Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան Կորոնավիրուսի դեմ պատվաստումներին զուգահեռ արդեն կսկսենք սեզոնային գրիպի դեմ պատվաստումները. Գայանե Սահակյան Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


8-րդ գումարման խորհրդարանի մեղադրյալները

Իրավական

Օգոստոսի 2-ին կկայանա 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Այս գումարման խորհրդարանը նախորդներից կառանձնանա նաև նրանով, որ առաջին անգամ ընդդիմադիր խմբակցություններում ներգրավված կլինեն պատգամավորներ որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։

ArmDaily.am-ն առանձնացրել է այն պատգամավորներին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված։

«Հայաստան» դաշինք

Արմեն Գևորգյան

Yerevan.Today | Ինչո՞ւ չի կարելի գույքահարկը բարձրացնել․ Արմեն Գևորգյան․  168.am

Նախկին փոխվարչապետի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց 2021 թ-ի մայիս 20-ին։ Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում) [Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով]։ ՀՔԾ-ն մանրամասնում է՝ Գևորգյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 դրամի եկամուտները։

Մասնավորապես՝ նա պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։ Մինչ այդ՝ Գևորգյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ և արդարացվեց Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո։

Այդուհանդերձ, շարունակվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու գործը, որով անցնում են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։ Ըստ այս քրեական գործի՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք էր պահանջել և ստացել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը գործարարի օգտին լուծելու համար: Նախկին նախարարը հետախուզվում է:

Սեյրան Օհանյան

AraratNews - Մեր հրամանատարները հմուտ են, մեր զինվորները՝ քաջարի. Սեյրան  Օհանյան

Պաշտպանության նախկին նախարարին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Օհանյանը, որ մեղադրվում էր նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար, այս գործով արդարացվել է Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո:

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան. Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել - Պանորամա | Հայաստանի  նորություններ

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2020 նոյեմբերին։

Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կասկածանքով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու կասկածանք)։ Այս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին, Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Նրանք մասնակցել էին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։

Մխիթար Զաքարյան

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում  կհարուցվի․ ԿԸՀ-ն որոշեց | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Մեղրիի արդեն նախկին համայնքապետին, որ արդեն մեղադրվում էր խուլիգանության հոդվածով՝ արդեն այս տարվա փետրվարին նոր մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելը։ Ըստ մեղադրանքի՝ նա թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։ Միաժամանակ՝ ըստ Սյունիքի մարզի դատախազ Սեդրակ Բեսալյանի, նա սկզբում Ագարակի, ապա Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում համայնքային բյուջեին 3 միլիոն 692 հազար դրամի վնաս է հասցրել։ Դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ագարակի մի բնակչուհի 13 տարի առաջ համայնքապետարանի մրցույթով գյուղնշանակության հող է վարձակալել տարեկան 18 հազար դրամ վարձավճարով, ապա տարածքը ենթավարձակալության է տվել «ԱրմենՏել»-ին՝ արդեն տարեկան 600 հազար դրամով։

Ըստ դատախազության, հողի նպատակային նշանակությունը չի փոխվել ու ապօրինի կառուցվել է շարժական կապի բջջային կայան, իսկ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, փոխանակ այդ քաղաքացու հետ պայմանագիրը խզի, նրա հետ կնքել է համաձայնագիր վարձավճարը 18 հազարից 300 հազար դարձնելու վերաբերյալ։

Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվեց | Armlur – Լուրեր  Հայաստանից

Բժիշկ Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Ընտրություններից օրեր առաջ հրապարակվեց հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Արթուր Սարգսյան

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

«Պատիվ ունեմ» դաշինք

Արթուր Վանեցյան

Հայկը կրկին հաղթելու է Բելին. Արթուր Վանեցյան

Աազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հոդվածի կասկածանքով։

Տարոն Մարգարյան

Мэр Еревана Тарон Маргарян ушел в отставку | Новости | Известия | 09.07.2018

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Իշխան Զաքարյան

Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն

ԲՀԿ-ական նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել 2020 հունիս 15-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել: 2017-ին Իշխան Զաքարյանը զբաղեցնում էր ԲՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնը։

Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է
«Ժողովուրդ». Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ
«Ժողովուրդ». Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում
Ինչու՞ է կարևոր «Ծիծեռնակաբերդի գործի» բացահայտումը. Հայկ Դեմոյան
«Հրապարակ». Հովիկաղազարյանական ընկալումը
«Փաստ». Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»
«Հրապարակ». Ընդդիմության առաջարկը խլել են
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը
«Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո
«Հրապարակ». Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ
«Հրապարակ». Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում
«Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ»
«Ժողովուրդ». Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը
Լույս չի լինի
Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն էր
Արցախի հայկական ժառանգությունը միջազգային հրատապ ուշադրության կարիքն ունի. Արարատ Միրզոյանը՝ Ավստրիայի գործընկերոջը
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ
Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր է քննարկել
Երևանի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 23 և 25 տարեկան երեւանցիներին բերման ենթարկեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
Այս մարդիկ Բաթումիում համաձայնության են եկել զորքերը մի քանի կմ հետ բերել. Նաիրի Հոխիկյան
Անկախության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի եւ Հնդկաստանի խորհրդարանների նախագահները
Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է
Անհրաժեշտ է Մինսկի խմբի ձեւաչափում վերսկսել խաղաղ գործընթացը. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ-ի նախագիծն ուղարկվել է ԱԺ
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք
Կապանում իրար են բախվել «Mercedes»-ն ու «ВАЗ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Վտանգը միշտ սահմանին ապրող մարդու հետ է, 18 գյո՞ւղն է ավելի հեշտ ուշադրության կենտրոնում պահել, թե խոշորացման դեպքում՝ 35-ը․ Հակոբ Ավետյան
Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը
Հետաքրքիր իրավաբան եք Դուք տիկին Ավանեսյան. կարծես թե օրենքների հոդվածները ընտրողաբար կարդացած լինեք. Ինեսսա Վարդանյան
Հայաստանը միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան
Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը
Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
Փաշինյանը փորձում էր տրիվիալ ճշմարտությամբ քողարկված ձևով շատ վտանգավոր ուղերձ հղել․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան
Գագիկ Ջհանգիրյանի տարիքային սահմանափակման հետ կապված վեճը լուծելու համար ներկայացված դիմումը մուտքագրվել է ՍԴ․ Արամ Վարդևանյան
Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան
Ղազախում ականի վրա ադրբեջանցի է պայթել, Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց, Հայկոյի վիճակը կայուն ծանր է. սեպտեմբերի 22-ն՝ ամփոփ
Տաջիկստանը մտադիր է սերտացնել և զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Ռահմոնը՝ Փաշինյանին
ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը
ՀՀ ԳԱԱ-ում նշվել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը և խորհրդի անդամները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™