Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Պատիվ ունեմ»-ը միացավ «Հայաստան» դաշինքի պահանջին, վերջինս էլ հարվածում էր սեղաններին. ինչ է կատարվում ԱԺ առաջին նիստին

Քաղաքական

Ամենաթողություն է մեր աչքի առաջ տեղի ունեցել, անձեռմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն շրջանցելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր «Հայաստան» դաշինքի ցուցակով անցել են խորհրդարան, այժմ կալանավորված են։

Ռուստամյանն ասաց, որ այդ պատգամավորները գտնվելով կալանքի տակ զրկվում են ԱԺ-ի ղեկավարության ձևավորման գործընթացում իրենց մասնակցությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց, որ պատգամավորը ունի անձեռմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի։

«Տվյալ պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով։ Ես որևիցե բան չեմ բացառում, բայց այդուհանդերձ մենք այստեղ բոլորս պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ Ես կառաջարկեի, որպեսզի մենք հնարավորություն ընձեռեինք նախագահին, որպեսզի նա կարողանար ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ ԱԺ-ն բացառապես առաջնորդվելու է իր լիազորություններով և չի կարող ազդել ՀՀ արդարադատության վրա։

«Հայաստան» դաշինքից ելույթ ունեցավ Արամ Վարդևանյանը, ով դիմելով Վլադիմիր Վարդանյանին՝ հայտարարեց, որ պատահական չէ, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում։

«Եթե նման նախադեպ ստեղծվում է՝ հնարավոր է նույն օրինակ վաղը ձեզանից յուրաքանչյուրը չլինի ԱԺ նիստերի դահլիճում։ Առանց անձեռմխելիության հաղթահարման ուղղակի լինի կալանավորված։ Ես ուզում եմ ֆիքսենք, որ պարոն Զաքարյանն ու պարոն Սարգսյանը ոչ թե բացակայում են, այլ պատանդի վիճակում են։ Այդ մարդիկ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, ոնց դուք եք ներկա, բայց իրենց թույլ չեն տալիս։ Իրենց թույլ չեն տալիս Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ տրորելով, ու եթե ինչ որ մեկը կա, որ կարա ասի պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության կարան կալանավորեն, թող ուղղակի իրավաբանությունից չխոսա »,- հայտարարեց Վարդևանյանը։

Ի պատասխան Վարդևանյանի՝ Վարդանյանն էլ ասաց, որ որևիցե պետական մարմին չի կարող վերազանցել իր լիազորությունները, և խնդրեց հարգանքով վերաբերել դատարանների որոշումներին։

Վարդանյանի ելույթից հետո «Հայաստան» դաշինքի տարբեր անդամներ վարման կարգով խոսք պահանջեցին, սակայն Հասանովը հայտարարեց, որ վարման կարգին էլ չափ կա, եթե այդպես շարունակվի մինչև առավոտ միայն վարման կարգով ելույթներ կունենան։

Հասանովի այս հայտարարությունից հետո «Հայաստան» դաշինքի անդամները սկսեցին խորհրդարանը նախագահողին խոչընդոտել նիստը շարունակել, և տեղից վարման կարգով խոսք էին պահանջում։

«Պարոն Մինասյան» ես մեծ հարգանք ունեմ Ձեր նկատմաբ, ես ուզում եմ, խնդրում եմ, նույնիսկ հորդորում եմ, զգուշացնում եմ՝ եկեք իրար հասկանանք. հիմա եթե այսօր ամբողջ օրը վարման կարգով խոսենք ինչ կորոշվի։ Ձեր ասածը իրավական արդարադատության նպատակների համար է, ստեղ կան իրավաբաններ, իրենք այդ հարցերով կզբաղվեն, ես ոչինչ անել չեմ կարող։ Խնդրում եմ թողեք շարունակենք»,- ասաց Հասանովը։

Միայն Արծվիկ Մինասյանին ձայն տրվեց, ով ասաց, որ որպես խմբակցության քարտուղար՝ խնդրեց 20 րոպե ընդմիջում հարցը քննարկելու համար։ 

Մինասյանի ելույթից հետո Հասանովը ասաց, որ ինքը վարում էնիստը միայն որպես ավագ պատգամավոր, և հետո իրավապահ մարմինների հետ դաշինքի ներկայացուցիչները այդ հարցը լուծեն և փորձեց շարունակել նիստի վարումը, սակայն «Հայաստան» դաշինքի անդամները սկսեցին սեղաններին հարվածել և աղմուկ բարձրացրեցին՝ խանգարելով նիստի շարունակությանը։

Խոսք տրվեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանին, ով հայտարարեց, որ միանում է »Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովել պատգամավորների ներկայությունը ԱԺ նիստերին։

Այս թնջուկի վերջում հայտարարվեց ընդմիջում։

Արմեն Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
ԱՆԻՖ-ը ակնկալում է պրոֆեսիոնալիզմ եւ բաց է համագործակցության համար
Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Ուժգին երկրաշարժ՝ Աֆրիկայի ափերից հարավ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™