Ստացվում է, Անկախության տոնի ու քաղաքացու օրվա խորովածի համար միլիոնավոր դրամներ են դուրս գրել ու լափել, իսկ գոտիների ու զենք-զինամթերքի համար գումար չկա, հա՞. Հայկ Նահապետյան Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, մենք հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը. Տաթև Վիրաբյան Քոբայրի վանքի տարածքը ցանկապատած չէ, կարող է անասունները անցնեն, բայց որ գոմ դարձնեն՝ մի քիչ ճիշտ չի. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Սա կարելի է դիտարկել այն համատեքստում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության ամեն գնով. Սուրեն Պետրոսյանը՝ Մոսկվայի ВДНХ-ում Դադիվանքի ադրբեջանական պատկանելության տեղեկատվության մասին Երբ թշնամին ազատ շրջում է մեր երկրում, իսկ մեր քաղաքացիները՝ գերեվարվում. ապագա չկա, նույնիսկ ներկա չկա Արա Զոհրաբյանը կդառնա՞ Փաստաբանական դպրոցի տնօրեն Վարչապետի խոսնակը չժխտեց Էրդողանի հայտարարության մեջ տեղ գտած մտքերը․ Կարեն Քոչարյան Կարծում եմ՝ Սյունիքում առկա լարվածությունը փոքր ինչ թուլացնելուն ևս կարող է ուղղված լինել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններ ստեղծելու առաջարկը. Էդուարդ Այվազյան Ո՞վ էր Մոսկվայի ցուցահանդեսում Տողանյանին վարկաբեկելու փորձ ձեռնարկող անձը Շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է, իսկ երկու 0-ները վտանգավոր են. նշանագետը՝ Անկախության 30-ամյակի լոգոյի և կարգախոսի մասին Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ. Ռուբեն Մելքոնյան Ստացվում է, որ Հայաստանի հետ սահմանի այդ հատվածը Իրանի համար, կարծես, ավելի կարևոր է, քան ցավոք, մեզ համար, նրանք ավելի գործնական քայլերի են դիմում. իրանագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ խնդիրների առաջ են կանգնել հայ մարզիկները Օլիմպիական խաղերում և ինչպիսի կազմակերպչական բացեր կան. ներկայացնում է Լիանա Մկրտչյանը

Սպորտ

Արդեն 3 օր է, ինչ մեկնարկել են Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Համավարակով պայմանավորված այս տարի խիստ սահմանափակումներով են անցկացվում խաղերը. Տոկիոյի բազմահազարանոց մարզադաշտում բացման արարողությանն ընդամենը 950 մարդ էր մասնակցում։

ArmDaily.am-ի հետ զրույցում VNews.am կայքի խմբագիր Լիանա Մկրտչյանն անդրադարձավ այս Օլիմպիական խաղերի հետաձգվելուն և թե ինչու է Հայաստանից միայն 17 մարզիկ շահել ՕԽ ուղեգիր։

«Կարող էինք ավելի շատ մարզիկներ ունենալ, որովհետև Ռիոյի Օլիմպիական խաղերում ունեցել ենք 32 մասնակից, որը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Ուղեգրերի քանակը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ կորոնավիրուսի համաճարակը իր ազդեությունն ունեցավ բազմաթիվ վարկանիշային մրցաշարերի վրա. դրանց մեծ մասը հետաձգվեցին, կամ շատ վատ պայմաններում կայացան, և կայացան այն պայմաններում, երբ մարզիկները լավագույն մարզավիճակում չէին։ Բայց այնուամենայնից մեր կազմը շատ ուժեղ է, և երևի թե 3-4 հոգի կան արժանի, որ Օլիմպիական խաղերում չեն։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն այս տարի հրաժարվել էր սպիտակ քարտերից, բայց այնուամենայնիվ ունենք մեկ մասնակից սպիտակ քարտով՝ Վարսենիկ Մանուչարյանը, իսկ Ռիոյի խաղերին սպիտակ քարտեր շատ են եղել»,- ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է խաղերի կազմակերպմանը՝ նա նշում է, որ առաջին անգամն է, երբ Օլիմպիական խաղերը անցկացվում են համաճարակի ընթացքում, և առաջին անգամն է պատմության մեջ, որ համաճարակի պատճառով դրանք հետաձգվեցին։

«Ինչպես գիտենք, սահմանափակումներ են մտցված, թե մարզիկների համար, թե պաշտոնական ներկայացուցիչների, թե լրագրողների համար՝ դիմակների կրելուց մինչև սոցիալական հեռավորություն։ Այնպիսի վիճակ է, որ մարզիկը ելույթ է ունենում, մրցահարթակը լքում է, իսկ մյուս մարզիկը, իր ելույթին սպասելիս, պետք է դիմակ կրի, ինչը անընդունելի է։ Մարզիկի համար շատ կարևոր է շնչառությունը, լավ շնչելը։ Օլիմպիական գյուղն էլ մարզիկները չեն կարողանում լքել։ Ընդամենը 2 ուղղություն ունեն գնալու՝ Օլիմպիական մարզաբազա, որտեղ մարզում են անցկացնում և մարզադահլիճները, որտեղ ելույթ են ունենում։ Իրենց տեղաշարժը խիստ սահմանափակ է և բոլորը վերահսկողության ներքո են՝ թե մարսիկները, թե պատվիրակության մյուս անդամները։ Վերջերս տեսա նաև, որ մեր մարզիկներից Արթուր Դավթյանը բողոքել էր, որ մարզիկներին մրցավայրեր տեղափոխող ավտոբուսների գրաֆիկը նորմալ չէ, իրենք չեն կարողանում հասկանալ, թե դա ինչ սկզբունքով է աշխատում. օրինակ մեր մարզիկի մրցույթը սկսվում է 2։30, իսկ ավտոբուսը գործում է ժամը 10։30 և 2։00, այսինքն եթե նա 10։30 դուրս գա՝ շուտ կհասնի, իսկ 2։00-ին գնալու դեպքում կուշանա մրցումից։ Իրենք ստիպված են եղել սեփական մեքենայով գնալ։ Այսպիսի կազմակերպչական խնդիրներ են եղել, հնարավոր է, որ ընթացքում այդ ամենը լուծվի»,- նշում է Մկրտչյանը։

Հուլիսի 11-ին ավարտվեց Եվրո-2020-ը, որը ևս 1 տարով հետաձգվել էր, բայց ֆուտբոլային մրցաշրջանն այդքան խիստ սահմանափակումներով չանցկացվեց։ Համեմատելով այս երկու սպորտային իրադարձությունները՝ Մկրտչյանն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերն ավելի մեծ մասշտաբի միջոցառում է, որի կազմակերպման համար երկար ժամանակ է անհրաժեշտ։

«Եվրոյի դեպքում մի քանի քաղաքներում թույլատրվում էր լեփ-լեցուն մարզադաշտով անցակցնել հանդիպումները, բայց մեծ մասը կիսադատարկ էր մարզադաշտերի։ Օլիմպիական խաղերն ավելի մեծ մասշտաբի են, որտեղ կան 205 երկրի շուրջ 12 հազար 500 մարզիկ. պատկերացրեք ամեն մարզիկի հետ 2 մարզիչ է գնում, պատվիրակության անդամներ, հսկայական թվի մասին ենք խոսում։ Եթե այստեղ համաճարակը տարածվի և մարզիկներն իրար վարակեն՝ Օլիմպիական խաղերը չեն կայանա։ Եվրոյի դեպքում մի քիչ ուրիշ է՝ թիմերն առանձին հյուրանոցներում են մնում, իսկ այստեղ բոլորը մեկ Օլիմպիական ավանում են։ Համեմատելի չեն երկու մրցաշարերը։ Բացի դա պետք է հաշվի առնել ճապոնացիների մենթալիտետը. իրենք ավելի զգուշավոր, կազմակերպված և ճշտապահ ազգ են, Ճապոնիայիում բոլորը վախենում են նոր ալիքից։ Իրենց մոտ այս պահին շատ վատ վիճակ է, օրական 1000-ից ավել դեպք է լինում և դա նրանց համար շատ վատ ցուցանիշ է։ Երբ Օլիմպիական խաղերից առաջ հարցում էին անցկացրել ճապոնացիների շրջանում՝ արդյոք ցանկանում են Օլիմպիական խաղերը տեղի ունենա, մեծ մասը՝ 70 տոկոսից ավել քվեարկել էր ՕԽ-ի չեղարկման օգտին»,- ասաց Մկրտչյանը։

Նա աբսուրդ է համարում Օլիմպիական խաղերի չեղարկումը, որովհետև մարզիկների մի ամբողջ սերունդ, որը ամբողջ կյանքը մարզվել է խաղերին մասնակցելու համար, ուղղակի մնում է առանց Օլիմպիական խաղերի և այն մեդալի, որին անկասկած ինքը վաստակել է իր աշխատանքով։

Հարցին՝ հնարավոր չէր արդյոք նորից հետաձգել խաղերը, կամ դրանց անցկացումը տեղափոխել համաճարակային ավելի լավ վիճակում գտնվող քաղաք՝ Մկրտչյանը պատասխանեց, որ խաղերն ընդունող երկիրն է որոշվում դրանց անցկացումից մոտ 10 տարի առաջ։

«Այսինքն երկիրը 10 տարի պատրաստվում է Օլիմպիական խաղերի. կառուցում է մարզադահլիճներ, բեռնաթափում է քաղաքը հյուրերի համար, որպեսզի կարողանա ընդունել։ Հետաձգման հետ կապված՝ այլևս հնարավոր չէր հետաձգել, որովհետև մյուս տարի արդեն ձմեռային Օլիմպիական խաղերն են, և մեկ տարում հնարավոր չէ անցկացնել և ձմեռային և ամառային Օլիմպիական խաղեր։ Կազմակերպիչները երկու ընտրություն ունեին՝ կամ անցկացնել խաղերը, կամ չեղարկել ընդհանրապես, և իրենք որոշեցին անցկացնել»,- ասաց Մկրտչյանը։

Արփինե Պետրոսյան

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը (տեսնյութ)
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
Արարատի մարզպետի տեղակալը ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով պետական պարգևներ է հանձնել մարզի մի շարք զինծառայողների
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան
Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ
Ալիևը հիստերիկ չէ, այլ ինչպես ոմանք են ասում կիրթ մարդ է ու հստակ ծրագրով է առաջ գնում. Հրանտ Միքայելյան
Опубликовано первое фото лидера «Талибана» после возвращения в Кабул (WP)
Այն ինչ կատարվեց շաբաթ և կիրակի օրերին, մեղմ ասած շատ ստոր էր. Մարիամ Հովսեփյան
Նախիջևանում մեկնարկել են ադրբեջանցի և թուրք զինվորականների համատեղ վարժանքները
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Ոստիկաններն արգելեցին կառավարության դիմաց մոմավառություն անցկացնել
ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը
Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ
Ստացվում է, Անկախության տոնի ու քաղաքացու օրվա խորովածի համար միլիոնավոր դրամներ են դուրս գրել ու լափել, իսկ գոտիների ու զենք-զինամթերքի համար գումար չկա, հա՞. Հայկ Նահապետյան
Խաչատուր Սուքիասյանը Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջնորդն է.Մետաքսե Հակոբյան
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ
Անկախ նրանից՝ ինչ քաղաքական, ազգային ու կրոնական պատկանելություն ունեք, վաղը երթով Եռաբլուր գնացեք. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Երևանը պատրաստվում է սեպտեմբերի 21-ի Անկախության 30-ամյակին
Փաշինյանը Էրդողանին առաջարկե՞լ է հանդիպել, Երևանը պատրաստվում է սեպտեմբերի 21-ին. Սեպտեմբերի 20-ն՝ ամփոփ
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալմաթիում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել
Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը
Ուղիղ. Զոհված զինծառայողների հարազատների ակցիան՝ կառավարության մոտ
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Վրաստան
Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում
Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, մենք հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը. Տաթև Վիրաբյան
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին
Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները
Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը
Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար
Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալին
Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ
Հադրութի շրջանում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
Քոբայրի վանքի տարածքը ցանկապատած չէ, կարող է անասունները անցնեն, բայց որ գոմ դարձնեն՝ մի քիչ ճիշտ չի. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ
Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան
Արցախում մեկ օրում գրանցվել է 5 վթար, որից մեկը՝ մահվան ելքով
ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով պարգևատրվել են մի շարք զինծառայողներ
Սա կարելի է դիտարկել այն համատեքստում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության ամեն գնով. Սուրեն Պետրոսյանը՝ Մոսկվայի ВДНХ-ում Դադիվանքի ադրբեջանական պատկանելության տեղեկատվության մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ռուսաստանի նախագահն իրեն շատ լավ է զգում. Պեսկովը խոսել է Պուտինի ինքնազգացողության մասին
Երբ թշնամին ազատ շրջում է մեր երկրում, իսկ մեր քաղաքացիները՝ գերեվարվում. ապագա չկա, նույնիսկ ներկա չկա
3 օր ձեզ ժամանակ. առայժմ այսքանը, ստրկամիտ սրիկաներ. այսպես են թաղում անկախությունը 1991 - 2021. Սոֆիա Հովսեփյան
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Արա Զոհրաբյանը կդառնա՞ Փաստաբանական դպրոցի տնօրեն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™