Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այն տեքստը, որ կարդաց Նիկոլ Փաշինյանը գրված չէ Հայաստանում․ հիմա նույն Շուռնուխի ու Որոտանի բնակիչները թող գնան՝ Նիկոլից ուզեն իրենց անվտանգությունը․ Արա Պապյան

Քաղաքական

Շատ փորձագետներ, այդ թվում ես՝ պարբերաբար զգուշացնում էինք, որ ադրբեջանական զինվորականների վերահսկողությունը այդ ճանապարհների վրա շատ վատ հետևանքներ է ունենալու, այդ թվում նաև հայ-իրանական հարաբերություններում։ Սա շատ ուժեղ լծակ է ադրբեջանցիների ձեռքում և Ադրբեջանը այն օգտագործում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

Անդրադառնալով կառավարության նիստում Նոր Առաջաձոր և Որոտան համայնքների ադրբեջաներեն անունների օգտագործմանը՝ նա նշեց, որ կարծում է, որ այն տեքստը, որ կարդաց Նիկոլ Փաշինյանը, գրված չէ Հայաստանում։

«Վստահ եմ, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանի շրջապատում չկա մեկը, որը այդ գյուղերի ադրբեջանական անուններն իմանա, ինքն էլ հազիվ էր կարդում։ Հետևաբար, այդ տեքստը ռուսների միջնորդությամբ փոխանցել են ադրբեջանցիները։ Այսինքն, օգտագործելով լծակը՝ իրենք քայլ առ քայլ պոկելով գնում են, էսօր մի քանի օրով կբացեն, վաղը էլի մի դանակահարություն, կամ որևէ այլ բան կկազմակերպեն ու էլի կփակեն, Էլ չեմ ասում, որ երբ որևէ մեկը այդ «անվտանգ» ճանապարհով անցնելիս տեսնում է ադրբեջանցիներին՝ իրեն չի կարող անվտանգ զգալ, քանի որ ի՞նչ գիտի՝ ո՞ր պահին իր մտքով ինչ կանցնի, որ մեքենան կկանգնեցնի և որ մեքենայի միջի ուղևորներին կքշեն՝ կտանեն Ադրբեջան։ Դա ձև չէ։ Սկզբունքորեն, այդ սահմանազատումն ու սահմանագծումը սխալ է ու դրա մասին բազմիցս ենք նշել մինչև չհստակեցվի այն իրավական հիմքը, որի հիման վրա 2 պետությունները պետք է որոշեն միջպետական սահմանները, մնացած մանրամասները անհիմն են։ Ավելին, անհիմն են ու հակասահմանադրական։ Հիմա, եթե իրենք կարողացան մեզանից կորզել մի բան, ապա սպասենք, որ էլի կլինի նման բաներ»։

Նա ընդգծեց, որ հիմա արդեն անկլավների հարցն է շրջանառվում, չմոռանանք, որ Տավուշում ռուս զինվորականներն արդեն սկսել են չափումները։

«Հետևաբար, իրենք կարող են ամեն ինչ ուզել, օրինակ, միջանցքը, միջանցքի նկատմամբ սուվերեն իրավունք կարող են ուզել։ Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մի օրակարգից, իբր տարածաշրջանում հաղորդակցական միջոցների ապաշրջափակման մասին, իսկ Անկարան ու Բաքուն բնավ նման ցանկություն չունեն և Մոսկվան ևս մենք չենք տեսնում, որ պաշտպանի մեզ, առավելագույնը, չեզոք վիճակի մեջ է։ Այսինքն, իրենք ուզում են, որ իրենց համար բացվի ճանապարհը ու անգամ դե-յուրե մեզ համար չեն ուզում բացել ճանապարհը։ Ինչի եմ ասում՝ «դե յուրե», որովհետև իրենք կարող են «դե յուրե» մեզ համար բացել, բայց «դե ֆակտո» չթողնեն, որ անցնենք։ Եթե մենք չենք կարողանում այդ 21 կմ-ն ապահովել մեր քաղաքացիների համար, ինչպե՞ս կարող ենք Ադրբեջանի մի քանի 100 կմ-ի վրա անվտանգություն և անխափանություն ապահովենք։ Ի՞նչ երաշխիք կա, որ էդ բեռները այնտեղ չեն կորի, ինչ երաշխիք կա, որ այդ բեռները չեն փչանա, կամ ինչպես եղավ 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ՝ ջուր չեն լցնի ու բոլոր ապրանքները չեն փչացնի։ Ո՞վ պետք է երաշխավորի։ Այսինքն, սա Նիկոլ Փաշինյանի ինքնախաբեության դրսևորումներից մեկն է»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն իր բոլոր գործողություններն արդարացնում է նրանով, որ ինքը քարոզարշավի ընթացքում մարդկանց ասել է իր պլանների մասին, իր ծրագրերն հայտնի են եղել ու ժողովուրդը համաձայն է եղել այդ ծրագրերի հետ ու ընտրել է իրեն՝ Պապյանն ասաց, որ ինքը կարող է ամեն ինչ ժողովրդին վերագրել, բայց այն բառերով, որ ինքը խոսել է ժողովրդի հետ՝ ժողովրդի 90 տոկոսը ոչ հասկացել է, ոչ էլ լսել։

«Ինչ է նշանակում՝ ես ձեզ բերում եմ խաղաղության դարաշրջան, էդ ո՞ր ժողովրդին ասեն, որ բերում են խաղաղության դարաշրջան ու ժողովուրդը չհամաձայնի, հո ապուշ չի ժողովուրդը, բոլորն էլ խաղաղության կողմնակից են, բայց երբ ժողովրդին ասեր, որ այդ խաղաղության դիմաց կորցնելու ես 9 գյուղի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև դրանց մատակարարման ճանապարհները, այգիները ընկնելու են թշնամու ձեռքի տակ՝  կհամաձայնե՞ր։ Սա նշանակում է, որ դա ինքնախաբերություն է, իսկ նա բացառիկ տաղանդ է մանիպուլիացիներ անելու։ Իր ողջ լրատվական գործունեությունն այդպիսին է եղել ու որպես վարչապետ էլ նա գործում է որպես մանիպուլիատոր լրագրող, ոչ ավելի։ Այստեղ այլ հանգամանք կա, ըստ Սահմանադրության ու ըստ Հանրաքվեի մասին օրենքի, որտեղ նշված է, թե ինչ հարցերն են հանրաքվեով լուծվելու՝ սահմաններին վերագրվող հարցը, չի կարող լուծվել առանց հանրաքվեի։ Եթե ինքը ինչ-որ բաներ է ասել, ու ժողովուրդը երանության մեջ է ընկել՝ միևնույն է, էլի չի կարող։ Օրենքը պահանջում է, որ հարցը հանրաքվեի դրվի։ Պիտի հարցնի՝ ժողովուրդ, համաձա՞յն եք, որ այդ 21կմ-ն լինի ադրբեջանական տարածք։ Եթե անգամ Սովետական Հայաստանի սահմաններով փորձենք դա ամրագրել, ապա Սովետական Հայաստանի քարտեզներով էլ դա վիճելի տարածք է, քարտեզներ կան, որ էդ հատվածը մեր տարածքում է, քարտեզներ կան, որ Ադրբեջանի տարածքում է, հետևաբար, եթե մինչև իսկ Ադրբեջանի տարածքում է, մեր ժողովուրդը պետք է հանրաքվեով համաձայնի, որովհետև ինչ –որ ժամանակ դա եղել է Սովետական Հայաստանի տարածք։ Փաշինյանը իրականացնում է իր հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի այն սկզբունքը, որ եթե մենք Ադրբեջանին տալիս ենք այն ամենը, ինչ իրենք ուզում են, ապա վատ հարաբերությունների համար հիմքեր չեն լինում և մենք ունենում են եղբայրության համար լավ պայմաններ, բայց դա երբեք չի գործել ու չի գործելու, մենք դա տեսնում ենք, պարզապես, իր փորձարարությունները մեր վրա թանկ է նստում։ Հայաստանը որբի գլուխ չի ու Նիկոլը չպետք է վարսավիրություն սովորի որբի գլխի վրա»։

Նա ընդգծեց, որ եթե ժողովուրդը չի ուզում պարբերաբար զիջել, ապա 100 հազարներով պետք է դուրս գա փողոց ու Նիկոլի ասի՝ թիմդ հավաքի՝ գնա։ Եթե ժողովուրդը դա չանի ու պարբերաբար ակնկալի, որ ինչ-որ մեկն իր փոխարեն է որոշում կայացնելու ու ինչ-որ բան անելու, ապա այդպես չի լինելու։ «Հակառակ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին են ընտրել՝ թող գնան իրենից էլ ուզեն, հիմա նույն Շուռնուխի ու Որոտանի գյուղերի բնակիչները թող գնան Նիկոլից ուզեն իրենց անվտանգությունը, տները։ Հիմա նրանք, որ կորցնելու են իրենց ապրուստը ու իրենց զավակներին հաջորդ պատերազմի ժամանակ, թող գնան ու բռնեն Նիկոլի կոկորդից։ Եթե առանց ժողովրդի դա հնարավոր լինել, դա անել՝ կանեինք, բայց չի լինում այդպես, որովհետև, երբ առանց ժողովրդի ենք դա անում՝ մեզ ասում են՝ վատն եք»։

Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™