Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են Ինչո՞ւ են Հայ մամուլի օրը շնորհավորում միայն ՄԻՊ-ն ու ՏԿԵ նախարարը. պաշտոնյաները նեղացա՞ծ են լրագրողներից Թշնամին Երասխում կրկին սադրանքի է դիմել Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան

Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այս փոփոխություններով, կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդունված նախագծին ասաց, որ եթե մինչ այժմ բուքմեյքերականները կարող էին կայքերով, հեռուստատեսությամբ և ռադիոյով երեկոյան 11-ից հետո գովազդ դնել, ապա այսուհետ դա ևս չեն կարողանալու անել։ Միաժամանակ, պետք է հանվեն վահանակները։

«Հանրային շահի տեսանկյունից նախագիծը կոչված է քաղաքացիներին հեռու պահել խաղամոլությունից, անիմաստ ծախսերից, որովհետև դրա հետևանքով ընտանիքներ են քանդվում, մարդկային կյանքեր են կործանվում և տարբեր հաշվարկներով մինչև 400 մլն դոլարի շրջանառություն կա այս ոլորտում։ Սա լուրջ մտահոգիչ թիվ է։ Պետությունը փորձում է սահմանափակել դրա գովազդը՝ ինչպես ալկոհոլի ու ծխախոտի դեպքում»։
Նա հիշեցրեց, երբ ծխախոտի ու ալկոհոլի գովազդի սահմանափակման ժամանակ լրատվականներից կրկին կար դժգոհություններ, սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ ԶԼՄ-ները կարողացան այլընտրանքային աղբյուրներ գտնել գովազդի համար։ «Կարծում եմ ԶԼՄ-ները պետք է գան դեպի փոքր և միջին բիզնես։ Տարիներ շարունակ ԶԼՄ-ները աշխատել են խոշոր բիզնեսի հետ, հիմա պետք է դիվերսիֆիկացնեն իրենց ծառայությունները և աշխատեն ՓՄՁ բիզնեսի հետ»։

Նա ընդգծեց, որ պետք է գտնել օպտիմալ տարբերակ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել։ «Հիմա արդեն ԶԼՄ-ների համար բավական բարդ իրավիճակ է, քանի որ գովազդը բավականին նվազել է և եթե ուզում ենք ունենալ անկախ մամուլ, ապա ԶԼՄ-ներին պետք է տանք ֆինանսավորման հնարավորության աղբյուրներ։ Դա շատ կարևոր է։ Այսինքն, ոչ միայն հանրային շահի տեսանկյունից ելնելով զրկի ԶԼՄ-ին, այլև տա այլընտրանքային եկամուտ աշխատելու հնարավորություն: Սա պետության համար պետք է առաջնահերթություններից մեկը լինի, եթե ուզում է ունենալ անկախ մամուլ, ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցությունից կամ ղեկավարից կախվածություն ունեցող ԶԼՄ-ներ»։

Հարցին, թե կա արդյոք ուսումնասիրություն, թե արդյոք երբ արգելվեցին խաղատների գովազդները՝ հաճախելիությունը այդ հաստատություններ նվազեցին՝ նա պատասխանեց, որ վիճակագրությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։ «Աճը տարբեր գործոններով է պայմանավորված։ Եթե կազինոն որոշակի աշխարհագրական խնդիրների հետ է կապված, այսինքն, մարդը պետք է գնա Ծաղկաձոր կազինո մտնելու համար, ապա օնլայն կազինոների համար տանից դուրս գալ էլ պետք չէ։ Հատկապես կարանտինային ժամանակահատվածում մարդիկ պարապությունից օնլայն կազինոներ էին խաղում և օրվա կտրվածքով մեծ գումարներ էին պարտվում, անգամ չզգալով, թե ինչպես են պարտվում այդ գումարը։ Այսինքն, արդեն բավական մեծ քանակությամբ օնլայն կազինոներում խաղացողներ կան։ Կառավարության այս սահմանափակումը կարծեմ կոչված է այս մարդկանց դեպի այդ կազինոներ գրավող գովազդից զրկել, նաև երիտասարդներին զերծ պահել, այդ գովազդը գրավող գործիքներից մեկն է։ Բնականաբար, կառավարությունը նաև պետք է գտնի երիտասարդության և հանրության հետ աշխատելու այլ արդյունավետ լծակներ, քարոզչություն իրականացնել։ Ամեն դեպքում՝ համաշխարհային փորձը այլ արդյունավետ մեթոդներ չի գտել, բացի գովազդի սահմանափակումը և աշխարհագրական սահմանափակումները։ Օրինակ ԱՄՆ-ում միայն մի քանի քաղաքներում կարող է կազինո լինել։ Հաջորդ քայլը պետք է լինի ֆեյսբուքում տոտալիզոտորների գովազդի սահմանափակումը, քանի որ այժմ արդեն այդ տոտալիզոտորները իրենց ողջ գովազդի համար նախատեսված գումարն ուղղելու են դեպի համացանց, որը վերահսկողությունից դուրս է գտնվում։ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ գովազդ էր միացնում։ Այսինքն, պետությունը պետք է մտածի այդ համացանցի գովազդում սահմանափակման ուղղությամբ, քանի որ այդտեղից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան լրատվականների գովազդը, քանի որ մարդը համացանցում են, քան լրատվականում»։
Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Իշխանական այն «բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
ՏԻՄ ընտրություններին մասնակցության խայտառակ պատկերը Գյումրիում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը
«Անկախ դիտորդ» -ը ընտրական հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով
Մոտ ապագայում քաղաքացիները կունենան լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄ նախարարություն
Թալիբները պատասխանել են Պուտինին
ՄԻՊ-ին ներկայացվել են ահազանգեր՝ ոստիկանության կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ Գորիսի շտաբի աշխատանքների խոչընդոտման մասին
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ
Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան
Հայտնի է՝ ինչու են իրավապահները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ
Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին
«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք
Նախագահի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը
Դանիել Իոաննիսյանը նոր լուրեր է հայտնում Սյունիքի մարզում տեղի ունեցող տեղական ընտրություններից
Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում
Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15.97 տոկոս
Դրանք սոցիալական աջակցություններն են, կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարական դրամ բաժանելու մասին
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. նա արգելափակվել է խցիկում
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր
Россия четвертый день подряд обновляет рекорд по числу заражений коронавирусом с начала пандемии (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™