Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան Շաբաթվա ամփոփում Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են
Լավագույն տեսանյութերը. Youtube


Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու շուրջ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «ok.ru» սոցիալական կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումար: Հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարն օրինականացնելու նպատակով, հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու համար «ok.ru» կայքում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև ՀՀ և ՌԴ տարածքներում գործող համապատասխան ընկերություններում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ, որոնց տնօրինման և օգտագործման համար դրանք նույնականացրել են «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից խաբեությամբ ստացած բանկային քարտերի և անձնագրային տվյալներով: «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից հափշտակված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող և տնօրինվող ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվների և բանկային քարտերի հաշիվների, իսկ հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնության գաղտնիությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու նպատակով՝ ապօրինի հասանելիություն են ստացել իրենց հարևանությամբ բնակվող անձանց բնակարաններում տեղադրված «WiFi» ուղեցրիչներին և համակարգչային տեխնիկայով գործողություններ կատարելու ընթացքում համացանցային հասանելիություն են ստացել այլ անձանց անվամբ կապի օպերատորների կողմից տրամադրված համացանցային հասանելիության IP հասցեներից:

Բացի այդ, Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է:

Հրապարակվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը
Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան
Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը
Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան
Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճել են ևս երկու մեդալ
Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 4 քաղաքներում
Շաբաթվա ամփոփում
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ․ ՄԻՊ
Վերջին տարիներին մեկ այլ՝ լայն տարածում գտած արատ է նկատվում. այդ արատի անունը դալբայոբիզմ է
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ էներգահամակարգին
Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ
Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Օրվա աստղագուշակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով
Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին
ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին
Երևանում բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր
Լույս չի լինի
Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Իշխանական այն «բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
ՏԻՄ ընտրություններին մասնակցության խայտառակ պատկերը Գյումրիում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™