Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես բացարձակապես չեմ կարող մարսել այդ ապտակը, Զարուհի Նախշքարյանն էլ չի մարսելու, ինձ թշնամի են սարքել իրենց հավերժ. թող պատրաստ լինեն. Ստեփան Սաֆարյան

Հասարակություն
ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ ԱԱԾ-ի կողմից դատարանների գործերը մակագրող համակարգիչների առգրավվումը տեղի է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հաղորդման հիման վրա։
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 2 ամիս է առգրավված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների, ինչպես նաև Վարչական դատարանի գործերը մակագրող համակարգիչները։
Մեզ հասած տեղեկություններով՝ Սաֆարյանը հաղորդում էր ներկայացրել, որում տարակուսանք էր հայտնել, թե ինչպես է ստացվել, որ իր գործերը մակագրվում են այնպիսի դատավորներին, ինչպիսին Զարուհի Նախշքարյանն է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սաֆարյանն ասաց, որ սերվերները իր հաղորդման հիման վրա չեն առգրավվել, դրանք առգրավել են այլ գործերով հիմնավոր կասկածի շրջանակներում, որի մասին հաղորդագրություն եղել էր։ «Ես հրապարակային, բաց նամակով դիմել էին ԱԱԾ-ին, որ նույնպիսի հիմնավոր կասկածներ ունեմ իմ 10 գործերի և դրանց մակագրման կապակցությամբ։ Հրավիրվել եմ ԱԱԾ։ Ներկայացրել իմ հիմնավոր կասկածները, բացատրությունները։ Բայց պետք է ասեմ, որ միայն Զարուհի Նախշքարյանը չի եղել, գործերից մեկով նա կայացրել է խայտառակ ապօրինի վճիռ, կեղծվել է ապացույց, դատավորը բացարձակապես ստանձնել է հայցվոր կողմի շահերի պաշտպանությունը, կայացրել բացահայտ նրանց օգտին որոշումներ, դուրս է եկել հայցի շրջանակներից, ընդլայնել է հայցի առարկան, ինչի իրավունքը ինքը չուներ։ Դա հայցվորի իրավունքն է, միաժամանակ կեղծել է դատարանում դիտված տեսանյութը, ամբողջ բովանդակությունը գլխիվայր շուռ է տրվել և այդպես է նկարագրվել վճռում և կայացվել է որոշում։ Ոչ միայն այդ գործով այլև այլ գործերով ևս ունեցել ենք ակնհայտորեն կասկածներ և հետագայում նաև բացարկի միջնորդություններ ենք ներկայացրել այդ թվում Արմենուհի Բադիրյանի դեմ, որոնք նույնպես բացահայտ կողմնակալ վարքագիծ են դրսևորել դատաքննության ընթացքում և նաև ապացուցել դա։ Բադիրյանի դեպքում Սաթիկ Սեյրանյանի և «168 ժամին» պատասխանատվությունից ազատելու որոշումներ։ Նմանատիպ այլ գործերով դիմել ենք ու պահանջել, որպեսզի ԱԱԾ-ի վարույթում գտնվող գործով նաև ուսումնասիրվեն այդ գործերի մակագրումները»։
 
Նա ընդգծեց, որ իր կողմից կամ իր դեմ ներկայացված բոլոր քաղաքացիական գործերով մակագրումների անաչառության և կամ հակառակը՝ միտումնավորության հանգամանքները ստուգելու պահանջ է ներկայացրել։ «Այնպես որ բոլոր դատական գործերի մակագրումներով ենթադրում եմ, որ ստուգումներ իրականացվում են»։
Նա տեղեկացրեց, որ մեկական գործ է մակագրված եղել Նախշքարյանին և Բադիրյանին։ «Բայց դա դատավորների խումբ է, որը հանրությանը հայտնի է, որպես նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ փոխկապակցված անձինք և նաև արդեն 2 գործով Նաշխքարյանը և Բադիրյանը ապացուցել են մեր հիմնավոր կասկածների տեղին լինելը։ Այդ գործերը արդեն ապացուցված են որոշումների ապօրինի և անարդար վճիռներով»։
Հարցին, թե արդյոք այս դատավորների վարույթներում գտնվող գործերով կայացրած որոշումները բողոքարկվել են՝ նա պատասխանեց, որ Նախշքարյանի վարույթում եղած գործը բողոքարկվել է մինչև Վճռաբեկ դատարան։ «Այժմ Նախշքարյանի գործով դիմել ենք նաև կաչրգապահական վարույթ հարուցելու դիմումով։ Երեկ ես տեղեկացվել եմ, որ շատ մոտ ապագայում այդ գործը կգնա ԲԴԽ՝ Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար, քանի որ խախտումները աղաղակող էին և նույնիսկ դրանք ճանաչվել են վերաքննիչ դատարանի կողմից, թեպետ Վերաքննիչ դատարանում նրա կոլեգաները այլ ձևով նրան պաշտպանեցին և ճանաչեցին նրա կողմից կատարած խախտումները, այսինքն, ընդունեցին, որ Նախշքարյանը դուրս է եկել օրենքի շրջանակներից, բայց անփոփոխ թողեցին վճռի մասը՝ պատճառաբանելով, թե բողոքատերը՝ ես այդպիսի պահանջ չենք ներկայացրել, այն դեպքում, երբ ըստ էության, վճռի պատճառաբանական մասը փոխվում է պետք է փոխվի նաև որոշման մասը։ Բայց դա չարեցին, որովհետև ես կարծում եմ, որ նրանք Նախշքարյանին ամեն գնով պաշտպանելու խնդիր էին լուծում և կրկին նրանցից մեկը Զաքարյան Իշխանի խնամին էր, մյուսը Գագիկ Բեգլարյանի խնամին է, մյուսը նախկին իշխանությունների օրոք նախարար աշխատած Մխիթար Մնացականյանի դուստրն է։ Դրա համար դա պատահական չեմ համարում։ Իսկ Վճռաբեկ դատարանի հարցն այլ կերպ ենք լուծելու, որովհետև Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ետ վերադարձրեց հայցը, պատճառաբանությամբ թե իբրև թե լավ չի հասկանում, թե ինչ ենք ասում, մենք կրկին բացատրեցինք, թե նա ինչու է պարտավոր այդ վճռի օրինականությանը անդրադառնալու, որովհետև օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այնուամենայնիվ կրկին մերժեց վարույթ ընդունել»։

Նա տեղեկացրեց, որ Նախշքարյանի վարույթում գտնվող գործով դիմում է պատրաստվում Եվրոպական դատարան ուղարկելու համար, միաժամանակ չեն բացառում նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնել քրեական հետապնդում սկսելու պահանջով։
Ինչ վերաբերում է Բադիրյանի վարույթում գտնվող գործին, ապա դիմելու են նաև այս դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։
«Հիմա ես զբաղվելու եմ բացառապես դատական համակարգով, ցանկանում եմ աչքալուսանք տալ, մենք շատ մեծ ծրագիր ենք իրականացնում սեպտեմբերից դատավորների քաղաքացիական վեթինգի նկատառումներով, նրանց ունեցվածքի ուսումնասիրություններից սկսած, մինչև կայացրած որոշումները։ Ես տեղեկացնեմ նաև, որ մեզ հետ կապի են դուրս եկել նաև այլ քաղաքացիներ, որոնք դժգոհ են Նախշքարյանի կայացրած վճիռներից։ Նրանք նույնպես խնդրել են, որպեսզի մասնագիտական աջակցություն ցուցաբերենք և Նախշքարյանի դեմ ներկայացվելու են կարգապահական վարույթ հարուցելու նաև այլ դիմումներ։ Իմ հաշվարկներով արդեն 4-ը կա, 5-րդը կներկայացվի առաջիկայում»։

Նա նաև տեղեկացրեց, որ իրեն առնչվող 10 գործերից 2-ով է որոշում կայացվել։Դիտարկմանը, թե արդյոք մյուս գործերով դատավորների համար այս ամենը ազդակ չի կարող լինել, որ եթե հօգուտ իրեն որոշումներ չկայացվեն, ապա արժանանալու են նույն հետապնդումներին՝ նա պատասխանեց, որ ոչ, ինքը չի ուզում որ դատավորները իր ասածներն անեն, բայց առավել քան չի ցանկանում, որ դատավորները կայացնեն խայտառակ որոշումներ։
«Նախշքարյանի վարույթում գտնվող գործով եթե ես խոչընդոտած լինեի լրագրողի գործունեությունը՝ նա դատարան դիմած կլիներ որպես լրագրող, բայց նա դիմել է որպես ֆիզիկական անձ, ու դատավորը ասում է, որ ցանկացած պահի նա կարող է ձեր մոտ գալ որպես պաշտոնատար անձ և քացով բացի ձեր դուռը և տեղեկություն բացի։ Ստեփան Սաֆարյանը չի ցանկանում, որպեսզի իր օգտին վճիռներ լինեն, բայց Սաֆարյան Ստեփանը չի ցանկանում նաև, որ արդարադատությունն այդպես բռնաբարեն, ֆիզիկական անձի տակ մտցնեն, թե վիրավորանք է ստացել՝ պարզվի այդ վիրավորանքը ստացել է մասնագիտական գործունեություն ծավալելիս։ Բա որ մասնագիտական գործունեություն էր ծավալում, ինչու որպես լրագրող չէր դիմում։ Ես չեմ ուզեցել, որ Զարուհի Նախշքարյանը ինձ հերոսացնի կամ որևէ այլ բան անի, բայց նաև բացարձակապես չեմ կարող մարսել այն ապտակը՝ մինչև խոր ծերություն և նա էլ չի մարսելու։ Ասում եմ Ձեզ, ինձ թշնամի են սարքել իրենց հավերժ և ես չեմ մոռանալու այս ապտակը ոչ թե ինձ, այլ արդարադատությանը։ Ես չեմ ուզում , որ իմ վճարած հարկերից բարձր աշխատավարձեր ստանան ու իմ երկրում բռնաբարեն արդարադատությունը, հետևաբար, ցանկացած դատավոր պետք է գործի օրենքի շրջանակներում»։

Նա ընդգծեց, որ առաջիկայում բոլոր դատավորների նկատմամբ լինելու է մեծ վերահսկողական աչքը։ «Ամեն մեկն անհատական էջ է ունենալու, հետաքննություններ են իրականացվելու, բոլորը թող պատրաստ լինեն, աշխատելու են լուսարձակների տակ։ Սա արդեն անհանդուրժելի է, արդարադատության այս կարգի խեղաթյուրումը երկրում բերել է անվտանգային լուրջ սպառնալիքի»։
Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™