Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան Այն մարդը, որ իրեն կարող է թույլ տալ ուղղաթիռով մի կետից մյուս կետը տեղաշարժվել, նա կարող է հրաժարվել պարգևավճարից, ես չեմ հրաժարվի. Հովիկ Աղազարյան Թվով մոտ 300 ծառ է հատվել. «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետն` ապօրինի անտառահատումների մասին Երկրի տնտեսական շահը՝ ընդդեմ մեկշաբաթյա բուդաբլինչիկային Ամանորի. երբ գործադիրը կամք ունեցավ ոչ պոպուլյար որոշում կայացնելու Բուռն վերանորոգման աշխատանքներ Ազգային ժողովում Պաշտպանը չի բացառում, որ Աղվան Հովսեփյանի գործով անձնական երաշխավորություն կկիրառվի Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, ԱՆ-ից դեռ պատասխան չկա. պաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան

Սոցցանցերի քրոնիկոն

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա և վերջ …

Սիրելի հայրենակիցներ , ինչպես գիտեք, այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեության լիազորությունները և ինչպես տրամաբանությունն է ակնկալում, պետք է ամփոփեմ գործունեությունս և կփորձեմ այն ներկայացնել առավել հակիրճ, քանի որ ներկայացնելու շատ բան կա, իսկ կյանքը կարճ է՝ անցած-գնացածին երկար անդրադառնալու համար …

Այս երկուսուկես տարիների ընթացքում, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, փորձել եմ գործել առավելագույնը. լինել խնդիրների կողքին, հետևողականություն ցուցաբերել և լուծման հասնել մի շարք հարցերում, որոնք անլուծելի էին թվում, թե օբյեկտիվ և հաճախ նաև սուբյեկտիվ պատճառներով:

Լինելով ԳԿՄՍՍ մշտական հանձնաժողովում՝ առավելագույն մասնակցություն եմ ունեցել գրեթե բոլոր կարևոր օրենքների մշակման, լրամշակման գործում, հեղինակել, համահեղինակել և առաջարկություններ եմ ներկայացրել մի շարք օրենքներում:

Երկու տասնյակից ավելի լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եմ կազմակերպել տարբեր հարցերի շուրջ, տարբեր ոլորտներին առնչվող (բաց քննարկումների տեսանյութերը առկա են ԱԺ կայքում): Առաջարկություններ եմ ներկայացրել կառավարություն մի շարք խնդիրների շուտափույթ լուծման համար, որոնց մեծ մասը իրենց դրական լուծումն են ստացել (բացառություն են առողջապահության նախարարության առնչվող որոշ հարցեր, որոնք չեն լուծվել, քանի որ սուբյեկտների անձնական շահագրգռվածությունը թույլ չի տվել):

Պատգամավորական ողջ գործունեությանս ընթացքում, այո, ունեցել եմ նաև տարաձայնություններ և հակառակ կարծիքներ, որոնք կապված են եղել բացառապես երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին (Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա, Ամուլսար և այլն, գրեթե բոլորը լուսաբանված են և գաղտնիք չէ):

Բաց չեմ թողել ոչ մի հայտարարության ժամ կամ կառավարության հետ հարց ու պատասխան, որտեղ բարձրաձայնել եմ բացառապես երկրում տեղի ունեցող խնդիրներին առնչվող հարցեր, որոնք դուրս եմ բերել մարզային այցելություններիս ժամանակ:

Չեմ սահմանափակել գործունեությանս աշխարհագրությունը միայն իմ մարզով (Շիրակի մարզ), քանի որ գիտակցում եմ Շիրակի մարզի անվտանգությունն ու զարգացումը փոխկապակցված է ամբողջ երկրի անվտանգության և զարգացման հետ և գործել եմ այնտեղ, որտեղ եղել է կարիք: Իմ խնդիրը հայ մարդու բարեկեցությունն է և այն տեղանք չի ճանաչում:

Ամեն ամիս այցելել եմ մարզեր, գրեթե բոլորը, այդ թվում նաև Արցախ:

Այս ողջ ժամանակահատվածում, բացի օրենսդիրում իմ գործունեությունից, նաև զուգահեռաբար իրականացրել եմ մի շարք ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել, իմ, իմ ընկերների, նվիրյալ հայրենակիցների ներդրումների և ջանքերի շնորհիվ, որի համար շնորհակալ եմ (դպրոցների մասնակի վերանորոգում, առաջնագծի ինժեներական աշխատանքներ և հագեցվածություն, անօթևանների բնակարանային հարցեր, բժշկական կենտրոններում սարքավորումներով հագեցում և այլն: Առկա են գրեթե բոլոր փաստաթղթերը):

Գործունեությանս տրամաբանությունը, իհարկե, փոխվեց պատերազմից հետո, քանի որ մարտահրավերներն էլ փոխվեցին և բնական է, չեմ եղել անտարբեր և առավելագույն գործել եմ, թե տեղահանվածների, թե զոհված զինծառայողների, թե այս պահին ծառայող զինվորների հարցերի բարձրաձայնման և հնարավոր կարգավորման գործում (իհարկե մի մասն ունեն դրական լուծումներ, մի մասն էլ ընդունել են ի գիտություն և մնացել է առաջարկի տեսքով , հուսով եմ ժամանակի մեջ լուծում կլինի):

Ինչևէ, բավականին երկար ստացվեց և հնարավոր էլ չէ ամեն ինչ ներկայացնել, բայց ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ գործին ու ազնվությանը մինչև վերջ հավատացող մարդկանց, շնորհակալ եմ նաև այն չարախոսներին, ովքեր ամեն կերպ փորձեցին վարկաբեկել, չարախոսել ու արդյունքի չհասան , քանզի արդար մարդու դատավորն Աստված է:

Հաջողություն եմ մաղթում 8֊րդ գումարման ԱԺ այն պատգամավորներին , որոնք չեն զբաղվելու ժամավաճառությամբ և նվիրվելու են երկրի ու պետության ամրացման գործին:

Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց՝ թույլ տալով ընտրողին տեր կանգնելու իր քվեին և առերեսվելու իր ընտրածի հետ, քանզի գիտակցում եմ հարցերի լուծման բեռը վերցնելով իմ վրա , չեմ թողնում հարցի հասցեականությունը տեղ հասնի և առերեսում տեղի ունենա:

Խաղաղություն մեր երկրին, մեր ազգին, անփորձանք ծառայություն մեր զինվորներին, շուտափույթ վերադարձ մեր գերիներին, առողջություն հայրենքի համար կյանքը վտանգած մեր տղաներին:

Խոնարհումս զոհվածների շիրիմներին:

Շնորհակալ եմ…
Կհանդիպենք …»։

ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին
Ինչպես են զինված ադրբեջանցիները ստուգում հայկական միկրոավտոբուսը և վախեցնում երեխաներին (տեսանյութ)
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. այրվել է խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ. Արցախի ԱԻՊԾ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Այսօր Հայաստանի իշխանությունները զրկել են Ռուսաստանին մեզ օգնելու հնարավորությունից. Վահան Բադասյան
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին չի թույլատրել մեկնել Մոսկվա
Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ
ԲՏԱ նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները
Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Անահիտ Ավանեսյան ուրիշ լա՞վ եք. Երևանում Բաստայի համերգն անցնում է առանց հակահամաճարակային կանոնների պահպանման
Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին
Մեր ընտանիքում այսօր նորից տոն է. Ինչպես է Արթուր Վանեցյանը շնորհավորել որդու տարեդարձը
2005-ին Հայաստանում persona non grata ճանաչված Կիրկորովը ժամանել է Երեւան
Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան
Շատ չեն հանգստանա, շատ չեն խմի. Քաղաքացիները՝ Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահան Բադասյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից
Ղրղզստանում թուրքական հետախուզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը՝ Հայաստանի. դատական հայցեր ՄԱԿ-ի դատարանում. պարգևավճարներ՝ պետծառայողներին. սեպտեմբերի 17-ն ամփոփ
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները
Անոնս.AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սուրեն Սահակյանը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
Բացվել է հոգեկան առողջության մանկական բաժանմունք
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարին
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովում» խոսել է 44-օրյա պատերազմի և զինվորների խիզախության մասին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում
Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից
Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել
Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան
Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան
Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին
Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է. ՔԿ
Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը
Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ
Քննարկվել են տավարաբուծության ոլորտում նախատեսվող պետական աջակցության ծրագրերը
Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի դիմաց. ՈՒՂԻՂ
Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբն այսուհետ կգործի նոր հասցեում
ԿԸՀ-ն տեղեկացնում է
Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում
Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. վարչապետ Փաշինյան
Գազ չի լինի
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում
Արթուր Վանեցյանն այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™