Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ) Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան «Խորհուրդ եմ տալիս՝ սառը ջուր խմել». ԲՀԿ-ում արշալույսները խաղա՞ղ չեն Հիմա մենք նույնպես մեքենայով դուրս ենք գալու քաղաքից և Մ2 մայրուղուց նորից քայլերթով շարունակելու ենք․ Մհեր Արմենիա Կորոնաարտոնյալները․ Բարձրաստիճաններին ազատում են դիմակից եւ պատվաստումից, որ վարակվեն եւ վարակե՞ն Իշխող ուժը չի մտածում որոշումների որակի մասին, այլ պետք է, որ կոճակ սեղմողի ինստիտուտը աշխատի ավագանիում. Իզաբելլա Աբգարյան Վարչապետի գավաթի մրցաշար՝ կորոնակատաստրոֆայի օրերին Բանակցությունները գնում են ոչ թե կոնկրետ պատվաստանյութի համար, այլ պատվաստանյութի քանակ ապահովելու համար. ԱՆ խոսնակ ԱԺ-ում կրքերը թեժ էին, հիվանդանոցներում թթվածնի պակաս կա. հոկտեմբերի 26-ն՝ ամփոփ Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին Դավաճանի պիտակը ընդդիմախոսներին լռեցնելով չի ջնջվում Ով պետք է փոխհատուցի ավել թեստավորման համար. երբ իշխանությունն այսրոպեական եւ չհաշվարկված որոշումներով միայն ծախսեր և հոգսեր է ավելացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ասում են՝ գումարը շատ է, եկեք փակենք ծրագիրը, ես ասում եմ, եկեք գնահատենք, ռիսկերն ու հնարավորությունները․ Սուրեն Պարսյանը՝ հիպոտեկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի արտոնությունների սահմանափակման մասին

Տնտեսություն

Կառավարությունը քննարկում էր հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածության փոփոխության և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն տալու հարցը։ Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կսահմանափակվի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան երրորդ գոտում, 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի մնացած գոտիներում։

ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ ծրագիրը մշակվել ու կյանքի էր կոչվել շինարարության ոլորտը խրախուսելու և աջակցելու համար։ Այս ծրագրից օգտվում էին միջին խավի ներկայացուցիչները, որոնք վարկունակ էին։ Սկզբնական փուլում որևէ սահմանափակում չկար, այսինքն, մարդիկ կարող էին 200-300 հազար դոլարի բնակարան գնել այդ ծրագրի շրջանակներում՝ հետագայում ծրագրի սահմանափակումները հասցվեց մինչև 55 մլն դրամի։ «Սկզբնական շրջանում շահառուների թիվը սահմանափակ էր, սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում կտրուկ ավելացավ շահառուների քանակը և պետական բյուջեի համար այս տարվա հաշվարկով դա արժենալու է մոտ 20 մլրդ դրամ, կամ 40 մլն դոլար։ Պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ միանշանակ պետք է անդրադառնալ այս ծրագրի արդյունավետությանը։ Պետք է հասկանալ՝ սոցիալական տեսանկյունից նպատակահարմա՞ր է այդ գումարը տրամադրել միջին խավին, թե այդ 40 մլն դոլարով հնարավոր է 1500 բնակարան կառուցել սոցիալապես խոցելի ընտանիքների համար, ինչպես օրինակ բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, զոհվածի ընտանիքներ։ Իսկ տնտեսական տեսանկյունից այս ծրագիրը մեծ նշանակություն ունի շինարարության ոլորտի համար»։

Նա ընդգծեց, որ բազմաթիվ շինարարներ իրենց բիզնես պլանները մշակել են հենց այս ծրագրից ելնելով, շատ հաճախ հենց տան գները տատանվում են 50-55 մլն դրամի շրջանակներում, ինչը թույլ է տալիս օգտվել այս ծրագրից։ «Նշեմ, որ եթե կառավարությունը ցանկանում է այս ծրագիրը աստիճանաբար կրճատել, ապա այլընտրանք պետք է առաջարկի միջին խավին, որն օգտվում է այս ծրագրից և շինարարներին։ Ես նաև ճիշտ չեմ համարում ծրագիրը միանգամից փակելը, քանի որ բիզնեսը և միջին խավը այս ծրագրով պայմանավորված՝ մեծ ծրագրեր ունեն և նրանք, կարծում եմ՝ պետք է ունենան այլընտրանքային ծրագրեր, որ պետությունը կարող է առաջարկել։ Միաժամանակ նշեմ, որ շինարարության ոլորտը արտահանելի ոլորտ չէ, ներքին պահանջարկի բավարարմանը միտված ոլորտ է, անցած տարի և այս տարի դեռ պահպանվում են շինարարության մասով որոշակի բացասական տենդենցներ, և նման ևս մեկ հարված կարող է էլ ավելի վատթարացնել բնակարանաշինության ոլորտը։ Մենք պետք է գնահատենք, թե այս պահին նման փոփոխություն անելը ճիշտ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ նույն շինարարներն արդեն արձագանքում են և խոսում են, որ սա կարող է բացասաբար ազդել իրենց բիզնեսի վրա և այլն։ Նշեմ, նաև որ այս ոլորտը որոշակի հարկեր է բերում պետությանը, այսինքն պետությունը 20 մլրդ դրամի չափով սուբսիդավորում է հիփոթեքային վարկերը․ բայց այդ շինարարությունից ստացվող հարկերը, թե որքան է ստացվում՝ առ այսօր որևէ գնահատական չի ներկայացնում։

Ակնհայտ է չէ, որ մի քանի մլրդ դրամի չափի գործարքներ են կնքվում այս ծրագրի շրջանակներում, շինարարները հարկեր են վճարում, աշխատողներ են պահում, այսինքն, սրա սոցիալ-տնտեսական հաշվարկները պետք է ներկայացվի։ Օրինակ, պետք է ներկայացվի, որ շինարարությունից իքս գումարի եկամուտներ ենք ստանում պետական բյուջե, այն դեպքում, երբ 20 մլրդ դրամ ենք ծախսում շինարարության ոլորտի աջակցության համար»։

Նա ընդգծեց, որ ինքը ծրագրի արդյունավետության գնահատականներ չի կարող հնչեցնել, այդ տվյալները պետք է ներկայացնի Պետեկամուտների կոմիտեն։ Պարսյանը նաև նշեց, որ թեև ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր շինարարության ոլորտի խթանման համար, սակայն ծրագիրը նաև շղթայական ազդեցություն ունեցավ այլ ոլորտների՝ օրինակ, շինանյութերի շուկայի աշխուժացման վրա։

Դիտարկմանը, թե օրինակ որքան  նորաստեղծ ընտանիք կկարողանար բնակարան ձեռք բերել, եթե այս ծրագիրը չլիներ, տնտեսագետն ընդգծեց, որ բնականաբար այն ունեցավ նաև ժողովրդագրության համար բավական դրական ազդեցություն և բազում ընտանիքներ կդժվարանային բնակարան ձեռք բերել, եթե այս ծրագիրը չլիներ, բայց երբ նայում ենք արդյունավետությանը, պետք է հասկանալ, այդ 20 մլրդ դրամը առավել արդյունավետ ծախսելու հնարավորություն կար։ «Մինչդեռ կառավարությունը որևէ գնահատական կամ վերլուծություն չի ներկայացնում՝ պետք է գնահատվի, պետությունը ներդրում է կատարել այս ոլորտի մեջ և ինչ օգուտներ է ստանում, օրինակ, բազմաթիվ ընտանիքներ բնակարան ունենալով Հայաստանում՝ մնում են երկրում ու չեն հեռանում Հայաստանից, սա էլ սոցիալական կարևոր գնահատական է։ Երբ ֆինանսների նախարարը կառավարության նիստում ներկայացնում էր ծրագիրը որևէ ազդեցության գնահատական չկար։ Ասում են՝ գումարը շատ է, եկեք փակենք ծրագիրը, ես ասում եմ, եկեք գնահատենք, ռիսկերն ու հնարավորությունները, այդ թվերը հասանելի դարձնել։ Մինչդեռ իրենք ասում են միայն, որ այս տարի հասել է 20 մլրդ դրամի, հաջորդ տարի կարող է հասնել 40 մլրդ –ի, և այսպես անընդհատ աճելու է, մինչդեռ պետական բյուջեում այնքան ավելորդ ծախսեր կան, որոնք անընդհատ աճում են, օրինակ կուտակայինի վճարներն արդեն հասել են տարեկան 70 մլրդ դրամի, ես էլ ասում եմ, եկեք այդ գումարները կրճատենք»։

«Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը
«Հրապարակ». Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել»
«Հրապարակ». Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին
«Հրապարակ». ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար
«Ժողովուրդ». Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել
Լույս չի լինի
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
В США выдали первый паспорт для третьего гендера (WP)
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Որևէ մեկից լսե՞լ եք, որ Շուշիի պաշտպանություն է եղել. Պատերազմի մասնակից
Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում․ Միրզոյան
Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. ոստիկանություն
Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ
Եթե որևէ մեկն ուզում է ապրել թուրքերի հետ, խնդրեմ, կարող է գնալ Բաքու և Անկարա. Թևան Պողոսյան
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Գլաձոր համայնքն իր միջոցներով վերանորոգել է մանկապարտեզը
ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ից 22 տարի անց
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
17-ամյա վարորդը ոստիկաններից փախուստի է դիմել և վնասել 7 ավտոմեքենա․ նա կալանավորվել է
«Հերիք եղավ, բոլ եղավ». վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Սաակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Արագածոտնը նոր մարզպետ կունենա, Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Հոկտեմբերի 27-ն՝ ամփոփ
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակները
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ դիմակայելու ողջ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության տարածմանը․ Լավրով
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ.ՊՆ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հանձնաժողովը ստեղծված է և ըստ ընթացակարգի կիրականացնի քննություն. Ավանեսյանը՝ Չարչյանի գործի մասին
Սկսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը, շշերը հավաքում են. Գեղամ Մանուկյան
ՊՆ-ն կազմակերպություն չէ, որ ինչ հարց ուղղեք՝ պատասխանենք․ Պաշտպանության նախարարը՝ պատգամավորին
Եղանակը Հայաստանում
Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ)
42 ստուգայց, 9 արձանագրություն․ ՍԱՏՄ տեսուչները Էրեբունու հանրային սննդի օբյեկտներն են դիտարկել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™