Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան Այն մարդը, որ իրեն կարող է թույլ տալ ուղղաթիռով մի կետից մյուս կետը տեղաշարժվել, նա կարող է հրաժարվել պարգևավճարից, ես չեմ հրաժարվի. Հովիկ Աղազարյան Թվով մոտ 300 ծառ է հատվել. «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետն` ապօրինի անտառահատումների մասին Երկրի տնտեսական շահը՝ ընդդեմ մեկշաբաթյա բուդաբլինչիկային Ամանորի. երբ գործադիրը կամք ունեցավ ոչ պոպուլյար որոշում կայացնելու Բուռն վերանորոգման աշխատանքներ Ազգային ժողովում Պաշտպանը չի բացառում, որ Աղվան Հովսեփյանի գործով անձնական երաշխավորություն կկիրառվի Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, ԱՆ-ից դեռ պատասխան չկա. պաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան

Քաղաքական

Թուրքիայի 81 վիլայեթ ունի, որոնցից 34-ում հրդեհներ են մոլեգնում, այսինքն՝ ավելի քան 1/3-ում։ ArmDaily.am-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց, որ պետությունը, որ պարտավոր էր ժամանակին միջամտել մարել դրանք, ոչ միայն չկարողացավ դա անել, այլև չկանխեց հրդեհի հետագա տարածումը։ Նա ընդգծեց, որ հրդեհները հիմնականում Էգեյան և Միջերկրական ծովերի առափնյա վիլայեթներում են, որոնց նահանգապետերը ընդդիմադիր կուսակցությունից ընտրված նահանգապետներն են։

Անդրադառնալով հրդեհների արհեստածին լինելուն՝ Չաքրյանն ասաց, որ հրդեհների կազմակերպման կասկածանքով արդեն 2 հոգի ձերբակալված են, այնինչ հրդեհները միանգամից 73 օջախում են բռնկվել։ «Բնական է, որ 2-ով 73 կետերում հրդեհներ կազմակերպել չէին կարողանա։ Էրդողանն արդեն 19 տարի իշխանության է և ամեն տարի նման հրդեհներ լինում են, կարող էր կանխել այդ հրդեհների բռնկումը։ Մի դեպք պատմեմ, պատկերացրեք, երբ նա գնացել էր Իզմիրի մոտակայքում գտնվող Մարմարիս արվարձան, որտեղ նույնպես հրդեհներ էին, հրշեջ մեքենաների շարասյունը կանգնեցրել էին, որ Էրդողանի ավտոշարասյունն անցնի։ Մինչդեռ, նա գնացել 5-6 նախարարների ու նախագահների ուղեկցությամբ, և միայն էրդողանի ավտոշարասյունը 35 մեքենա ուներ՝ չհաշված զրահապատ մեքենաները։

Ավելին Մարմարիսի հարևանությամբ գտնվող Օդրիսի նահահանգապետը հայտնել էր, որ իրենց նահանգում հրդեհները մարելու համար 1 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ էին ուղարկել, որոնք շուտով հեռացել են, որովհետև Մարմարիսից հրահանգ էին ստացել։ Մարմարիսում Էրդողանի ամառային պալատն է։ Այդ հսկայական պալատում Էրդողանը 1-2 շաբաթ է հանգստանում, սա նրա միակ պալատը չէ, ևս մեկն ունի մեկ այլ վիլայեթում՝ 600 սենյականոց, որտեղ էլ տարվա մեջ մի 2 շաբաթ է հանգստանում, բայց աշխատողները տարին 12 ամիս այնտեղ են մնում, այդ առանձնատներին, իհարկե հրդեհները չեն հասնում։ Մեկին կարող էր հասնել, այն էլ թույլ չտվեցին։

Իրականում այս հրդեհներն իսկապես կարող են արհեստածին լինել, սակայն հարցն այն է, որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատն են նման հրդեհներ սանձազերծում, բայց ամեն անգամ փորձ է արվել դա բարդել քրդերի կամ արտաքին ուժերի, որպեսզի ի վիճակի լինեն համախմբել ընտրողներին»։ Նրա դիտարկմամբ՝ Էրդողանը 13 հատ ինքնաթիռ ունի, որոնցից մեկը՝ 400 մլն դոլար արժեղությամբ Քաթարն է նվիրել։ «Մինչդեռ, Թուրքիայի անտառտնտեսության նախարարությունը ոչ մի հատ ուղղաթիռ չունի, բայց ասեմ, որ եթե Էրդողանի ինքնաթիռներից գոնե մեկը եթե վաճառեին, ամենաթանկը չէ, մյուսները, մոտավորապես, 20-30 հատ հրշեջ ինքնաթիռ կգնեին։

Օրինակ, անցած տարի Մարմարիսում էլի հրդեհ էր բռնկվել ու Էրդողանը գյուղացիներին խոսք էր տվել բոլորը վերականգնել, հետո պարզվեց, որ այնտեղ զբոսաշրջության ընկերությունների երկնաքեր շենքներ են կառուցում։ Այս տարի հրդեհը հսկայական տարածքներ է ոչնչացնում ու հիմնականում առափնյա քաղաքներում։ Չի բացառվում, որ այս տարի էլ արհեստածին լինեն այդ հրդեհները, պարզապես իրենք չեն կարողացել վերահսկել ու հաշվի չեն առել, որ այսքան կտարածվի, ու նման ընդգրկում կունենա։ Ընդ որում՝ հրդեհները այնպիսի վայրերում են, որտեղ շատ թանկ են հողատարածքը։

Օրինակ, Թուրքիայի զբոսաշրջության նախարարը զբոսաշրջային հյուրանոցների համալիր ունի և արդեն քանի տարի է Օդրումում, որ հիմա հրդեհների մեջ է, չէր կարողանում իր ուզած հողակտորները վերցնել։ Ըստ ամենայնի՝ այս հրդեհներից հետո թերևս կկարողանա վերցնել։ Առողջապահության նախարարը մասնավոր հիվանդանոցների ցանց ունի, կրթության նախարարը՝ մասնավոր դպրոցների ցանց ունի, նրանք էլ կընդլայնեն իրենց բիզնեսները։ Այսինքն, այն տարածքները, որոնք չեն կարողանում օրինական ճանապարհով վերցնել՝ հրդեհում են, հետո վերածում են սեփականաշնորհման տարածքների, ապա վաճառում, Էրդողանին առանձնապես չի հետաքրքրում ոչ տարածքի նախկին բնակիչների, ոչ էլ նախկին սեփականատերերի խնդիրը։ Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես կարծում են, որ հրդեհները արհեստածին են, իհարկե, ուղիղ չեն կարողանում ասել, թե հատկապես ում ձեռքի գործն է, բայց ամեն դեպքում՝ ակնարկներն ուղղված են դեպի էրդողանն ու իր մերձավոր շրջապատը»։

Անդրադառնալով Հայաստանում այս հրդեհների հետևանքով սոցիալական ցանցերում առաջացած հրճվանքին՝ նա ընդգծեց, որ սա ավելի շատ Թուրքիայի իշխանություների ընդգծված հակահայկան քաղաքականության դրսևորման հակազդեցությունն է։ «Բայց ես ճիշտ չեմ համարում այս վերաբերմունքը, որովհետև իշխանությունները դրանից չեն տուժում, հակառակը մի բան էլ շահում են, նրանք այդ տարածքները կգնեն, նախ տուժում է խեղճ ու հասարակ բնակչությունը»։

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել է 85 տրանսպորտային միջոց. կազմվել է 14 վարչական արձանագրություն
Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով. ՔԿ
Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի
Талибы приступили к принудительной мобилизации молодежи Афганистана (WP)
Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները
Կասկադյորական ավտովթար Երևանում. 30-ամյա վարորդը հայտնվել է ձորում
Այնպես չի, որ Փաշինյանն է որոշում, թե ոնց է այստեղ լինելու միանձնյա. Սուրեն Սահակյան
«Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով»․ Արման Թաթոյան
ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին
Ինչպես են զինված ադրբեջանցիները ստուգում հայկական միկրոավտոբուսը և վախեցնում երեխաներին (տեսանյութ)
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. այրվել է խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ. Արցախի ԱԻՊԾ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Այսօր Հայաստանի իշխանությունները զրկել են Ռուսաստանին մեզ օգնելու հնարավորությունից. Վահան Բադասյան
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին չի թույլատրել մեկնել Մոսկվա
Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ
ԲՏԱ նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները
Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Անահիտ Ավանեսյան ուրիշ լա՞վ եք. Երևանում Բաստայի համերգն անցնում է առանց հակահամաճարակային կանոնների պահպանման
Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին
Մեր ընտանիքում այսօր նորից տոն է. Ինչպես է Արթուր Վանեցյանը շնորհավորել որդու տարեդարձը
2005-ին Հայաստանում persona non grata ճանաչված Կիրկորովը ժամանել է Երեւան
Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան
Շատ չեն հանգստանա, շատ չեն խմի. Քաղաքացիները՝ Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահան Բադասյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից
Ղրղզստանում թուրքական հետախուզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը՝ Հայաստանի. դատական հայցեր ՄԱԿ-ի դատարանում. պարգևավճարներ՝ պետծառայողներին. սեպտեմբերի 17-ն ամփոփ
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները
Անոնս.AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սուրեն Սահակյանը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
Բացվել է հոգեկան առողջության մանկական բաժանմունք
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարին
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովում» խոսել է 44-օրյա պատերազմի և զինվորների խիզախության մասին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում
Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից
Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել
Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան
Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան
Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին
Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է. ՔԿ
Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը
Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ
Քննարկվել են տավարաբուծության ոլորտում նախատեսվող պետական աջակցության ծրագրերը
Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի դիմաց. ՈՒՂԻՂ
Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™