Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից.Գորիսի քաղաքապետի հայրը՝ իրենց՝ թալանի մեջ մեղադրողներին

Հասարակություն

ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ասաց, որ որդու կալանավորումից հետո հարյուրավոր զանգեր է ստանում տարբեր մարդկանցից ՝ աջակցության խոսքերով։

«Շատ են զանգում, անհանգստանում։ Հարյուրավոր մարդիկ են զանգում, թե ինչ անենք, ինչով օգտակար լինենք, ասում եմ՝ ոչինչ էլ մի արեք։ Իրենց ծրագրերին խանգարողներին ձերբակալում են: Ո՞վ է տեսել նման մարդուն ձերբակալեն, ով պատերազմի ամենաառաջին օրվանից ճակատում է եղել։ Ջոկատ է կազմել իր ընկերների, բարեկամների, հարազատների հետ ու գնացել առաջնագիծ՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Այնտեղից էլ հնարավորության դեպքում՝ զանգահարում էր ու թիկունքից հետաքրքրվում մեր տեղահանված հայրենակիցների մասին, թե ինչ է կատարվում, ոնց է արվում ու ոնց ենք կարողանում ապահովել սնունդով ու մնացած բոլոր պարագաներով, քանի որ մինչև իր առաջնագիծ գնալը՝ հոկտեմբերի մեկը, ինքն էր այդ բոլորը կազմակերպում։ Իր առաջնագիծ գնալուց հետո թիկունքի աշխատանքները ես էի կազմակերպում։ Արցախից տեղահանվածներից 13-14 հազար մարդ Գորիսում էին ապաստան գտել, ո՞նց կարող էինք նրանց թիկունք չլինել, նրանց բոլորին կերակրել ու տեղավորել էր պետք, որը մենք արել ենք սրբորեն»,-ասում է Գագիկ Առուշանյանը։

Նա հավելում է, որ մինչ օրս էլ մեր տեղահանված հայրենակիցներից մոտ 4000-ը բնակվում են Գորիսում, ովքեր ունեն իրենց ամենօրյա խնդիրները, որոնք լուծվում են իրենց կողմից։ Առուշանյանի հայրը շեշտում է, որ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո պետության կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվել տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար.« Ոչ էլ զանգել են, որ հարցնեն՝ ո՞նց է կատարվում, ի՞նչ է կատարվում, ու՞մ միջոցներով է կատարվում։ Դա դեռ ոչինչ, բայց որ որդուս նախաձեռնմամբ շուրջ 3000 զոհված է բերվել Գորիս, հետո տեղափոխվել Երևան և տարբեր շրջաններ, ճակատին հաց ու մթերք է հասցվել, դա ո՞վ է արել, ո՞վ է գոնե 1 լիտր վառելիք տվել։ Միայն 250 տոննա դիզվառելիք ու բենզին է ծախսվել, որից 50 տոննան մարզպետարանն ու բարերարներն են տվել, իսկ 200 տոննան մեր անձնական միջոցներով է ձեռքբերվել։Մեր այս չբարձրաձայնելով ՝ ստացվում է, որ մենք ոչինչ չենք արել։ Չբարձրաձայնելու հետևանքն է, որ այսօր հարյուրավոր մեկնաբանություններ եմ կարդում այն մասին, որ թալանել են, կամ թե Առուշի այդքան երիտասարդ տարիքին, որտեղից իրեն այդքան կարողություն։ Ու մեկնաբանողներից ոչ մեկ չի տրամաբանում, որ Առուշը հայր ունի, ով աշխատել է դեռևս 1980-ական թվականներից, Ուկրաինայում զբաղվել ձեռնարկատիրական լուրջ գործունեությամբ և լուրջ կարողությամբ Հայաստան վերադարձել 1990 թվականին՝ պատերազմին մասնակցելու համար»,- ասում է Առուշանյանը։

Նա շեշտում է, որ իր գործունեության ընթացքում արդար է աշխատել ու դա կարող են հավաստել հարկային և մաքսային մարմինները, բոլոր գորիսեցիները, ընկերները, իրեն ճանաչողները:
«Եթե մի մարդ էլ կկարողանա հաստատել, որ իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում 1 լումայի թալան եմ կատարել, պատրաստ եմ կրել պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ։ Եվ այն ինչ ասում եմ փաստավորված է թե՛ մաքսային, թե՛ հարկային, թե՛ համայնքային ստուգումների տիրույթներում, երբևէ չեմ խոսել ու չեմ խոսում ըստ օդում կախված լուրերի ու թվերի, ինչպես հիմա են անում։ Սա մեր մեղքն է, որ մենք երբևէ չենք բարձրաձայնել, քանի որ դա մեր տեսակը չէ, իսկ հիմա ստիպված եմ՝ ելնելով չարախոս լեզուների անտրամաբանված մեկնաբանություններից ։ Միայն մեկ անգամ, երբ Գորիսի ինքնաբուխ հավաքը թույլատրելու համար Առուշին բերման էին ենթարկել Երևան, հարցազրույցներից մեկում թեթև ակնարկեց , որ կառավարությունից որևիցե մեկը չի եղել հետաքրքրվող, բացի Տարածքային կառավարման նախարարից, որը երկու անգամ զանգել է ու հարցրել իրավիճակներից, թե ոնց ենք անում ու ինչ ենք անում։ Իրենից բացի ոչ ոք չի զանգել, և չի հետաքրքրվել, թե ինչ է կատարվում մարզում՝ մասնավորապես Գորիսում, որն այդ ժամանակ դարձել էր կենտրոնացված թիկունք պատերազմի համար»,- ասաց Գագիկ Առուշանյանը։

Գորիսի քաղաքապետի հայրը պատմում է, որ պատերազմի ժամանակ, երբ առաջին երկու օրերից հետո արդեն դիահերձարաններում տեղ չի եղել, անձնական նախաձեռնությամբ սառնարաններ են սարքել ավտոտնակներում, որպեսզի նահատակների մարմինները այդտեղ պահվեն, այն ինչ իրենց խորհուրդ էին տվել նկուղներում պահել նահատակների մասունքները: Կապվել են Երևան, որից հետո երկու երիտասարդներ են եկել ու սարքել այդ սառնարանները առանց որևէ մի լումայի, երբ ցանկացել են երիտասարդների անունները իմանալ, որ շնորհակալություն հայտնեն, կրկին չեն ասել: Գագիկ Առուշանյանը տեղեկացրեց, որ մինչ օրս իրենք են տրամադրում մեքենաներ և վառելիք, որ աճյունները տեղափոխվեն Գորիս, ապա Երևան ու այլ շրջաններ:

Անդրադառնալով վերջին օրերին Գորիսում հնչած կրակահերթերին ու տարածվող լուրերին, որ քաղաքապետի բացակայության պատճառով տարբեր կրիմինալ խմբեր նորից ակտիվացել են, Առուշանյանի հայրն ասաց․ «Կարճ ժամանակ անց կտեսնեք, թե ինչ է կատարվելու՝ ներսում քաոս է լինելու։ Նորից հինգից հետո տներում փակվելու են՝ հին ժամանակներն են հետ գալու, քանի որ Առուշն իր ամեն խոսքի տակ համախմբման, միասնաբար բարեկեցիկ ապրելու, երկիրը շենացնելու, մի ընտանիքի պես ապրելու
խորհուրդներ էր տալիս բոլորին, և մարդիկ էլ ընդունում էին այդ խոսքերը որպես կյանքի լավագույն ուղենիշ: Այդ խոսքերը հնչեցնում էր և՛ 2017 թ-ի իր նախընտրական քարոզարշավին, որ մենք պետք է շենացնենք մեր քաղաքը՝ դարձնելով եվրոպական մոդելի առաջնակարգ քաղաքներից մեկը, և՛ պաշտոնավարման ժամանակ թե՛ միաբանություն քարոզելով, թե՛ նախընտրական քարոզարշավի խոստումներից դեռ ավելին իրականացնելով»,-ասաց Առուշանյանը։

Անդրադառնալով պատերազմին ՝ ասում է, որ պատերազմի լուրն իմանալուն պես սեպտեմբերի 27-ին Երևանից հասնում է Գորիս, 28-ին, երբ գնացել են զենքերը ստանալու, ասում է, որ բացի ավտոմատից ու համազգեստից այլ բան չկար պահեստներում, անգամ ծանր զենք էլ չկար: «Զինվորական բահ չկար խրամատ փորելու ու մեջը մտնելու համար, որ մարդիկ թիրախ չդառնային։ Մի հատ ռացիա չկար, այսինքն աջ թևն ինչ իմանար ձախ թևն ինչ է անում։ Ես չեմ հասկանում,թե ոնց կարող էր նման բան լինել։Ես ոնց եմ կարողանում երկու օրվա մեջ մի քանի հարյուր հազար դոլարի խիստ անհրաժեշտ ապրանք իջեցնել օդանավակայան, իսկ պետությունը չի կարողանում, ինչպե՞ս հասկանանք, և այդ նույն ժամանակ հազարավոր մեր հայրենակիցներ կարողանում էին ամեն ինչով օգտակար լինել իսկ պետությունը՝ ո՛չ: Դեռ վերջում էլ մաքսակետից ապրանքն ուզում էին ՊՆ-ի պահեստ ուղարկել այն դեպքում, երբ ոչինչ չկար, երբ մենք հաջորդ օրը ուզում էինք դուրս գալ առաջնագծից»,- նշեց Առուշանյան ավագը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարան դիմելուն , Գագիկ Առուշանյանն ասաց, որ ոչ մի բանի հետ էլ հույս չի կապում.«Պատվերը իջեցված է, գործը պետք է կատարվի: Այս մարդիկ ձերբակալում են նրանց, ովքեր մեկ ժամվա մեջ կարողանում են համախմբել, իրենց շուրջը հավաքել ազգություն, բարեկամ, ընկեր ու հարևան և դուրս գալ երկրի պաշտպանության դիմակայմանը: Իրենց այնպիսի մարդիկ են պետք, որ իրենց գլուխները կախ լսեն, բայց մենք այդ մարդկանցից չենք։Արդարության համար պայքարը մեր գեներով է գալիս , մենք կոտրվող ու հանձնվող տեսակ չենք»,-շեշտում է նա։

Գագիկ Առուշանյանը կարծում է, որ պատերազմ նորից է լինելու՝ այդ մասին նույնիսկ Փաշինյանն է բարձրաձայնում։
«Ալիևը մատ է թափ տալիս, իսկ մենք ի՞նչ ենք անում, ազգի համախմբողներին ենք ձերբակալում, ես այստեղ միտում եմ տեսնում: Ու եթե նորից պատերազմ լինի, միևնույն է իմ տղան նորից գնալու է պատերազմելու, եթե հետևից չխփեն ՝ դիմացից նշանառության տակ է լինելու միանշանակ»,- ասում է Առուշանյանը:
Անդրադառնալով 2017-2020 թվականների ընթացքում Գորիսի համայնքապետարանում արված ստուգումներին՝ Գագիկ Առուշանյանն ասաց. «Ստուգողները բացահայտել էին միայն 550 հազար դոլարի արված աշխատանք, որը կապ չուներ Համայնքապետարանի հետ, նշվում է, որ կատարվել է բարեգործների կողմից, բայց ո՞վքեր են այդ բարեգործները, արդյո՞ք մենք չենք: Այն ինչ ընդհանուր առմամբ մենք՝ Առուշանյան ընտանիքս, 2,5 միլիոն դոլարից ավել գումար ենք ծախսել այս 3 տարիների ընթացքում »:
Գագիկ Առուշանյանն ասաց, որ անկախ դատարանի կայացրած որոշումից, իրենք չեն հուսահատվելու ու ցանկացած իրավիճակի էլ պատրաստ են, հետ չեն կանգնելու իրենց պայքարից և պատրաստ են շարունակել դիմակայելու բոլոր անարդարություններին։

Հայկա Ալոյան

Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները
Բորիս Ջոնսոնը Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը
Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին
Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Առկա մարտահրավերները նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան
Պատվաստվածներից քանիսն են հիվանդացած եղել կորոնավիրուսով, արդյոք ունեցել ենք մահվան դեպքեր
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին
Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր
Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան
ՀՀ բնակչության 7% ը կամովին է պատվաստվել, մնացած 93% ը մնացել է հարկադրանքի դաշտում․ Ավանեսյան
Ժենյա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
66-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածներ է հասցրել հարևանին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելով
Նավթի գներն աճել են
Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին
Բանակայինների ԱԱ. Մաշակարյանն ու Չալոյանը կիսաեզրափակչում են
Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան
Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հրատապությունը
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին. Լուիզ Մուշիկիվաբոն՝ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ
Սեպտեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի ԱԳ նախարարի հետ
Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է
ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք
Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների
Կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ես դրա համար 50%-ով մեղավոր եմ համարում հենց «Հայաստան» դաշինքին. Արթուր Դանիելյան
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™