Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ խորհրդարանում աշխատանքը սպառնալիք է կյանքին եւ առողջությանը. ինչպես կարող էր իշխանությունը «շահած» դուրս գալ

Խմբագրական

8-րդ գումարման Ազգային ժողովի նիստերին հետեւելը հղի է լուրջ հետեւանքներով, իսկ նիստերին մասնակցելը որպես պատգամավոր կամ որպես լրագրող առհասարակ սպառնալիք է անձի կյանքին եւ առողջությանը։

Այսօր խորհրդարանում գտնվող պատգամավոր Աննա Մկրտչյանը կապտուկներով տուն պետք է գնա, եւ երբ նրան հարցնեն, թե որտեղ է նման վնասվածքներ ստացել, ով է նրա վրա հարձակվել, պետք է պատասխանի՝ երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմնում՝ խորհրդարանում պետական պահպանության աշխատակիցների կողմից։ Հետո Մկրտչյանի անտեղյակ հարեւանները, հարազատները կհարցնեն, թե ինչ հանցանք է կատարել երիտասարդ աղջիկը կամ ինչ ծանր հանցագործություն էին փորձում կանխել, առանձնապես ծանր հանցագործ էին ուզում վնասազերծել ուժային կառույցների ներկայացուցիչները, որ ոտնձգություն են կատարել անձի առողջության նկատմամբ, այն էլ պատգամավորի, ով անձեռնմխելի է։ Իսկ ընդդիմադիր պատգամավորը այս «հարձակմանը» արժանացել էր ընդամենը վարչապետին հարց տալու համար, բայց անգամ չէր էլ հասցրել հարց տալ, ընդամենը իր դիտարկումներն էր ներկայացրել։

Աննա Մկրտչյանի ելույթներին, հարցերին մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Ամենեւին էլ փառավորված չլինելով երիտասարդ գործչի պոպուլիստական ելույթներով եւ ցանկանալով ի դեմս նրա տեսնել հիմնավոր, լուրջ, հասուն պատգամավորի՝ ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ Աննա Մկրտչյանը որեւէ անթույլատրելի արտահայտություն չի արել, ինչը հիմք պետք է տար նիստը նախագահողին սանկցիաներ կիրառել, անվտանգության աշխատակիցներ հրավիրել դահլիճ, պատգամավորին քաշքշելով դուրս հանել, բռնություն գործադրել մյուս ընդդիմադիրների նկատմամբ։ Նույնիսկ եթե ընդդիմադիր պատգամավորը իրեն թույլ տար վիրավորական, զրպարտչական արտահայտություններ, իշխող քաղաքական մեծամասնությունը պարտավոր էր դրսեւորել զսպվածություն եւ հավասարակշություն, չսրել իրավիճակը, իշխանական լծակները, անվտանգության մեխանիզմները չօգտագործել ընդդիմադրի նկատմամբ։

Ընդդիմադիրները ազատ են ցանկացած հարց հղել, իսկ իշխանությունը պարտավոր է սթափ գլխով լսել եւ պատասխանել այդ հարցերին, հակադարձել ընդդիմադիրներին, վերադարձնել փաստարկների դաշտ, կոչ անել քաղաքակիրթ լինել, չօգտագործել վիրավորական արտահայտություններ։ Վերջիվերջո, անգամ վիրավորական, զրպարտչական արտահայտությունների դեմ մեր օրենսդրությունը պայքարի լայն հնարավորություններ ունի, այդ օրենսդրական մեխանիզմներից կարող են օգտվել հենց իշխանականները՝ ցույց տալով, որ իրենք քաղաքակիրթ բանավեճի դաշտից դուրս չեն գալու, իրենք վեհ են եւ մեծահոգի, ներողամիտ են եւ բարոյական։ Սակայն, մեր իշխանությունները ոչ առաջինն են, ոչ երկրորդը, ոչ երրորդը, ոչ չորրորդը, մեր իշխանությունները անգամ այնքան շրջահայացություն եւ խորամանկություն չունեն այդպիսին ձեւանալու, այդպիսին խաղալու գոնե Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, երբ վարչապետն է գտնվում խորհրդարանում։

Մեր իշխանությունները մի կողմից հպարտանում են, որ բոլոր հարցերին կարող են պատասխանել, որ հանդուրժող են քննադատության նկատմամբ, որ չեն նեղվում ընդդիմության խայթոցներից, որ ժողովրդավար են, բայց ընդդիմադիր երիտասարդի անմեղ արտահայտություններից հետո հրահանգում են նրան «վնասազերծել»։

«Խելացի» իշխանությունը, որին ամենեւին էլ հաճելի չէ լսել իր հասցեին վիրավորական արտահայտություններ, ամեն դեպքում, մեծահոգաբար եւ հանդուրժողական կլսեր բոլորի հարցերը, ելույթները, կպատասխաներ, կապշեցներ իր օլիմպիական հանգստությամբ, ցույց կտար, թե ինչ հանգիստ է վերաբերում բոլոր պիտակավորումներին, քանի որ «դրանք իրականում սին են, փորքաթիվ մարդկանց կարծիքն են» եւ այլն։

Բայց այս իշխանությունը խելացի չէ, ոչ էլ խորհուրդներ է ընդունում, ոչ էլ լսելու ունակ է, ոչ էլ իր շահն է գիտակցում։ Ի՞նչ շահեց իշխանությունը այս տեսարանից, միանշանակ ոչինչ, բռնություն կիրառեց ընդդիմադիրների նկատմամբ, որը խայտառակություն է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ։ Ընդ որում՝ այս ամենը հիմք է թե ՍԴ դիմելու, թե քրեական գործեր հարուցելու, պատասխանատվության ենթարկելու։ Խորհրդարանի այսօրվա միջադեպով մի սեւ էջ ավելացավ ներկա իշխանությունների գործած «մեղքերի» մեջ, այսօրվա «օպերացիան» փշրեց ժողովրդավար, հանդուրժող լինելու մասին բոլոր խոստումները։

Գիտեք ո՞րն է այս եւ նախորդ իշխանության տարբերությունը, նախորդը իր «քյարը» գիտեր, նախորդը կարող էր ինքը անձամբ կազմակերպեր սուր հարցեր, տեսարաններ եւ դրանց հակադարձեր սիրով, հաշտ, հանգիստ՝ շախումատ անելով ընդդիմությանը, փորձելով բարձրության վրա երեւալ։ Նախորդ իշխանությունը չէր հարձակվում ընդդիմադիրների վրա «խաղատներում գումարներ պարտվելու, կոնը 50 հազար լինելու, ցողունային բջիջյանի պատվաստման, Սաշիկի փայ մտնելու» մասին հարցերի ժամանակ։

Պատկերացնում եք՝ այս իշխանությանը նման հարցեր ուղղեն այսօրվա մեր ընդդիմադիրները, նրանց կգնդակահարեն հենց խորհրդարանի մեջտեղում։ Այսինքն՝ արցախյան պատերազմը տանուլ տված, հազարավոր երիտասարդների մահվան, հաշմանդամության պատճառ դարձած իշխանությունը ցանկանում է, որ իրեն ընդդիմությունը միայն «կառուցողական» հարցեր տա, չմեղադրի, չանվանարկի, չպիտակավորի»։

Նկատենք նաեւ, որ ամենեւին էլ կապ չունի ինչպիսին է մեր ընդդիմությունը՝ խելացի, շոումեն, սադրիչ, մանիպուլիացնող, այստեղ խնդիրը բռնարար եւ անհանդուրժող իշխանությունն է, ով չարաշահում է իր լծակները եւ դիրքը։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™