Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ի՞նչ պետք է չանի «Պատիվ ունեմ»-ը կամ ինչպես է ցանկանում իշխանությունը մի կրակոցով երկու նապաստակ որսալ

Խմբագրական

Սահմանադրական դատարանը արդեն 5 օր է՝ շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Այս գործընթացին զուգահեռ՝ կուլիսներում տեղի են ունենում պաշտոնների բաժանումները։
Եւ այսպես, արդեն իսկ տեղեկություններ կան, որ ԱԺ նախագահ կդառնա Ալեն Սիմոնյանը, փոխնախագահների պաշտոնում իշխող քաղաքական մեծամասնությունը կառաջադրի Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին։

Ինչպես հայտնի է՝ ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնը բաժին է հասնում ընդդիմությանը, սակայն օրենքը իմպերատիվ կարգով չի սահմանում, թե որ ընդդիմությանը պետք է տալ այդ պաշտոնը։ Սահմանադրության մեջ նշվում է, որ «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։

Այսինքն՝ նույնիսկ պարտադիր չէ, որ փոխխոսնակներից մեկը կին լինի, թեեւ մեզանում վերջին տարիներին պոզիտիվ խտրականությունից ելնելով եւ սեռերի միջեւ հավասարությունը թմբկահարելով՝ կին փոխնախագահ էին ընտրում, խորհրդարանում կին պատգամավորների ներկայացվածությունը պարտադիր է, գործադիրում եւս փորձում էին առավելագույնս ընդգրկել կին ղեկավարների։ Այժմ, իհարկե, տարակուսելի կլինի, որ ողջ կյանքում գենդերային խտրականության դեմ պայքարող նախկին ակտիվիստ պատգամավորները չառաջադրեն կին փոխխոսնակի թեկնածու, սակայն, սա չարյաց փոքրագույնն է։ Կա ավելի լուրջ խնդիր, դա խորհրդարանական ընդդիմությանը պառակտել, միասնական պայքարը վիժեցնելն է։

Դեռեւս նախորդ շաբաթ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Հրապարակին» հարցազրույց էր տվել եւ ասել, որ «ընդդիմության բոլոր հանձնաժողովների ղեկավարների տեղերը բաժին են հասնում երկրորդ տեղը զբաղեցրած ուժին, իսկ դա նշանակում է, որ, օրինակ, իրավունքի ուժով երրորդ տեղը զբաղեցրած ուժը ԱԺ խորհրդի մեջ ներկայացված է լինելու միայն խմբակցության ղեկավարի միջոցով, այսինքն՝ մեկ հոգով, եւ, ըստ այդմ, կարծում եմ, որ ընդդիմության հավասարությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ ըստ իս, ճիշտ կլինի, որ փոխխոսնակն այս պարագայում լինի «Պատիվ ունեմ» դաշինքից»:

Սա հրապարակային առաջարկ էր օրենքի ուժով խորհրդարանում հայտնված եւ անցողիկ շեմը չանցած «Պատիվ ունեմ»-ին։
Մինչդեռ, հիշեցնենք, որ նույն 2018թ Աժ ընդդիմադիր փոխնախագահ ընտրելիս ՔՊ-ականները փրփուրը բերաններին հայտարարում էին, որ դա պետք է բաժին հասնի խորհրդարանական երկրորդ ուժին, քանի որ նրանց ավելի շատ քաղաքացիներ են վստահության քվե տվել եւ այլն։
Թեեւ հարցը իմպերատիվ կարգավորված չէ, բայց տրամաբանական է, որ ըստ ստացած քվեի՝ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։

Բայց ի՞նչ կարող է անել այս դեպքում «Հայաստան» դաշինքը, երբ ընտրողն էլ, չընտրողն էլ իշխող քաղաքական մեծամասնությունն է։
Այսինքն՝ եթե նրանք ցանկանան «Պատիվ ունեմ»-ի թեկնածուին դարձնել փոխնախագահ, կքվեարկեն եւ կընտրվի, «Հայաստան» դաշինքը ոչինչ էլ չի կարող անել։
Պարզ է չէ՞, որ իշխանությունը ամենեւին էլ տոչորված չէ 7 մանդատ ունեցող խմբակցությանը մեծ լիազորություն տալու դարդուցավով։ Եւ եթե որոշեն փոխխոսնակի պաշտոնը նվիրել նրանց, դա անվարձահատույց չի լինի, դա կլինի իշխանություն-«Պատիվ ունեմ» գործարքի գինը՝ «տալիս ենք փոխնախագահի պաշտոն, դրսեւորում եք ձեզ «կառուցողական» ընդդիմություն»։

Այս «կրակոցով» իշխանությունը երկու նապաստակ կորսի, եւ «Պատիվ ունեմ»-ին կդարձնի «յուրային» ընդդիմություն, եւ «Հայաստան» դաշինքին կզրկի ազդեցության մի լծակից, խորհրդարանական ընդդիմության դաշտն էլ պառակտելն էլ գումարած։
Սակայն, որքան էլ այդ պաշտոնը քաղցր եւ գրավիչ լինի, ամեն դեպքում, «Պատիվ ունեմ»-ը պետք է գիտակցի, որ դա հենց այնպես չեն տա իրենց, երկրորդ՝ այդ պաշտոնի իրենց բաժին հասնելը եթե ուղիղ իմաստով ապօրինի չի, լեգալության հետ խնդիր չկա, ապա առնվազն լեգիտիմության առումով խնդրահարույց է։

Չեն կարող խորհրդարանական ավանդույթները, իրավական ընթացակարգերը, օրենսդրական մեկնաբանությունները որոշակիության առումով հակասել իրար՝ կախված քաղաքական շահերից եւ նպատակահարմարությունից։ Օրինականության համար պայքարող ընդդիմությունն էլ չի կարող աչք փակել եւ մասնակից լինել այս ամենին՝ իր անձնական շահերի պատճառով։

Այնպես որ, «Պատիվ ունեմը» հենց առաջին նիստին լուրջ քննություն ունի հանձնելու՝ դիմանում է փոխնախագահ ունենալու գայթակղությունը, թե իշխանության հետ գործարքի է գնում, իրենով անում «Հայաստան» դաշինքին հասանելիքը եւ խաթարում խորհրդարանում միասնական ընդդիմադիր դիրքերից հանդես գալու, իշխանությանը օր ու արեւ չտալու քաղաքացիների հույսերը։

Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Պրեմիերա. Սեւակ Խանաղյան եւ Յան Բրաթ՝ «Ներիր ինձ»
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր. ՏԿԵՆ
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան
Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվել
«Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը». ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. հայտարարություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™