Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ Առուշ Առուշանյանը հույս ունի, որ արդարադատությունը շուտով կվերականգնվի և ինքը կհայտնվի ազատության մեջ. պաշտպան Բացառված է, որ դաշինքը իշխանության հետ գործարքի գնացած լինի. Վահե Հակոբյան Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ նիստին պատասխանեց Ալիևի մեղադրանքներին «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն առանձնակի հպարտանալու առիթ չունի. նրա երեկվա գրառումը մանիպուլյատիվ է Այդ դիրքերի ուղղությամբ հարակից գյուղերի տղամարդիկ բարձրացել էին, որ անհրաժեշտության դեպքում օգնության հասնեն զինվորներին. Մանրամասներ երեկվա դեպքից Դեռևս դատաքննություն է ընթանում. պաշտպանը՝ Մխիթար Զաքարյանի հնարավոր ազատ արձակման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին

Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ: Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Փորձնական այս ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Նախ՝ համայնքի նախաձեռնությանը միացած զոհված զինծառայողների հարազատները մասնակցել են Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման դասընթացներին։ Ծրագրի 2-րդ փուլում թիրախային խմբի հետ միասին արդեն մեկնարկել են դասընթացներ՝ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար: Արդեն 3-րդ փուլում փաստացի գործունեությամբ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցություն կտրամադրեն:

«Մտածեցինք և հասկացանք, որ միգուցե այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հենց իրենք կարող են մեզ օգնել այդ գործում: Եվ այդ մտահաղացումը եղավ, որ հավասարապես խորհրդատուներ լինեն: Իրենք շատ ուժեղ են, մենք հասել ենք այն վիճակին, որ ոչ ոքի չէին ցանկանում լսել, փակվել էին, բայց հիմա իրենք են ուզում լսել, ուզում են օգնել, իրենք են գաղափարներ տալիս մեզ ու, ամենակարևորը, վստահեցին համայնքին: Մենք այդ վստահությունը չպետք է կորցնենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Ծրագիրը հետաքրքիր է այն իմաստով, որ նպաստում է համայնքի կարողությունների զարգացմանը՝ այսպիսի բարդ սոցիալ-հոգեբանական խնդրին առնչվելու և այդ խնդիրները լուծելու համար: Պատերազմից տուժած մեր քաղաքացիների այս խումբը, որը հարազատ է կորցրել, ինքը ևս, ինքնակազմակերպվելով, հայտ է ներկայացնելու հանրությանը՝ ունենալու իր խոսքը: Նրանք ոչ միայն պարփակվելու են այդ խմբի խնդիրների մեջ, այլև մյուսներին ևս օգնելու և ձեռք մեկնելու խնդիր են դրել իրենց առջև, ինչը վստահ եմ, համայնքի հետ համատեղ կարող են իրականացնել»,- ասում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը:

«Մեզ համար, իսկապես շատ մեծ պատիվ էր, որ նման ուժեղ մարդկանց ընդգրկեցինք ծրագրի մեջ և հիմա միասին կարող ենք աշխատել ու ավելի արդյունավետ հոգեբանական աջակցություն ցուցաբերել բոլոր կարիք ունեցողներին»,- նկատում է «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ նախագահ, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը:

Հանդիպմանը զոհվածների մասնակից մայրերն ու կանայք ընդգծում են՝ համախմբվել են մի գաղափարի շուրջ. «Հանուն իրենց երեխաների շարունակելու են ապրել, որ ապրեցնեն նրանց»:

Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական ու արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն. «Հայաստան» դաշինք
Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
«Այ քեզ կռուտիտ». Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ համընդհանուր քննարկման առարկա
Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն, որից 7-ը՝ նախկինում կատարված
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել
Բժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է
ՀՀ դատախազները վերապատրաստման ծրագրով Մոսկվա են մեկնել
Талибы объявили о создании нового Верховного суда Афганистана (WP)
«Բելաջիո» ռեստորանի դիմաց իրար են բախվել «ГАЗ 3110»-ն ու «Toyota Corolla»-ն. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Եթե Ռոբերտ Քոչարյանը չկա այս կինոյում՝ Նիկոլ Փաշինյանի ասածը բանատեղ չի անցնելու. Հայկ Մանասյան
Մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներին
Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԱՊՀ-ն չդարձնել «հարցերի պարզաբանման» հարթակ
Ազատագրական պայքարը թափ է հավաքում, ազատագրելու ենք մեր հայրենիքը. Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում
Առողջապահության փոխնախարարները եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում, զրուցել են պատվաստումների որակի մասին
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը
Իշխանությունները ունեն ափսոսանք, որ ամբողջ Արցախը չտվեցին ադրբեջանցիներին.Միհրդատ Մադաթյան
Անձը հաստատող փաստաթղթերի նոր դիզայնի ընտրության նպատակով Ոստիկանությունը մրցույթ է հայտարարել
ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին․ Տիգրան Ավինյան
Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և դիրիժոր Անտոն Շաբուրովը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի շրջանակներում
Նիկո՛լ, հեռացիր, պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ հետապնդել մեր շահերը իրեն պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն Զուրաբյան
Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա
Կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը. ԿԳՄՍՆ
ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տրանսպորտի հարցերով համաժողովի աշխատանքներին
«Հայաստան» խմբակցությունն ընդունել է ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին
Պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին
Մահացել է իրավապաշտպան Գեորգի Վանյանը
Երևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
Թվայնացման նպատակով աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 30-ին
Դոլարն ու եվրոն էժանանում են
Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Կրակոցներ Երասխում և Արցախում, Սյունիքի համայնքապետեր են ազատ արձակվել. հոկտեմբերի 15-ն՝ ամփոփ
ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում
Պատերազմի օրերին Խաչատրյանն ինձ մոտ սուրճ էր ըմպում․հետո մեկնեց Երևան՝ ատամները բուժելու․Հովսեփյան
Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին
Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլերը կմեկնի Թուրքիա
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Երասխ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվում է մոտ 8000 հակ անասնակեր
ՔՏՀԱ տեսչական մարմինը էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել
Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ
Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը
Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Ալավերդյան
Մեկ միլիոն դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին
Արտակ Բեգլարյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. ՊՆ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3270 նոր դեպք
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ
Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն․ հայտարարություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™