Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս իշխանության դարդուցավը սեփական գրպանի պարունակությունն է, «լավությունից» կօգտվի նաեւ ընդդիմությունը

Վազող տող

Իշխող քաղաքական մեծամասնությունը զբաղված է իր բարեկեցության հարցերը լուծելով։ Քիչ առաջ առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամը, այն դարձնելով 250 հազար դրամ:

Սա, իհարկե, նախագծի հեղինակները մեկնաբանել են հանրային լավագույն շահով, իբր այսպես ավելի սերտ կլինեն պատգամավոր-ընտրող շփումները, պատգամավորները կկարողանան մարզեր գնալ։
Բայց պարզից էլ պարզ է, որ այստեղ խնդիրը ամենեւին էլ հանրային շահը չէ, այլ պատգամավորների «փողից չկտրվելը»։

Երկրորդ՝ ներկայացրեք վիճակագրություն, թե 7-րդ գումարման պատգամավորներից քանիսն են մարզեր գնացել եւ քանի անգամ, գնացել են եւ ինչ են արել։
Երրորդ՝ իրենց արածների, իսկ ավելի ճիշտ չարածների համար պատգամավորները բավականին կլորիկ գումար են ստանում եւ դեռ հայտնի չէ՝ դրա դիմաց ինչ են անում։
Ինչպես հայտնի է, պատգամավորի աշխատանքը երկու ասպեկտից է բաղկացած՝ օրենսդիր աշխատանք խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս հանդիպումներ ընտրողների հետ։ Մեր պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը այս պարտականություններից ոչ մեկն էլ չի անում, չխոսող, կոճակ սեղմող պատգամավորների պակաս չկա, նրանց պատժելու մեխանիզմ էլ չկա, որովհետեւ պատժողը իշխանությունն է, իսկ իշխանությանը ձեռնտու են այս պատգամավորները։ Այնպես որ մեր պատգամավորների մեծ մասը դեռ պետք է արժանա ստացած աշխատավարձին իրենց գործունեությամբ։

Այժմ այս «չաշխատող» պատգամավորներին 250 հազար դրամ ավել գումար ենք տալիս, որ լա՞վ աշխատեն։ Եթե նրանք աշխատող լինեին, կաշխատեին իրենց ստացած աշխատավարձով՝ հանրության առաջ ստանձնած պատասխանատվությունից, պատգամավորի առաքելությունից ելնելով։

Չորրորդ՝ տարօրինակ է նաեւ, որ եթե պատգամավորները մեկնում են մարզ, դա ձեւակերպվում է գործուղում եւ ստանում են փոխհատուցում՝ օրապահիկ, ճանապարհածախս եւ այլն, հիմա փաստորեն կրկնակի գումա՞ր պետք է ստանան։
Հատկապես, որ այդ մարզ այցելությունները հաճախ սկսվում եւ ավարտում են իրենց ընտանիքի անդամների, ծնողների տեսությամբ, ինչպես օրինակ Արմեն Խաչատրյանի այցը Սյունիք եւ դրա դիմաց գործուղման գումար ստանալը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: ԱԺ նախագահի տեղակալի աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը՝ 793 հազար 680 դրամ:Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը 694 հազար 470 դրամ է, իսկ շարքային պատգամավորները ստանում են 661 հազար 400 դրամ։
Երևան քաղաքում բնակարան չունեցող Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել՝ մինչև 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Հեղափոխությունից հետո էլ ճոխ-ճոխ պարգեւատրումներ անելու «վատ» ավանդույթ ձեւավորվեց, երբ իշխանությունը չգնաց մասսայական աշխատավարձերի բարձրացմանը, բայց ղեկավար անձնակազմին ամենամսյա կտրվածքով սկսեց պարգեւատրումներ տալ։ Պատգամավորների դեպքում այդ պարգեւավճարը աշխատավարձի 30 տոկոսի չափով է, սակայն տեւական ժամանակահատված չեն էլ ստացել։
Պատգամավորները նաեւ ամսական կտրվածքով 50 հազար դրամ էին ստանում՝ իրենց գործունեությանն առնչվող ծախսերը հոգալու համար, հենց այդ գումարն են ցանկանում դարձնել 250 հազար դրամ։

Աբսուրդ էր ինչպես նախագիծը, դրանում նախանշվող նպատակը, այնպես էլ հիմնավորումը։ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները՝ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը, որպես հիմնավորում նշել են, որ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թվից, հետեւաբար՝ պետության ծախսերը չեն ավելանում։ Ստացվում է, որ այդ գումարը չէր կարելի խնայել եւ ուղղել բազմաթիվ խնդիրների լուծմանը, անպայման պետք էր վատնել։ Դա նույնն է, որ ընտանիքում ամեն ամիս նախատեսում են ծախսել իքս գումար, որեւէ ամիս ավելի քիչ գումար ծախսելուց հետո, ավել մնացած գումարը ոչ թե խնայում են, այլ քամուն տալիս։
Նույն երկաթյա տրամաբանությամբ, որ անպայման ինչքան գումար որ հատկացվում է ԱԺ-ին, պետք է «դա խազ» դրանք ծախսել, կարելի է մտածել, որ եթե հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը լինի 144, վերջին 20-ին կարող են աշխատավարձ չտալ, քանի որ ֆինանսավորումը կավելանա։

Եւ վերջում՝ իհարկե, մեր պաշտոնյաները պետք է լավ վարձատրվեն, արժանապատիվ ապրեն, պետական աշխատանքը պետք է գրավիչ դարձնել մրցունակ մասնագետների համար, սակայն դա պետք է անել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնելուց եւ առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո։ Հաստատապես հետապատերազմյա Հայաստանում, երբ պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքները դեռ երկար զգացնել կտան, լավագույն ժամանակը չէ սեփական կյանքի բարեկեցության հարցը լուծելու։

Կյանքը թանկանում է, մարդիկ՝ աղքատանում, արտագաղթում, իսկ իշխանությունը փոխարեն այս հարցերը լուծի, պատգամավորների «ձեռքի ծախսի փողն» է ապահովում։ Իսկ ի՞նչ անեն շարքային քաղաքացիները, ովքեր օրական 10-15 ժամ աշխատում են եւ հազիվ ծայրը ծայրին հասցնում, ապրանքներն ու ծառայությունները թանկանում են, բայց նրանց ոչ «ձեռքի ծախսի» գումար են տալիս, ոչ պարգեւավճար, ոչ էլ ճոխ աշխատավարձ։ Եւ այդ քաղաքացիները պատգամավորներից ոչնչով վատը չեն, եթե չասենք, որ ավելի պրոֆեսիոնալ եւ հայրենասեր են։

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Պրեմիերա. Սեւակ Խանաղյան եւ Յան Բրաթ՝ «Ներիր ինձ»
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր. ՏԿԵՆ
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան
Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվել
«Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը». ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. հայտարարություն
Ինչպես հասկանում ենք նախարարության տիկնայք նյարդային ցնցումների մեջ են պատվաստումների փաստից. Ռոբերտ Հայրապետյան
Մեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ
Ընդդիմությունն Ազգային ժողով գնալով դարձավ мальчик для битья. Արգիշտի Կիվիրյան
Պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են. Անահիտ Ավանեսյան
Դատավոր Դանիբեկյանը խոչընդոտել է պատգամավոր Արմեն Գևորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին. ի համերաշխություն գործընկերոջս՝ հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ. Մամիջանյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™