«Հայաստանը՝ թվերով»․ Այս տարվա 6 ամսում կատարվել է 34 հազար 678 միավոր ՄԻԱՎ հետազոտություն
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը՝ թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք 2021թ. հունվար-հունիսին ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունների քանակին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա 6 ամսում կատարվել է 34 հազար 678 միավոր ՄԻԱՎ հետազոտություն։ Հետազոտված մարդկանց քանակը եղել է 34 հազար 82, որոնցից 23 հազար 762-ը կին և 10 հազար 320-ը տղամարդ։
Հետազորություն անցածներից 186-ը օտարերկրյա քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հետազոտված օտարերկրյա քաղաքացիներից 96-ը կանայք են, 90-ը տղամարդիկ։