Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան Այն մարդը, որ իրեն կարող է թույլ տալ ուղղաթիռով մի կետից մյուս կետը տեղաշարժվել, նա կարող է հրաժարվել պարգևավճարից, ես չեմ հրաժարվի. Հովիկ Աղազարյան Թվով մոտ 300 ծառ է հատվել. «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով պետն` ապօրինի անտառահատումների մասին Երկրի տնտեսական շահը՝ ընդդեմ մեկշաբաթյա բուդաբլինչիկային Ամանորի. երբ գործադիրը կամք ունեցավ ոչ պոպուլյար որոշում կայացնելու Բուռն վերանորոգման աշխատանքներ Ազգային ժողովում Պաշտպանը չի բացառում, որ Աղվան Հովսեփյանի գործով անձնական երաշխավորություն կկիրառվի Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, ԱՆ-ից դեռ պատասխան չկա. պաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին

Քաղաքական

Բնականաբար, 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի նկատմամբ հետաքրքությունը շատ մեծ է, շատ տարօրինակ է, որ այսօր նաև Բաղրամյան պողոտան ամբողջությամբ լցված է ոստիկանական մեքենաներով։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառանալով 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։ «Երևի գլխավոր իշխանավորն այնքան է վախեցած, որ մտածում է, որ ժողովուրդն հեսա հարձակվելու է՝ ԱԺ-ի մի քանի պատգամավորներին կուլ տա, դրա համար էլ ամբողջ Բաղրամյանը լցված է ոստիկաններով, սա վկայում է գլխավոր իշխանավորի մոտ եղած վախի զգացումի մասին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազարից ավելի մարդ իրեն ձայն է տվել, բայց ինքը հստակ հասկանում է, որ այդ ձայներն իրական չեն և այդ վախի տրամադրությունը շարունակվում է»։ Նրա դիտարկմամբ՝ առաջին նիստից գլխավոր եզրահանգումն այն է, որ ակնհայտերեն խորհրդարանական ընդդիմությունը, ընդ որում՝ երկու դաշինքներն էլ, հաստատ ավելի բարձր ինտելեկտուալ կազմով է ներկայացված, քան խորհրդարանական մեծամասնությունը։ «Դա միանշանակ տեսանելի է, ընդիմադիրները շատ ավելի բարձր են թե քաղաքական թե մասնագիտական գիտելիքներով։ Սա տեսանելի է այնպես, ինչպես տեսանելի է, որ իշխանության որակը կաղում է ու շատ է կաղում, ու սա կարելի է ասել ինչ-որ տեղ բնական է։

Կարծում եմ, արդեն տեսանելի է նաև այն, որ մենք այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել։ Կարծում եմ, հատկապես «Հայաստան» դաշինքը որևէ հարցում իշխանության հետ չի գնալու որևէ պայմանավորվածության՝ որևէ հարցում»։ Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ որոշակի վերապահումը՝ նա ասաց, որ սա պայմանավորված է նրանով, որ այդ դաշինքը 2 ուժից է բաղկացած։ «Կարծում եմ, «Հայրենիք» կուսակցությունը նունպես չի գնա պայմանավորվածությունների, բայց այնտեղ կա նաև ՀՀԿ-ն, իսկ երրորդ նախագահի հարաբերությունները գործող վարչապետի հետ այդքան էլ հստակ չեն, ինչպես օրինակ երկրորդ նախագահինը վարչապետի հետ, այդտեղ, կարծում եմ, այլ խնդիրներ էլ կան»։

Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է բոլոր գործիքները օգտագործի որոշակի գործընթացներ ապալեգիտիմացնելու, իշխանությունների հարվածելու և թուլացնելու համար։ Այդ գործիքակազմերից մեկն էլ այսօրվա նիստին կալանավորված պատգամավորների նկարներով շապիկներով ներկայանալը կարելի է համարել։ «Եթե «Հայաստան» խմբակցության նպատակը կալանավորված գործընկերներին ազատ արձակելն էր, ապա, իհարկե, խմբակցությունը իր առջև դրված հարցը չի լուծել, սակայն այդ նպատակին հասնելու համար պետք է օգտագործվի բոլոր գործիքները։ Բնականաբար, միայն այս գործիքակազմով չէ, որ պետք է իրենք գործեն, բայց սրանով հասան նրան, որ նիստում, որը լուսաբանվում է բավականին շատ լրատվամիջոցների կողմից, այդ մարդկանց ապօրինի ձերբակալման մասին ավելի շատ մարդկանց տեղեկացվեց։

Բնական է՝ առայժմ դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա այս գործընթացը, բայց արդեն պարզ է, որ իրենք այս գիծն առաջ են տանելու։ Միաշամանակ, կարծում եմ, որ եթե ԱԺ նախագահ ընտրվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը և այդ ընտրությանը չմասնակցեն «Հայաստան» դաշինքի անդամները, ապա հավանական է, որ այդ գործընթացը ապալեգիտիմացվի, սա նույնպես կարևոր ձեռքբերում կլինի ընդդիմության համար։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի միանալուն «Հայաստան» դաշինքին, ինչպես նաև «Պատիվ ունեմ»-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի պատգամավորի առաջադրմանը՝ նա նշեց, որ սա վկայում է ընդդիմադիր ուժերի կողմից գործընկերային, համագործակցության առկայությանը՝ ի տարբերություն նախորդ ԱԺ-ի, երբ ԲՀԿ-ին պետք էր 1 ստորագրություն՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, իսկ «Լուսավոր Հայաստանն» այդ ստորագրությունը չտվեց, հիմա այդ 2 դաշինքների միջև համագործակցությունը շատ ավելի բարձր մակարդակի է, քան նախորդ ԱԺ-ում։ Սա նշանակում է, որ շատ հարցերում ընդդիմությունն ունի 36 ձայն»։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում առկա դիտարկումներին, ըստ որոնց՝ այսօրվա լարված նիստը վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա՝ նա ընդգծեց, որ առաջին նիստով նման եզրահանգման չի կարելի գալ, քանի որ բնական է, որ առաջին օրը պետք է լարված լիներ։ «Կարծում եմ, այդ լարվածությունը պահելը երկար չի տևի, ուզեն, թե չուզեն օրենսդրական գործունեությամբ նույնպես պետք է զբաղվեն։

Կարող է լարումը որոշակի հաճախականությամբ պիկերի կհասնի, բայց թե որքան կտևի այս խորհրդարանի կյանքը՝ ոչ ոք չի կարող ասել, գուցե 1 տարի, գուցե՝ 3 կամ 5 տարի։ Ի վերջո, խորհրդարանի կյանքը միայն խորհրդարանի նիստերի լարված մթնոլորտով չի որոշվում, դա նաև խորհրդարանից դուրս քաղաքական կյանքով է որոշվում, իսկ այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, Զանգեզուրի միջանցքի հարցը, որը այս կամ այն կերպ առաջ տարվել դեպքում կարող են որոշակի իրադարձություններ լինել, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»։

«Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով»․ Արման Թաթոյան
ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են պատժել Թուրքիային և Ադրբեջանին
Ինչպես են զինված ադրբեջանցիները ստուգում հայկական միկրոավտոբուսը և վախեցնում երեխաներին (տեսանյութ)
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. այրվել է խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ. Արցախի ԱԻՊԾ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Այսօր Հայաստանի իշխանությունները զրկել են Ռուսաստանին մեզ օգնելու հնարավորությունից. Վահան Բադասյան
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին չի թույլատրել մեկնել Մոսկվա
Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ
ԲՏԱ նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները
Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Անահիտ Ավանեսյան ուրիշ լա՞վ եք. Երևանում Բաստայի համերգն անցնում է առանց հակահամաճարակային կանոնների պահպանման
Ով է նա. չեմ առնչվել իրեն, Աստված կարոտ պահի. քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին
Մեր ընտանիքում այսօր նորից տոն է. Ինչպես է Արթուր Վանեցյանը շնորհավորել որդու տարեդարձը
2005-ին Հայաստանում persona non grata ճանաչված Կիրկորովը ժամանել է Երեւան
Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները պետական բյուջեի հետ վարվում են ինչպես սեփական գրպանի. փող են ստանում, ոչ թե լավ աշխատելու համար, այլ որովհետև իրենց կողմնակիցն են. Արմեն Բադալյան
Շատ չեն հանգստանա, շատ չեն խմի. Քաղաքացիները՝ Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահան Բադասյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են արցախցի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ու երեխաներին իջեցրել մեքենայից
Ղրղզստանում թուրքական հետախուզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը՝ Հայաստանի. դատական հայցեր ՄԱԿ-ի դատարանում. պարգևավճարներ՝ պետծառայողներին. սեպտեմբերի 17-ն ամփոփ
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները
Անոնս.AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սուրեն Սահակյանը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
Բացվել է հոգեկան առողջության մանկական բաժանմունք
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարին
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովում» խոսել է 44-օրյա պատերազմի և զինվորների խիզախության մասին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում
Քիչ առաջ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից
Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել
Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի. խնդիրն այն է, որ այդ օրը գունագեղ շոուներով չպետք է նշվի. Գեղամ Նազարյան
Լրացուցիչ 5 օր աշխատելը 0.25 տոկոսով կավելացնի ՀՆԱ-ն. կարևոր է, որ այդ օրերին ենթակառուցվածքներն ապահովեն աշխատանքի անխափանությունը. Գագիկ Մակարյան
Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին
Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է. ՔԿ
Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը
Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ
Քննարկվել են տավարաբուծության ոլորտում նախատեսվող պետական աջակցության ծրագրերը
Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի դիմաց. ՈՒՂԻՂ
Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբն այսուհետ կգործի նոր հասցեում
ԿԸՀ-ն տեղեկացնում է
Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում
Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. վարչապետ Փաշինյան
Գազ չի լինի
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում
Արթուր Վանեցյանն այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™