Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վահան Քերոբյանը գործարարներին է ներկայացրել կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

Տեսանյութ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։

Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։ Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության ներկայիս գործունեության և առաջիկա անելիքների մասին, որպեսզի վերջիններս հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալեն հատկապես այն ոլորտներում, որտեղ առաջիկա տարիներին ակնկալվում է մեծ ակտիվություն թե՛ տեղական, թե՛ համաշխարհային շուկաներում։

Մինչ տնտեսական խնդիրներին անդրադառնալը՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են և կանխատեսումներից ավելի բարձր։ Մասնավորապես՝ 2021 թ. 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 8%-ով։ Նրա խոսքով՝ եթե այս տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։

Խոսելով մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ապագա անելիքների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է ավելացնել ներդրումները գիտության ոլորտում, կառուցել ակադեմիական քաղաք, քառապատկել գիտության ֆինանսավորումը, ինչպես նաև բացել 500 նախակրթարան և 300 դպրոց։

«Մեծ ուժ ենք ներդնելու մարդկային կապիտալի և գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ։ Շատ ինտենսիվ ներդրումներ պետք է անենք, որպեսզի հաջորդ տասնամյակում տնտեսության մեջ գիտելիքի բաղադրիչն անհամեմատ մեծ լինի»,- ընդգծել է Վահան Քերոբյանը։

Համաշխարհային տնտեսության կառուցվածքում շարունակվում են փոփոխությունները․ հատկապես COVID-19 համավարակը և գլոբալ կլիմայական համակարգի փոփոխություններն արագացրել են այդ գործընթացը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում վերանայել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ներդաշնակ քայլել այդ փոփոխություններին։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության մոդեռնիզացման, արտադրողականության աճի և պետության՝ որպես համաներդրողի դերի կարևորությունը՝ ներկայացնելով արդեն իսկ մշակված ուղիներն ու ծրագրերը, որոնք ապահովելու են վերջիններիս իրագործումը։

Վահան Քերոբյանը գործարարներին տեղեկացրել է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է հատկացնելու ենթակառուցվածքների զարգացմանը, որին կուղղվի նաև ԵՄ օժանդակությայն զգալի հատված․ նախատեսվում է կառուցել 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար, 3 ինդուստրիալ պարկ Գյումրիում, Արարատում և Կապանում։ 500 մլրդ դրամ կհատկացվի ընկերությունների ենթակառուցվածքների համաֆինանսավորմանը։ Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքներում սպասվող բարեփոխումների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ պետությունն այս աշխատանքների համար կհատկացնի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կուղղվի նաև այդ ոլորտում ծառայությունների բարձր ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչը թույլ կտա Հայաստան բերել առավել գնողունակ զբոսաշրջիկների հատված։

Վահան Քերոբյանը նաև խոսել է 5 թիրախային ոլորտների մասին, որոնք հեռանկարային են Հայաստանի համար․ դրանք են՝ արևային տեխնոլոգիաները, քիմիական և թեթև արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ֆինանսական ենթակառուցվածքները։ Նա շեշտել է, որ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ զարգացնելիս տրամաբանությունը պետք է լինի կայուն և կանաչ տնտեսության շրջանակի մեջ։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ելույթից հետո գործարարները բազմաթիվ հարցեր և առաջարկներ են հնչեցրել։

Հարցերի շարքում էին հարկային բարեփոխումների և պետական համակարգի արտադրողականության բարձրացման անհրաժեշտությունը։

Վահան Քերոբյանը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխաններ, իսկ առաջարկություններն ընդունել հետագա ուսումնասիրության։

Արևմտյան Վրաստանում սողանքների պատճառով 40 ընտանիք կտրվել է արտաքին աշխարհից
Բոսֆորում ռուսական ու թուրքական բեռնանավեր են բախվել
Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին
Արմեն Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
ԱՆԻՖ-ը ակնկալում է պրոֆեսիոնալիզմ եւ բաց է համագործակցության համար
Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Ուժգին երկրաշարժ՝ Աֆրիկայի ափերից հարավ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™