Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ժողովրդավարության վերջին փշրանքները․ թիրախում ՏԻՄ-ն է, նպատակը՝ ՔՊ-ականցնել բոլոր համայնքները

Խմբագրական
Իշխանության՝ առերեւույթ ժողովրդավարության հիմքերը խարխլող հաջորդ քայլը համայնքների շուրջ իրականացվող գործընթացներն են։
Եւ խոսքը միայն Սյունիքի համայնքապետերին չէ վերաբերում, որոնց գրեթե բոլորին մեկուսացրել են կալանավորելով եւ արտահերթ ընտրություններ նշանակել այդ համայնքներում։ Իսկ ընտրություններին փաստորեն այդ անձինք պետք է մասնակցեն՝ գտնվելով անազատության մեջ։
Բայց սա համընդհանուր գործընթացի մեջ ընդամենը մի փոքրիկ դրվագ է, իրականում խնդիրները շատ ավելի խորն եւ համակարգային։
Իշխանությունը, առանց ծանրութեթեւ անելու նախկինի փորձը, օգուտներն ու վնասները, նորից գնում է համայնքների խոշորացման եւ համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման ճանապարհով։
 
Երկու դեպքում էլ մեր երկիրը փորձ ունի, սակայն նորից նույն ծրագիրը շարունակելու համար առնվազն պետք է ծանրութեթեւ անել՝ ինչ շահեցինք նախորդ անգամ իբրեւ պետություն, ոչ թե նեղ, անձնական շահերից ելնելով։
 
Այս փուլում նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում, փոփոխության հիմնական նպատակը վերոնշյալ համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացումն է։ Վարչապետը հայտարարել է, որ բոլոր խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ և ընտրությունները տեղի են ունենաում կուսակցական ցուցակներով։
Միանգամից մի քանի խնդրի ենք բախվում։
Նախ, սահմանադրության մեջ ամրագրված է, որ
հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը (հոդված 190)։ Իսկ համայնքների կարծիքը լսելու համար անհրաժեշտ է տեղական հանրաքվե անցկացնել, որն այս դեպքում ոչ արել են, ոչ էլ մտադիր են անել։ Ճիշտ է՝ հանրաքվեի արդյունքը պարտադիր չէ եւ անկախ դրանից՝ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել, բայց դրա անցկացումը պարտադիր է։ Փաստացի՝ հանրաքվե չանցկացնելով խախտվում է համայնքների լսված լինելու իրավունքը, իսկ համայնքների անկախությունը, նրանց իրավունքների անխախտելիությունը ժողովրդավարության էական հիմքերից մեկն է։ Սա ամրագրված է ոչ միայն սահմանադրությամբ, մեր օրենքներով, այլ ՏԻ Եվրոպական խարտիայով։
Կասկածելի է նաեւ հանրային շահերի, արդյունավետ կառավարման քողի տակ միավորման այս գործընթացը, երբ մասնագետները կոնկրետ հաշվարկներ, տվյալներ են ներկայացնում, որոնք ցույց են տալիս, որ որեւէ օրինաչափություն, պատճառահետեւանքային կապ չկա խոշորացման ու բյուջեի ծախսերի կրճատման մեջ։
Իշխանությունը, առանց հաշվի առնելու հնարավոր քաղաքական եւ իրավական հետեւանքները, գնում է այս քայլին, երբ ՍԴ-ն այս հարցով հանրաքվե անցկացնելու մասով արդեն իսկ նախադեպային որոշում ունի, եւ երկրորդ՝ այս ամիս պետք է հրապարակվի ՍԴ մյուս որոշումը՝ կապված գործադիրի կողմից համայնքի ղեկավարի ժ/պ-ի նշանակման հարցի հետ՝ դիտարկելով այն միջամտություն համայնքի կառավարմանը։
Սա նշանակում է, որ բարձրագույն դատարանի ուշադրության կենտրոնում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքներն ու ազատությունները, դրանց ոտնահարումը, իսկ սահմանադրության եւ Խարտիայի խախտումները արձանագրելն էլ ամենեւին մեր պետության եւ իշխանության շահերից չեն բխում, հետեւաբար՝ չի կարելի ՏԻՄ-ի հետ վարվել այնպես, ինչպես կուսակցական պաշտոնյաների կամ գործադիրի ենթակաների։

Մյուս խնդիրը, որը եւս էական նահանջ է ժողովրդավարական արժեքներից, ՏԻՄ-երի կուսակցականացումն է՝ համամասնական ցուցակներով ընտրությունների անցկացումը։
Սա կհանգեցնի նրան, որ համայնքի խնդիրներով մտահոգ մարդիկ այլեւս չեն կարողանա առաջադրվել, եթե որեւէ կուսակցության անդամ չեն, այսինքն՝ իշխանությունը դրդում է քաղաքացիներին կուսակցականացման համայնքի կառավարմանը մասնակցելու համար։
Անձը, ով երդվյալ ապակուսակցական է եւ չի ցանկանում իր կենսագրությունը կապել որեւէ կուսակցության հետ՝ համարելով, որ դրանք գաղափարական հենքի վրա չեն ստեղծված, հեղհեղուկ են, անբիծ կենսագրություն չունեն, այլընտրանք չունի։ Բայց չէ՞ որ հնարավոր է այդ քաղաքացին սրտացավ բնակիչ է, համայնքի կառավարման գիտակ, կարող ուժ, ով իսկապես կարող է տվյալ համայնքի խնդիրները լուծել, ծրագրեր իրականացնել, ինչո՞ւ ենք սահմանափակում նրա ընտրվելու իրավունքը՝ ստիպելով կուսակցականալ։
Չէ՞ որ մեր համայնքներում այնքան կան հեղինակավոր, հարգանքի արժանի անձինք, որոնք կուսակցականանալով միայն կհեղինակազրկվեն, մինչդեռ նրանք լավ համայնքի ղեկավար կարող են լինել։ Վերջիվերջո, որքանո՞վ է հանրային համերաշխության տեսանկյունից ընդունելի մինչեւ վերջին բնակիչը, ընտանիքի բոլոր անդամները կուսակցականացնելը, որքանո՞վ դա կապահովի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, կառուցողական դաշտ։ Համայնքը առանձին է կենտրոնական իշխանությունից, իսկ տարբեր գաղափարներ ունեցող ավագանու անդամներին միավորում են նույն նպատակը՝ համայնքի բարեկեցությունը եւ խնդիրների լուծումը։
Այս պայմաններում կուսակցականացումը ավագանու նիստերը չի՞ դարձնի մինիխորհրդարանական մարտեր։ Եւ արդյոք այս քայլով իշխանությունը մեսիջ չի ուղարկում համայնքներին՝ցույց տալու, որ ղեկավար դառնալու ճանապարհը միայն իշխանության ցուցակով առաջադրվելն է։
 
Պետության բարեկեցությունը սկսվում է համայնքից, իսկ ժողովրդավարության լավագույն ցուցիչը համայնքի անկախությունը եւ իրավունքների անխախտելիությունն է։ Հետեւաբար՝ իրեն ժողովրդավարության բաստիոն համարող այս իշխանությունը կարող էր մեխահոգաբաչր բաց թողնել այս օղակը՝ թույլ տալով ունենալ անկախ, ոչ քպացված համայնքներ, որի ղեկավարը վայելեր բնակիչների սերը եւ հարգանքը, աշխատեր հանուն համայնքի շահերի եւ հաշվետու լիներ ավագանու, ընտրողների առաջ։ Վերջիվերջո, այս շղթայում պետությունը ամենեւին էլ ձեռնունայն չի մնում, բազում լծակներ կան համայնքի ղեկավարի նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնելու։
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™