Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները

Պահպանելով ավանդույթները

ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք Խաղոօրհնեքի կամ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի մասին:

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի  տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է  տոնվել դեռ հինգերորդ դարից: Այս տարի հենց օգոստոսի 15-ին է նշվելու այն:

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք: Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը:
 
Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
 
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չէր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չէր, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն էր տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (Խաղողօրհնեքը) - ՓԱՍՏԻՆՖՈ  | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ ...

Խաղողօրհնեք

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

Այսօր Խաղողօրհնեք է՝ Աստվածածնի Վերափոխման տոնը | 24news

Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ Աբրահամյանը
Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք
Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները
Բորիս Ջոնսոնը Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը
Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին
Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Առկա մարտահրավերները նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան
Պատվաստվածներից քանիսն են հիվանդացած եղել կորոնավիրուսով, արդյոք ունեցել ենք մահվան դեպքեր
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին
Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր
Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան
ՀՀ բնակչության 7% ը կամովին է պատվաստվել, մնացած 93% ը մնացել է հարկադրանքի դաշտում․ Ավանեսյան
Ժենյա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
66-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածներ է հասցրել հարևանին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելով
Նավթի գներն աճել են
Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին
Բանակայինների ԱԱ. Մաշակարյանն ու Չալոյանը կիսաեզրափակչում են
Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան
Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հրատապությունը
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին. Լուիզ Մուշիկիվաբոն՝ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ
Սեպտեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի ԱԳ նախարարի հետ
Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է
ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք
Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների
Կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™