Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Տեսաք ո՞նց են ապրելու Շուշիում՝ թունելով եկան Շուշի. Եվ դա խաղաղ նպատակներով չի. Բելլա Լալայան

Արցախ եւ մարզեր

Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կառուցված օդանավակայանում Բաքվից իրականացվել է փորձնական թռիչք և վայրեջք է կատարել Ադրբեջանի ավիաուղիների Airbus A240-500 ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը, որի թռիչքը տևել է 35 րոպե։

Արցախցի քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող Բելլա Լալայանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երեսուն տարվա ընթացքում կարելի էր օրինակ երկաթգիծ կառուցել՝ Արցախը Հայաստանին կապող։ «Կարելի էր թունելներով Արցախը Հայաստանին կապել՝ այս երեսուն տարիների ընթացքում, որ մարդկանց տեղաշարժն անվտանգ լիներ։ Կարելի էր շատ բաներ անել, խանգարում էր այն, որ մենք երեսուն տարիների ընթացքում այդպես էլ չունեցանք իրական հայրենասեր ղեկավար։ Մենք այս բառն էլ ենք շատ շահագործել, բայց մոռանանք հայրենասիրությունն ով ինչպես է մեկնաբանում՝ անդրադառնանք հիմա բուն իմաստին և այդ տեսակետից ասում եմ, որ չունենք իրական հայրենասեր, պետական մտածելակերպով ղեկավար։ Մենք ունեինք բոլոր միջոցները։ Երեսուն տարիների ընթացքում, նաև այս վերջին երեք տարիների ընթացքում շատ բան կարելի էր անել: Սուտ է եղել, որ մենք միջոցներ չունենք, բյուջե, աղքատ երկիր ենք և այլն՝ մենք շատ հարուստ երկիր ենք։ Մենք սիրում ենք ասել Ադրբեջանը նավթ ունի կամ այս երկիրը նավթ ունի՝ մենք էլ ոսկի ունենք, խելք ունենք, որը նավթից էլ, ամեն ինչից էլ շատ ավելի մեծ հարստություն է։ Բայց չենք ունեցել մարդ, ով կնստի պետության ղեկին և կմտածի պետության մասին»,-ասաց Լալայանը։

Նա նշեց, որ ամիսներ առաջ Վարանդայից մինչև Շուշի ճանապարհ կառուցեցին ադրբեջանցիները թունելներով։ Նա շեշտեց, որ հայերս ծաղրում էինք, թե ինչպես են ադրբեջանցիները հասնելու Շուշի. «Տեսաք ո՞նց են ապրելու Շուշիում՝ թունելով եկան Շուշի։ Եվ դա խաղաղ նպատակներով չի՝ Արդբեջանը շարունակում է իր ռազմական նպատակներին հասնելու ուղղությամբ՝ ռազմական ծրագրեր իրականացնել»,-ասաց Բելլա Լալայան։

Արցախցի լրագրողը նշեց, որ Վարանդայում օդանավակայան կառուցելուց հետո մեկ այլ օդանավակայան է կառուցում նաև Կովսականում և դժվար թե քաղաքացիական չվերթներ իրականացնելու նպատակով օդանավակայան կառուցի ամայի տարածքներում։ «Եթե օդանավակայանը նախատեսված է խաղաղ նպատակների համար՝ կառուցում են այն ժամանակ, երբ ինչ-որ մարդկանց պահանջարկ է լինում տեղաշարժի, եթե այդ տարածքը բնակեցված չի, եթե մի ուղղությունով երկու օդանավակայան է կառուցում, Դուք ի՞նչ եք կարծում ամայի տարածությունում ի՞նչ նպատակներով օդանավակայան պիտի կառուցի։

Բայց մենք, մեր երկիրը՝ ի դեմս վարչապետի աթոռին նստած դավաճանի, պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքե՞լ։ Մենք պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր կքնել մի երկրի հետ, որը անընդհատ մեզ ոչնչացնելու քայլեր է անում։ Այս երեսուն տարիների ընթացքում մենք շատ բան կարող էինք անել, այն ինչ ունեցանք՝ կարելի է ասել մեր հնարավորությունների ողորմելի չափն էր։ Չենք արել և հիմա հնձում են մեր ցանածը»,-ասաց Լալայանը։

Մեր հարցին, թե արդյոք հսկայածավալ ներդրումները օկուպացված տարածքներում չեն խոսում այն մասին, որ մեզ համար դրանք կորսված են, Լալայանը նկատեց, որ մենք այդ տարածքները կորցրեցինք, որովհետև ամբողջ հայությունը կենաց ու երգ է ասում Մուշ ու Սասունի ազատագրման մասին, բայց ազատագրված Արցախն անիծեցինք ու տվեցինք թուրքին։ «Ես չեմ հասկանում այդ զրույցները, որ չենք կորցրել, հեսա կվերադարձնենք, և այլն։ Շա՞տ էիք մտածում, ուրեմն չէինք կորցնի, եթե կորցրել ենք, ուրեմն արժանի ենք դրան, չենք կարողացել պահել։ Ես սին հույսերով ապրելու մտադրություն չունեմ։ Իրադարձություններին նայում եմ ռեալ տեսանկյունից։ Այստեղ արդեն Արցախը գործոն չի, այս տարածաշրջանում արդեն Հայաստանն էլ գործոն չի, մենք խոսում ենք կորցրած տարածքների վերադարձի մասին, իհարկե ոչինչ անհնար չէ, բայց այդ ուղղությամբ ոչինչ չենք անում՝ մենք շարունակում ենք իրականացնել պրոադրբեջանական, պրոթուրքական քաղաքականություն։ Այս իրականության մեջ դրա հետ զուգահեռ ոնց կարող ենք խոսել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի մասին՝ ոչ մի բանը ոչ մի բանի հետ չի բռնում մեր կյանքում, Հայաստանում այս իշխանության օրոք»,- եզրափակեց Բելլա Լալայանը։

Հայկա Ալոյան

Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™