«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր Երասխում թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ) Կապիտուլիանտը վիրավորանք կամ զրպարտություն է, թե ոչ․ ունենալու ենք պատվիրված գործեր որոշ անձանց նկատմամբ․ Երվանդ Վարոսյան Մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն, ի վերջո՝ նպատակը պատվաստման թիվ ապահովե՞լն է, թե՞ բնակչությանը պաշտպանելը․ Էդուարդ Հովհաննիսյան Ջերմուկի, Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցներում հանգստյան օրերին ազատ համարներ չկան, գներն էլ հասնում են մինչև 90 հազարի Արմեն Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական կանոնավոր չվերթներից. որքան է ծախսվել նախագահի՝ Տոկիո այցը կազմակերպելու համար Ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ ԱԺ-ում անվտանգության միջոցառումների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու նախարարությունը տարածք չի տրամադրել «Sevan Startup Summit 2021»-ի անցկացման համար

Հասարակություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Seaside Startup Summit-ի տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով:

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ Seaside Startup Summit-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին:

««Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։

Առաջին գրությանն ի պատասխան՝ նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020 թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը:

Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։

Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։

Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմաստազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։

Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:

Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։

Ցավում եմ, որ կազմակերպիչները «Սամմիթը» չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ»,- ասված է նախարարի պաշտոնակատարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել. Սիմոն Մարտիրոսյան
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ի՞նչ տեսք ունի պրիմիտիվ մանիպուլյացիան. Արման Աբովյան
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը
Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները
Լեգենդար «Եղնիկներ» զորամասում խնկարկել են պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը
Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
Լուսինե Թովմասյանն առանց շպարի
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան
Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու. Սիրուշո
Ամազոնը ստիպված կլինի վճարել 746 մլն եվրո տուգանք և վերանայել իր պրակտիկան․ Շուշան Դոյդոյան
Ժիրինովսկին պատասխանել է Ադրբեջանին՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքի համար
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
էքստազից դուրս եկեք ու շատ արագ ընդունեք «Ոստիկանության մասին» Եվրոպական ստանդարտներին համապատասխանող նոր օրենք. Հովհաննես Քոչարյան
«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին
ՆԱՏՕ-ից հայտնել են, թե որ դեպքում կրակ կբացեն ռուսական նավերի վրա
Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները
Կարեւորում եմ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը․Նիկոլ Փաշինյան
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք
Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները
Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք
Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը
Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Սիրիայի նախագահը երկրի վարչապետին լիազորել է ձևավորել նոր կառավարություն
Ադրբեջանցի հրշեջները փախուստի են դիմել Թուրքիայում
Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում
Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը, УАЗ-ով գլորվել ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Բաքվում հրդեհ է բռնկվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ
Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները․ Զարուհի Բաթոյան
Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է
Ամերիկացի գինեկոլոգները հղիներին խորհուրդ են տվել պատվաստվել COVID-19- ի դեմ
Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է 900 հակ անասնակեր
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Վրաստանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մինչ խորհրդարանը ընդունում է հայհոյանքը քրեականացնող նախագիծ, ԵԽ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի մասին հայտարարություն է ընդունում
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք. ունենք 5 մահվան դեպք
Արցախի ԱԻՊԾ-ն՝ Ստեփանակերտում փոխհրաձգության և ադրբեջանցիներ մտնելու լուրերի մասին
Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™