ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ Սպասվում է առանց տեղումների եղանակ Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան Վահե Հակոբյանի ճեպազրույցը Մայիսի 14–ին ինչպե՞ս կարող էիք մասնակցել ապրիլյան պատերազմին. Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները Կարելի՞ է սպասել, որ մեր թիկունքում նստած որևէ իր, համակարգիչ, կարող եք նետել՝ չտիրապետելով էմոցիաներին. Խամոյանը՝ Արշակյանին ՍԴ որոշումից հետո ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում առկա համամասնությունը պետք է պահպանվի. Արմեն Ավետիսյան Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նիկոլն ամենալկտի և ստոր ձևով կեղծել է ընտրությունների արդյունքները. Գեղամ Նազարյան

Քաղաքական

Նիկոլն  ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է  ընտրությունների արդյունքները: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապրող բազմաթիվ մարդիկ (տարբեր գնահատումներով մոտ 400 հազար), որոնք ձեռքերը թաթախելով զոհված տղերքի արյան մեջ, քվեարկեցին մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերած ուժի եւ նրա առաջնորդի օգտին:

Աշխարհը զարմացած է: Աշխարհը գրանցել է մինչ այժմ չտեսնված երեւույթ. պարտված, երկիր աղետ եւ ծանր պարտություն, արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ: Նա ստանում է քվեներ, երբ իր պատճառով դեռ հարյուրավոր գերիներ ունենք, երբ հարյուրավոր անհետ կորածներ ունենք, երբ թարմ են զոհված տղերքի շիրիմները, երբ դեռ այս ու այնտեղ տղերքի մասունքներն են գտնում, երբ հիվանդանոցներից մեկի նկուղում պարկերի մեջ գտնվող տղերքի մարմիններն էին իրար գլխի լցված:

Հոգեբույժներն այս երեւույթն անվանում են պարադոքսալ փուլ, երբ ինչ որ մեկի կամ ուժերի ազդեցության տակ գտնվող ամբոխը կարող է մահը ընդունել որպես ուրախություն, պարտությունը՝ հաղթանակ, սովը՝ լիություն, անպատվությունն՝ արժանապատվություն: Ընդգծենք, սակայն, որ սա առաջին դեպքն է, երբ պարադոքսալ փուլում գտնվող ամբոխը պարտությունից, դաժան պարտությունից հետո որոշում է պետության ճակատագիրը ու աջակցում աղետ բերած ուժին:

Մենք, բանական մարդիկ, այս երկրով ապրող մարդիկ թերագնահատեցինք այդ մարդկանց ազդեցությունը: Մենք այդպես էլ չհավատացինք, որ մեր կողքին այդքան շատ են նրանք, որոնք կուլ գնացին վարչախմբի պատրաստած եւ մատուցած ամենաանհեթեթ ստերին, որոնք տարածվում էին թե հանրայինով, թե որոշ լրատվական կայքերով, թե տարատեսակ անվանումներով յութուբյան ալիքների միջոցով: Մենք՝ բանական մարդիկ ծիծաղում էինք յութուբյան այդ ալիքների տարածած նյութերի վերնագրերի վրա («Էրդողանը ծնկաչոք Նիկոլին խնդրում է չգրավել ամբողջ Թուրքիան», «Ալիեւը ներողություն է խնդրել Փաշինյանից», «Հրաշք, Նիկոլը գերիներին վերադարձնում է», «Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում», «Քոչարյանը Զատկի տոնից առաջ հրահանգել է գնել բոլոր հավկիթները եւ դրանք կոտրել մի բաց դաշտում», «Երեւանում խմելու ջուրն անջատել է Քոչարյանը»), չհավատալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք դրանք լուրջ կընդունեն: Մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրանք, որոնք կհավատան ամենաանհեթեթ լուրերին, օրինակ, որ Քոչարյանը դեռ 1999-ին է վաճառել Շուշին, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ 1990 թվականին են որոշել «սարքել Նիկոլի գլխին», որ մինչեւ 2018 թվականը մարդիկ վախեցել են անգամ կարծիք հայտնել, իսկ երեխաներին էլ կարուսել կարողացել են տանել միայն «հեղափոխությունից» հետո:

Այս բոլոր օրինակները կամ քարոզարշավում հանդիպած իրական դրվագներ են, կամ մեծ դիտողականություն ապահովված ռեպորտաժների գլխագրեր: Մենք չհավատացինք, որ նման մարդիկ կան, եւ որ նրանք այսքան շատ են: Մենք լուրջ չընդունեցինք նաեւ այն պնդումները, որ կան հանրային միավորներ (կրոնակաաղանդավորական եւ այլ տիպի),  որոնց անդամները քվեարկում են պարզապես իրենց առաջնորդի հրահանգով, առանց մտածելու, թե ինչ են անում կամ ինչու են անում: Իսկ առաջնորդները հրահանգ եւ ֆինանսավորում ստանում են իրեն աստվածը գիտի, թե որտեղից։

Հիմա աշխարհը մեզ նայում է քամահրանքով, արհամարհանքով։

Այս արտահերթ ընտրությունները նրա համար էին, որ մենք աշխարհին այլեւս չներկայանանք պարտված եւ ստորացված մարդու դեմքով, բայց մենք հիմա ներկայանալու ենք ոչ միայն այդ դեմքով, այլ այդ դեմքին հարյուր հազարներով ձայն տված ազգի կամ ժողովրդի կերպարով՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:

Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարեւոր չէ:

Նրանք, ովքեր ամեն օր ադրբեջանցի զինվորների ցինիկ հայացքների ներքո երթեւեկում են Գորիս-Կապան ճանապարհով, գնացին ու ձայն տվեցին նիկոլի գլխավորած ուժին: Սա արդեն պետք է հոգեբույժները բացատրեն: Եւ նրանք, ովքեր գիտեն, որ նիկոլը ադրբեջանցի զինվորին բերելու եւ կանգնեցնելու է Ազատամուտի, Ոսկեպարի, Կիրանցի գլխին՝ կրկին քվեարկեցին նրա օգտին: Մի՞թե ժողովուրդը ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը: Այո, ընտրել է, բայց չգիտակցելով: Նրանք պարադոքսալ փուլում են եւ չեն գիտակցում ինչ են անում, իսկ նիկոլը գիտակցում է: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմի պարադոքսալ փուլում գտնվող առնետներին, որոնք լսելով Նիլսի նվագի ձայնը, դրա հետեւից գնացին եւ խորտակվեցին լճակում: Հիմա մեզ հետ նույնն է տեղի ունենում:

նիկոլը պատրաստվում է Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները հանձնել թուրքին, նա պատրաստվում է անողոք պայքար մղել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ այն կազմաքանդել, նա պատրաստվում է վերացնել ամեն հայկականը:

Կարո՞ղ ենք կանխել այս ամենը: Ընտրություններից առաջ կարող էինք միանշանակ պնդել, որ՝ այո, հեռացնելով այս վարչախմբին: Իսկ հիմա, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ այո-ն ասելն ու գրելը շատ բարդ է: Ինչպես ասես՝ այո, երբ շուրջ բոլորդ ապրում են մարդիկ, որոնք ապրում են ստի աշխարհում, ովքեր հավատում են ամենաանհեթեթ ստին եւ վտանգի գիտակցում չունեն:

Կլինի՞ հրաշք: Մարդիկ կհասկանա՞ն, որ իրենց խաբել են եւ կնետվե՞ն փողոց: Այս սցենարին դժվար է հավատալ: Եթե 44-օրյա պատերազմից հետո, եթե այդ պատերազմին հետեւած խայտառակ իրադարձություններից հետո այս զանգվածը փողոց դուրս չեկավ, հիմա առավել եւս դուրս չի գա: Փողոց դուրս չի գա նաեւ բժշկի կալանավորումից հետո, այն բժշկի, որը հարյուրավոր կյանքեր է փրկել: Սա ենք մենք: Ընդունենք այս փաստը եւ …

Մենք ունենք այն, ինչ ունենք եւ կրկին իրավիճակը փորձելու են փրկել նրանք, ովքեր երեկ եւ այսօր էին փորձում, իսկ թե ինչ կստացվի, արդեն կախված է ոչ միայն պայքարող մեր տեսակից, այլ նաեւ աշխարհաքաղաքական շարունակվող դասավորություններից:

Հ.Գ. Չեմ կարող չնշել իմ վերջին բացահայտման մասին. պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր։ Ասում եմ այն՝ ինչը տեսնում եմ իմ աչքով։

Հայերը բազում դժվարությունների միջով են անցնում. Էմանուել Մակրոնը գրառում է կատարել
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում
Օգոստոսին Արցախում կանցկացվի սոցիալական բիզնեսի շաբաթ և Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն
Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը
Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍՆ
Հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունում գազամատակարարման վերականգնումը
Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Ինչպե՞ս է լինում, որ հեռախոսահամարի միջոցով գտնում են ֆեյսբուքի օգտահաշիվը․ ԱՏՊԳ-ն մեկնաբանում է
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Տոկիո-2020. Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան
Ադրբեջանում անտառներ են վառվում
Պահանջում ենք անհապաղ վերացնել ԱԺ–ում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները. հայտարարություն
Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Hetq.am
Մեծագույն խնդիրն է ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին
Գողություն է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են. Արցախի ԱԺ պատգամավոր
Փոխհրաձգություն Պենտագոնի շենքի մոտ. կա մեկ զոհ և երկու վիրավոր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
Գողություն՝ Սևանի հանգստյան գոտում. ոստիկանություն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ցավոք, ուժեղ ցնցումները դեռ առջևում են. Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Դոլարի փոխարժեքն աճել է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում
Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանը ազատվել է ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ԱԺ նիստն ավարտվեց. Հակոբ Արշակյանի քվեարկությունը տեղի կունենա վաղը
Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի
«Կարգին» Վաղո VS ԱԺ Վաղարշակ (տեսանյութ)
Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են. Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան
Ուզբեկստանում չպատվաստված անձանց կհեռացնեն աշխատանքից
Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին. փաստաբան
Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան
Խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին. Սիմոնյանը՝ լրագրողների՝ ԱԺ-ում ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Ձեր գոռգոռոցների պատճառով նույնիսկ իմ ձայնը չի լսվում. ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան
Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™