ է ապօրինի հատվե՞լ, թիվ կարո՞ղ եք նշել։

-Ես կտամ այդ տեղեկությունը, որովհետև դա գաղտնի տեղեկություն չի։ Ուրեմն, այս տարի՝ հունվարի մեկից մինչև օգոտոսի 12-ի ժամանակահատվածում կազմվել է անտառահատման 52 արձանագրություն, որից 4-ը դա հողազատման արձանագրություններ են։ Այսինքն, շուրջ 1.16 հա տարածքի ապօրինի հողազատման արձանագրություններ են, 48 արձանագրություն կազմվել է ապօրինի անտառահատման դեպքերի կապակցությամբ, որից 14-ը բացահայտված է, մնացած 34 անտառահատման արձանագրությունների թվում կա նաև նախորդ տարիների կատարած ապօրինի ծառահատումների արձանագրությունները, որ այս տարի են կազմվել։ Այսինքն բացահայտել ենք այս տարի՝ իմ աշխատանքի ընթացքում նախորդ տարիների փաստերն ու այս տարի ենք արձանագրել։

-Քանի՞ ծառ է հատվել ապօրինի կերպով։

-Թվով մոտ 300 ծառ է հատվել։ Բնականաբար այդ թվի մեջ մտնում է նաև մանր-մունր, այսինքն այն, ինչը մենք նկատել ենք, դե պատկերացրեք խիտ անտառների մեջ այդքան շրջելը մի քիչ դժվար հարց է, բայց մեր պարտականությունն է նման ծառայությունը կատարելը, որովհետև մենք պետությունից գումար ենք ստանում դրա համար։ Դրա համար աշխատում ենք հավուր պատշաճի կատարել մեր ծառայությունը։

-Մեզ հասած ահազանգերը փաստում են, որ վերջին երեք տարվա ընթացքում այս ծավալով անտառահատումներ չեն եղել՝ սա աննախադեպ քանակի ապօրինի ծառահատումներ են։ Այս մասով ի՞նչ կասեք։

-Այսինքն, ի՞նչ ծավալի մասին է խոսքը՝ ես ուզում եմ հասկանալ։

-Մի քանի հարյուր ծառ է հատվել չէ՞։

-Միշտ էլ դա եղել է ու համեմատական անցկացնելու համար ես կխնդրեմ ստատիստիկա նայեք նախորդ տարիների ծառահատման արձանագրությունները։ Ես նորից եմ կրկնում, փաստացի այս տարի ես կազմել եմ արձանագրություն, որը որ կատարվել է նախորդ տարիներում, այսինքն այդ անտառահատումները կատարվել են նախկինում։ Բնականաբար, անտառահատումների արձանագրությունները կարող է ավելացած լինել, բայց որ վերցնենք իրական ծառահատումները, որը որ թարմ է կատարվել, որը որ չի բացառվում, որ կկատարվի, որովհետև հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, հաշվի առնելով, որ կան նաև մարդիկ, որ մինչև հիմա համարում են, որ ծառը կարելի է վաճառել՝ դրա դեմ բնականաբար պայքարը գնում է ամբողջ «Դիլիջան» ազգային պարկի անձնակազմի կողմից, չեմ կարծում, որ կարելի է նման եզրակացության գալ։

-Քանի՞ տեսուչ ունեք պահպանության գծով և ազգային պարկի ծավալի ո՞ր մասն եք կարողանում լիակատար հսկողության տակ պահել։

-Բացի պահպանության տեսուչները, նաև գոյություն ունեն անտառապահներ, բնականաբար տեղամասի պետեր։ Մենք թվով ունենք հինգը տեղամաս, հինգ տեղամասի մասնաճյուղի պետեր, ամեն տեղամասում 8-10,11 անտառապահ ու այդ ծավալը ամբողջ անտառի ծավալը իրականացնում ենք մոտավորապես 70 հոգով։

-Այսինքն կարողանո՞ւմ եք 70 հոգով ամբողջ տարածքը վերահսկել։

-Աշխատում ենք վերահսկել, այո։

Հայկա Ալոյան

Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է.կա վիրավոր
ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով
Пять дней без воды в пустыне. Спасение двух человек в Австралии назвали настоящим чудом (WP)
Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր
Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն այցելել է Գյումրի
ՀՀ-ն ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ․ մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ InfoPort.am
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Իշխանափոխություն մենք չէ, որ պետք է իրականացնենք. Տիգրան Ուրիխանյան
Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակ
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման. Էլինար Վարդանյան
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև
Նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները. Ռուբեն Մխիթարյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
6 համայնքներից 3-ում ՔՊ-ն պարտվել է. կատարվել է կես միլիոնից ավել պատվաստում. հոկտեմբերի 18-ն՝ ամփոփ
Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ)
Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, 46 ական, 151 պայթուցիչ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում
Արմեն Սարգսյանը օրենք է ստորագրել
ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ագնեսա Խամոյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը
Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Ուրիխանյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™