Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԺ նախագահին բժիշկ է պետք, իսկ մեզ Փրկիչ՝ այս իշխանություններից ազատվելու համար

Խմբագրական

Երեկվանից հանրային քննարկումների տիրույթում է ԱԱԾ-ի ներկայացրած նախագիծը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Դրանով առաջարկվում է Աժ նախագահի եւ նրա ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հիմնավորումը, իհարկե, բավականին «ծանրակշիռ» է, «...նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար...»։

Իհարկե, խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ նախագահը ոչ մեկից ոչնչով պակաս չէ եւ նրան եւս պետք է պատշաճ երաշխիքներ տրամադրվեն։ Եթե ոչինչ չանող, կամ ավելի ճիշտ ամբողջ տարի սահմանադրության պահպանմանը հետեւող նախագահին են տրվում երաշխիքներ, ինչու պետք է ամբողջ տարի ընդդիմության կտտանքներին դիմացող, իշխանության բոլոր սեւ գործերը արդարացնող ԱԺ նախագահը անտեսվի։ Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ մեր երկրում ամենաքիչը երաշխիքների կարիք պաշտոնյաները ունեն, այն էլ՝ առաջին էշելոնի։

ԱԺ նախագահի ձեռքը քարի տակ չէ, բարեբախտաբար, ամուր առողջությունն էլ ունի, իսկ եթե Աստված մի արասցե ԱԺ նախագահը որեւէ առողջական խնդիր ունենա, դժվար երաշխիքների հույսին մնա բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի բուժօգնություն ստանալու համար, նրա աշխատավարձը, զբաղեցրած դիրքը դրա հնարավորությունը կընձեռեն։ Մենք, իհարկե, որպես հասարակություն, շատ կցանկանայինք, որ մեր երկիրը այնքան հարուստ, զարգացած լիներ, որ մեր պաշտոնյաներին կարողանայինք ապահովել շքեղագույն պայմաններ, հավուր պատշաճի ներկայանային միջազգային շփումներում եւ այլն։ Բայց ապահովել սեփական բարեկեցությունը մի երկրում, որը պատերազմի արհավիրքները դեռ չի հաղթահարել եւ նոր պատերազմի սպառնալիքի առաջ է, կորոնավիրուսային դժոխքն էլ դեռ շարունակվում է, տնտեսությունը փլուզված է, եկեք ընդունենք, որ ոչ այլ ինչ է, քան ցինիկություն։

Իշխանությունը անձնական բժիշկ է ապահովում ԱԺ նախագահի համար այն դեպքում, երբ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար պետպատվերով ծառայությունները մինչեւ 2022թ սառեցված են խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետության կուտակած պարտքի պատճառով։ Պատերազմի արհավիրքով անցած մեր բազմաթիվ հերոս տղաներ այսօր բուժօգնության, հոգեբանական աջակցության, կյանքին ինտեգրվելու, կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու խնդրի առաջ են, իսկ պետությունը այս գործընթացում որեւէ աջակցություն չի ցուցաբերում։

Իշխանությունը անձնական բժիշկ է ցանկանում ապահովել ԱԺ նախագահի համար այն դեպքում, երբ կենսաթոշակների եւ նպաստների վճարումը ուշանում է պետբյուջեի սուղ միջոցների պատճառով։ Իշխանությունը բյուջեի գումարները խնայելու համար նույնիսկ ամենահաջողված ծրագրերն է ցանկանում կասեցնել, օրինակ՝ եկամտահարկի վերադարձով բնակարանի հիփոթեքը, տնտեսումներ է անում բոլոր ուղղություններում, իսկ ԱԺ նախագահի համար անձնական բժիշկ ապահովելու համար միշտ հնարավորություն կա։ Մարդկանց տնտեսական վիճակը օրեցօր վատանում է, շարունակ թանկացումները, հոկտեմբերի մեկից սահմանված «թեստավորման հարկը» ավելի կսրի երկրում սոցիալական վիճակը, բայց իշխող քաղաքական թիմը այդ մասին որտեղից իմանա, եթե իրենց կյանքը եւ սոցիալական վիճակը միայն լավանում է։

Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական պետության ֆունկցիաները, կրթության, առողջության պահպանման, բժշկական սպասարկման եւ օգնության իրավունքի իրականացումը իշխանությունը իրականացնում է անբավարար, բայց կարեւորը շատ նախանձախնդիր եւ հետեւողական են սեփական բարեկեցության ապահովման հարցում։ Ցանկացած հայրենասեր իշխանություն այսպիսի ֆորս-մաժորային իրավիճակում հայտնված երկրում կհրաժարվեին բոլոր այլեւայլ երաշխիքներից, ծախսերից, պարգեւավճարներից, մի քանի տարի կաշխատեին ամրագոտիները ձգած՝ չոր աշխատավարձով եւ ոտքի կհանեին երկիրը։ Բայց չէ՞ որ դեռ տարիներ առաջ էր նախկին ակտիվիստ, այժմ ամուսիններով խորհրդարանում հայտնված Լենա Նազարյանը հայտարարել, որ իրենք հո նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։

Ի հավելումն այս խոստովանության պետք է ասել, որ այո, հեղափոխություն անելիս ժողովուրդը վստահ էր, որ դուք նվիրյալներ եք։ Երկրորդ՝ պաշտոնյայի աշխատավարձը չնչին չէ, եթե չնչին է՝ գնացեք ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտեք, բայց եկեք չմոռանանք, թե մինչ հեղափոխությունը այս թիմի անդամների մեծ մասը ինչքան աշխատավարձ էր ստանում եւ ինչպես էր ապրում։

Այնպես չէ, որ ձեր շքեղ կյանքը թողել եք եւ մեզ համար հզոր երկիր եք կառուցում։ Մյուսը՝ ձեր աշխատանքի ի՞նչն է չարքաշ, ինչ եք անում, որ մի հատ էլ դրա անունը դնեք աշխատանք, այն էլ չարքաշ։ Ձեր մասնագիտական որակների, պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի ՕԳԳ-ի համար դուք չափազանց բարձր եք վարձատրվում, հավելյալ երաշխիքների եւ պարգեւավճարների կարիք էլ չունեք, իսկ պատերազմից հետո առհասարակ պետք է ամեն ինչից հրաժարվեիք եւ փորձեիք շտկել ձեր գործունեության հետեւանքները, եթե, իհարկե, հնարավոր է դրանք շտկել։

Բժշկի կարիք ոչ թե ԱԺ նախագահը ունի, այլ մեր երկիրը եւ ժողովուրդը, բայց, ցավոք, բժիշկն էլ չի կարող մեզ օգնել, մեզ իրական փրկիչ է պետք՝ նվիրված, հայրենասեր իշխանության տեսքով։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™