Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Կապիտուլյանտ Նիկոլ» ասացիք, «մերժված Չեբուրաշկա» պատասխանը ստացաք․ ընդդիմություն-իշխանություն «քաղաքակիրթ բանավեճը»

Խմբագրական
Ազգային ժողովի առաջին նիստը վաղուց արդեն դարձել է բրազիլիական բազմասերիայանոց սերիալ, որի մեկնարկը կա, բայց ավարտը չի երեւում։ Երկրորդ շաբաթն է՝ ազգընտիրները հավաքվում են, բայց դեռ կարողացել են միայն ԱԺ նախագահ, փոխնախագահներ ընտրել, հասցրել են քննարկել 4 հանձնաժողովի նախագահի թեկնածուներին, դեռ 8-ն էլ մնացել է։
Ահա, այսպիսի «բարձր արդյունավետությամբ» աշխատում է օրենսդիր մարմինը՝ ամառվա տապին չխնայելով ոչ իրենց, ոչ էլ մեզ։
Եւ հատկապես խնդրահարույց է մեզ՝ ընտրողներիս չխնայելը, որովհետեւ կարծես մենք արդեն մեր գործը արել ենք, իբրեւ քաղաքացի մեր կարեւորը պարտքը կատարել ենք, քվե ենք տվել, ուղարկել խորհրդարան, որ իշխանությունը աշխատի, ընդդիմությունը հսկի, ուղղորդի, քննադատի, կանխի սխալները, շտկի․․․։ Եւ այս ճանապարհին ազգընտիրները չպետք է խնայեն իրենց, որովհետեւ նրանք բոլորը խոստացել են մեզ անխնա աշխատել հանուն հայրենիքի շահի։

Իսկ անխնա աշխատելը ամեն մեկը յուրովի է հասկանում․․․իշխանությանը հարկ էլ չկա անդրադառնալու, քանի որ այս դեպքում գուցե մեր պետությունը ավելի շատ շահի նրանց չաշխատելուց, ոչինչ չանելուց, քան աշխատելուց։
Այս առումով ակնկալիքները հատկապես ընդդիմությունից է, այն ընդդիմությունից, որը խոստացել է օր ու արեւ չտալ իշխանությանը, ստիպել հաշվի նստել իրենց հետ, աշխատել եւ աշխատել։
ԱԺ նիստի օրերին մենք տեսնում էինք բավականին սուր, հնչեղ հարցեր ընդդիմադիրների կողմից, լսում էինք հիմնավոր, բովանդակալից ելույթներ, այս ամենը իսկապես հիացնող էր։
Բայց, միեւնույն ժամանակ, մենք տեսնում էինք երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, որոնք շարունակ բովանդակազուրկ, անգիր արած, նույնական տեքստեր են ասում։ Երկու շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հասցրեց հերոսանալ «կապիտուլյանտ Նիկոլ» ասելով, այս արտահայտությունը նա շարունակ կրկնում էր՝ չնայած ԱԺ նախագահի զգուշացումներին եւ կիրառած տույժին։
Ասաց «կապիտուլյանտ Նիկոլ», ստացավ «մերժված Չեբուռաշկա» պատասխանը, դուրս հրավիրվեց դահլիճից եւ այսօր չի կարողանա մասնակցել նիստին․․․ով շահեց՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։ Մկրտչյանը իր քաղաքական կարիերան լավ էր սկսել, սկզբնական շրջանում բավականին պատրաստված մի քանի հարցազրույցներ տվեց, բայց հետո հասկացանք, որ գործ ունենք «պարապացրած, վարժեցրած» գործչի հետ, ով անընդհատ նույն տեքստերն է կրկնում։ Ափսոս է երիտասարդ եւ խոստումնալից գործիչը, ուսուցիչները նրան փչացնում են՝ թույլ չտալով կրեատիվը աշխատեցնել, սեփական խելքով գործել․․․։

ԱԺ-ում պատգամավորի այս պահվածքը հիշեցնում է չարաճճի պատանիների վարքը, որոնք, օրինակ, հաճույք են ստանում խփել-փախնելուց, զանգել-փչելուց եւ այլն։
Այսինքն՝ մեկ, երկու, երեք հայտարարեց վարչապետի կապիտուլյանտ լինելու մասին, հետո․․․ինչ է փոխվելու․․․այդ մասին նոյեմբերի 9-ից հետո բոլորը հայտարարում են, Փաշինյանն էլ գիտի դրա մասին, անգամ պատասխանել է այդ մեղադրանքներին։ Առանց այդ էլ սահմանափակ գործիքակազմ, ելույթի, հարցի հնարավորություն ունեցող ընդդիմությունը չի՞ կարող ավելի արդյունավետ տնօրինել իրեն ընձեռված հնարավորությունը։ Վերջիվերջո, ընդդիմությանը քվե տված ընտրողները պատգամավորներին չեն պատվիրակել, որ գնան խորհրդարանում կես ժամը մեկ «կապիտուլյանտ նիկոլ» գոռան։ Եթե կարելի է լինել Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի պես պատգամավոր, խոսել փաստերով, հիմնավոր, ոչնչացնել իշխանությանը առանց պիտակավորելու, հայհոյելու, միեւնույն ժամանակ, նույնիսկ քննադատության մեջ պահել բարձր նշաձողը։ Պիտակավորումները մեկ-երկու գուցե ականջահաճո են, բայց ինտելեկտուալ, հասուն լսարանի համար վկայում են, որ երբ չկան փաստեր, բանախոսը դիմում է պիտակավորումներին։ Վստահաբար՝ այս իշխանության դեպքում այնքան քննադատության ենթակա փաստեր կան, ուստի երիտասարդ պատգամավորը ճիշտ կանի տեղափոխվի հենց այդ դաշտ, դա ինքնակրթման, հասունության, կայացման, քաղաքականություն մտնելու դժվար, բայց ճիշտ ճանապարհ է։

Ի դեպ, այս առումով նոստալգիկ տրամադրությունները եւ համեմատականները անցյալի պատգամավորների, գործիչների հետ, այդքան էլ տեղին չեն, նրանք երբեմն-երբեմն նաեւ բովանդակային ելույթներ էին ունենում, պայքարի ճանապարհ ունեին անցած, մասնագիտական ուղի ունեին, իսկ արած բոլոր մյուս ակցիաներն էլ կրեատիվ էին։ Այս դեպքում, ցավոք, դաշինքի ցուցակի պատվավոր եռյակում հայտնված գործիչը ոչ մեկը ունի, ոչ մյուսը, բայց նաեւ պայքարի սխալ ճանապարհ է ընտրել, քանի որ ընդդիմադիր լինելը պատկերացնում է «կապիտուլյանտ Նիկոլ» գոռալով։ Հուսանք՝ դեռ կփոխվի եւ ի դեմս Աննա Մկրտչյանի կտեսնենք նոր որակի երիտասարդ գործիչ, պատգամավոր՝ ավելի հասուն, կայացած։
 
Եւ վերջում՝ նույնաբովանդակ ելույթները եւ արդեն իսկ հարազատ դարձած արտահայտությունները անընդմեջ հնչեցնելը ընդդիմության կողմից գուցե ընկալելի լինեին այլ իրավիճակում եւ այլ ժամանակում, կհամարեինք՝ պատգամավորները զբաղեցնում են լսարանին, բայց այսօր Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները եւ մեր սահմաններին ստեղծված իրավիճակը ընդդիմությունից բոլորովին այլ ելույթներ եւ հարցեր են պահանջում։ 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™