Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան Շաբաթվա ամփոփում Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ջրաշեն համայնքի հողամասը ապօրինի աճուրդով վաճառվել է համայնքի ղեկավարի որդուն և հանձնվել վարձակալության, որի հետևանքով համայնքը 17,2մլն դրամի վնաս է կրել․ գործն ուղարկվել է դատարան

Իրավական

 Արդեն տեղեկացվել էր, որ ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին։

Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում՝ 2021թ․օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավար Վ․ Ու․-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է նոր մեղադրանք, այն բանի համար, որ նա, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, խախտելով ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի 286 որոշման 231 կետի պահանջները, հողմասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, սակայն կադաստրային գործին կցելով «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ իբրև թե համապատասխան հայտարարությունն այնտեղ հրապարակվել է, կազմակերպել է հրապարակային սակարկություններ՝ խախտելով հրապարակային սակարկությունների մասին օրենսդրության այն պահանջը, ըստ որի սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի հետ փոխկապակցված անձինք։

Այդ կերպ համայնքի ղեկավարը անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին, և 2006թ․ հոկտեմբերի 2- ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է նրան։

Նույն թվականի հոկտեմբերի 7-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն։ Դրանից հետո վերջինս ամսեկան 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել բջջային օպերատոր ընկերությանը և մինչև 2021 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ Վ․ Ու․-ն հետագայում որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Նշված քրեական գործով համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թվով 5 հողամասերի վրա կալանք դնելու մասին, համապատասխան գրություններ են հասցեագրվել վերոնշյալ հողամասի վրա ալեհավաքներ տեղակայելու համար վարձակալության պայմանագրեր կնքած կազմակերպություններին՝ մինչև քրեական գործի վերջնական ընթացքի լուծելը վարձակալության գումարների վճարումը կասեցնելու համար։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2021թ․ օգոստոսի 18-ին դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և այն քրեական գործի հետ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իշխանության քայլերը հուշում են՝ գործ ունենք հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման հետ․ Տիգրան Աբրահամյան
Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից
Ստուգայցեր մայրաքաղաքի սուպերմարկետներում և խոշոր խանութներում․ գրանցվել են խախտումներ
Հրապարակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության որոշումը
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստում
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդի դին նրա տակից դուրս են բերել Վանաձորի փրկարարները
Հրապարակվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը
Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան
Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը
Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան
Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճել են ևս երկու մեդալ
Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 4 քաղաքներում
Շաբաթվա ամփոփում
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ․ ՄԻՊ
Վերջին տարիներին մեկ այլ՝ լայն տարածում գտած արատ է նկատվում. այդ արատի անունը դալբայոբիզմ է
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ էներգահամակարգին
Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ
Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Օրվա աստղագուշակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով
Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին
ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին
Երևանում բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր
Լույս չի լինի
Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™