Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես կարող էր իշխանությունը ազատվել Վարդազարյանից՝ առանց իրավական նիհիլզիմի եւ ԲԴԽ անդամներին «մեղքի» տակ գցելու

Խմբագրական

Ինչպես հայտնի է, երեկ ԲԴԽ-ն փակ նիստում քննարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները, ինչպես նաև պարոն Վարդազարյանի դիմումը։

Քննարկելը, իրականում, ճոխ է ասված, քանի որ ԲԴԽ անդամները քվեարկությամբ որոշել են, որ այդ հարցը չպետք է քննարկեն, որոշման հասցեատերը իրենք չեն, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:
Ինչպես հայտնի է, դատախազությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը եւ այժմ ԲԴԽ-ն սպասում է այս բողոքարկման արդյունքներին, որը կարող է տեւել ամիսներ։ Ստացվում է, որ դատարանի մի կողմից որոշել է, որ ԲԴԽ նախագահի իրավունքներըը խախտվել են, պարտավորեցրել է վերացնել խախտումը, սակայն դատարանների անկախության երաշխավոր թիվ 1 կառույցը չի կատարում դատարանի որոշումը՝ շարունակում է խախտել Վարդազարյանի իրավունքները։
Փաստացի՝ ԲԴԽ-ն չի ցանկանում իր լիազորությունները կատարել, անգործություն է ցուցաբերում, քանի որ անձը դիմել է, խնդրել իրեն հրավիրել եւ լսել, բայց ԲԴԽ-ն մերժում է քննարկման կազմակերպումը, ըստ էության այս չքննարկումը փախուստ է...։
Եթե, իսկապես, դիմումի եւ դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ-ն չէ, ի՞նչն էր խանգարում պատվարժան իրավաբաններին բաց նիստ հրավիրել, Ռւոբեն Վարդազարյանին կանչել եւ ուղիղ եթերում իրավական դիսկուրս տանել, թող յուրաքանչյուրը ներկայացներ իր տեսակետը, բանավեճի արդյունքում կծնվեր ճշմարտությունը, թեեւ բավականին լուրջ իրավաբաններ պնդում են, որ օրենքի ուժով Վարդազարյանը վերականգնված է, որեւէ որոշման կարիք չկա։
Նման քննարկում չկազմակերպելը ամենեւեին էլ իշխանության շահերից չի բխում, քանի այս խուսափողական քայլերով ցույց են տալիս, որ Վարդազարյանի դեմ հարուցված քրգործը իրականում փուչիկ է, քաղաքական հետապնդում, որի նպատակը նրանից ազատվելն է։ Ի՞նչն էր խանգարում այս իրավաբաններին նման քննարկման ժամանակ ջարդուփշուր անել Վարդազարյանի եւ նրա փաստաբանների փաստարկները, դեռ եթե սիրտները կուզեր՝ մեկ անգամ եւս դեմ քվեարկեին նրան, պնդեին իրենց իրավական դիրքորոշումը «ափաշկարա»։ Միթե այս անդամները չեն հասկանում, որ դիմումը չքննարկելը հասարակ փախուստ չէ որոշում կայացնելուց, այլ ԲԴԽ անդամի համար՝ քրեական եւ կարգապահական պատասխանատվության լուրջ հիմք։ Միթե իշխանությանը սպասարկելը ավելի թա՞նկ է, քան մասնագիտական պատիվը, արժանապատվությունը։ Իսկ երբ այս իշխանությունը արդեն չլինի, ինչպե՞ս են այս գիտնականները, դատավորները զբոսնելու քաղաքում, լսարան մտնելու, իրավաբանական հանրության հետ շփվելու, դատողություններ եւ կարծիքներ ներկայացնելու կամ էլ ընդունում են, որ իրենք քաղաքականացված են եւ կատարում են իրենց ընտրած քաղաքական ուժի պատվերը։
Եթե իսկապես Վարդազարյանի լիազորությունների կասեցումը օրենքի տառին համապատասխան է եղել, համարձակություն դրսեւորեիք եւ մեկ անգամ եւս պնդեիք ձեր դիրքորոշումը, ինչո՞ւ չեք անում, գողեգող գործելը ԲԴԽ անդամին եւ կառույցին վայել պահվածք չէ։

Նկատենք, որ մենք ամենեւին էլ չենք քննարկում եւ իրավունք էլ չունենք մտնենք իրավական վերլուծությունների դաշտ՝ արդյոք փաստաբաննե՞րն են ճիշտ, թե՞ իրավապահ մարմինները, մեղավո՞ր է Վարդազարյանը, թե անմեղ, բայց ինքնին երեւույթը եւ իշխանությունների պահվածքը ապացուցում է, որ այս երկրում ոչ թե օրենքի դիկտատուրա է, այլ անձի դիկտատուրա, մեկ քաղաքական ուժի դիկտատուրա։
Վարդազարյանի դեմ ծավալված գործընթացներից, առանց դրանց իրավական նյուանսների մեջ խորանալու, կարելի է մի քանի դատողություն անել։

1. Իշխանությունը նպատակ է դրել ազատվել Վարդազարյանից, ասվածի վկայությունը ԱԺ-ում նրա նկատմամբ իրականացված թիմային հարձակումն էր, քրեական գործերը, վարույթները, լիազորությունների կասեցումը։
2. Իշխանությունը ցանկանում է ազատվել Վարդազարյանից, քանի որ կարծում է, որ նա նախկինների հետ կապ ունի եւ այլն։ Փոխարենը՝ Վարդազարյանին փոխարինում են ամենեւին էլ ոչ հրեշտակային թեւերով, նախկինի նախկինի կադրով, ով բոլոր նախկինների հետ համագործակցել է։ Իսկապես տարօրինակ ճաշակ ունի մեր իշխանությունը։
3. Իշխանությունը չի կարողանում հեռանկար ունեցող քրեական գործ հարուցել եւ ազատվել Վարդազարյանից, դրա համար նրա դեմ իրականացվող գործընթացները իրավական նիհիլիզմի ժանրից են։ Չի կարողանում նորմալ քրեական գործ հարուցել, քանի որ, ինչպես նախկին բարձրաստիճաններից մեկն էր սրամտում, «քրեական գործ «սարքելու» համար էլ է խելք պետք», որը փաստորեն չունեն։
4. Իշխանությունը չի կարողանում ազատվել Վարդազարյանից պայքարի կոշտ մեթոդներով՝ հետապնդումներով, փոխարենը ստանում է պայքար, դիմադրություն եւ ծիծաղելի վիճակի մեջ հայտնվում։ Մինչդեռ եթե ավելի հեռատես լինեին, գուցե կարողանային Վարդազարյանին հեռացնել պայքարի փափուկ մեթոդներով, օրինակ՝ առաջարկել մի բան, որից ինքը չի կարող հրաժարվել կամ ուրախությամբ կհամաձայնի համագործակցել...։ Սա ամենահեշտ մեթոդն է, երբ իրավական առումով մարդուց չես կարողանում ազատվել, չես կարողանում պատժել, չես էլ ցանկանում նրա հետ աշխատել, նրան ճանապարհում ես իր կամքով...։

Բայց «անհեռատես» իշխանությունը ոչ միայն պայքարի կոշտ մեթոդներով փորձում է ազատվել Վարդազարյանից՝ այդ ճանապարհին վարկաբեկելով պետական ինստիտուտներ, կառույցներ, պաշտոնյաներ՝ սկսած Գլխավոր դատախազից վերջացրած ԲԴԽ անդամներով, այլեւ այս պայքարի համատեքստում անցնում է բոլոր կարմիր գծերը՝ թիրախավորելով անձի ընտանիքը, խոցելով նրա արժանապատվությունը։
Հետո էլ զարմանում եք, թե ինչու այս երկրում իշխանությունն այսքան ընդդիմախոսներ եւ քննադատներ ունի...։ Հարգելի իշխանություն, Դուք ձեր ձեռքով մարդկանց Ձեզ թշնամի եք դարձնում եւ նրանց տեղավորում հակառակորդի ճամբարում։

Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Պրեմիերա. Սեւակ Խանաղյան եւ Յան Բրաթ՝ «Ներիր ինձ»
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր. ՏԿԵՆ
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան
Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™