ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ Սպասվում է առանց տեղումների եղանակ Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան Վահե Հակոբյանի ճեպազրույցը Մայիսի 14–ին ինչպե՞ս կարող էիք մասնակցել ապրիլյան պատերազմին. Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները Կարելի՞ է սպասել, որ մեր թիկունքում նստած որևէ իր, համակարգիչ, կարող եք նետել՝ չտիրապետելով էմոցիաներին. Խամոյանը՝ Արշակյանին ՍԴ որոշումից հետո ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում առկա համամասնությունը պետք է պահպանվի. Արմեն Ավետիսյան Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վեոլիա ջուր-ՀԷՑ «թնջուկը» շարունակվում է. ինչ հանգուցալուծում կստանա այն

Հասարակություն

Մի քանի օր է, ինչ «ՀԷՑ»-ն ու «Վեոլիա Ջուր»-ը հեռավար բանավեճի մեջ են՝ էլեկտրաէներգիայի տատանումների և ջրամատակարարման գործընթացում առկա խնդիրների պատճառով։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտ +40 աստիճան շոգի պայմաններում բնակչությունը օրվա ընթացքում տևական ժամանակ մնում է առանց լույսի և ջրի։

Բազմաթիվ հասցեներում ջրի անկման, ջրանջատումների պատճառի մասին պարզաբանման մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում էր, որ խնդիրը «ՀԷՑ»-ինն է, քանի որ ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջանում։

Ի պատասխան այս հայտարարությանը՝ «ՀԷՑ»-ը տեղեկացրեց, որ «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետեւանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում։ «Գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլարտրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող»,- ասվում էր «ՀԷՑ»-ի պատասխանում։

«Վեոլիա Ջուր»-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ նշելով, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը»։

«ՀԷՑ»-ն էլ իր հերթին հայտարարեց, որ էլեկտրաներգիայի տատանումները չեն կարող ազդել ջրամատակարարման ընդհատումների վրա և «ընկերությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար»:

ArmDaily.am-ը կապվեց ընկերությունների հետ, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ հասկանալու, թե ներկա պահին ինչ են պատրաստվում անել ընկերությունները, և ստեղծված իրավիճակը, երբ կհանգուցալուծվի։

Մեզ հետ զրույցում «ՀԷՑ»-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը ասաց. «Մենք բացառում ենք, որ լարման շեղման արդյունքում լինեն խնդիրները, որովհետև թույլ տված 10 % շեղումը միջազգային ստանդարտներով թույլատրելի շեղում է»։

«Վեոլիա Ջուրը» իր հաղորդագրության մեջ նշում էր, որ էլ.էներգիայի տատանումների պատճառով 4 պոմպի փոխարեն՝ 1 պոմպն է միանում միայն։ Այս մասով Սարջանյանը ընդգծեց, որ «ՀԷՑ»-ի տեխնիկական անձնակազմը ասում է, որ նման լինել չի կարող։

«Այսինքն, եթե լարման շեղում կա, կամ միանում են պոմպերը, կամ ոչ։ 1 պոմպ է, թե 11՝ տարբերություն չկա բացարձակ։ Դա էլ է անհնար։ Ես կարծում եմ, որ և մեր մասնագետնեը և իրենց մասնագետները իրար հետ աշխատում են, և այդ աշխատանքի արդյունքում բոլորս էլ կգանք մի ինչ-որ հայտարարի»,- ասաց Սարջանյանը։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ որ այսօր ՀԾԿՀ-ում հանդիպելու են ընկերության մասնագետները։

«Տեխնիկական մասնագետների մասնակցությամբ հանդիպում է լինելու։ Այնտեղ կքննարկեն, ինչ-որ համաձայնության կգան, կամ ինչ-որ որոշումներ կընդունեն։ Այս պահին վաղ է խոսել։ Ամեն ինչ պարզ կլինի այդ նիստի ավարտից հետո»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է«ՀԷՑ»-ի կողմից մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու առաջարկին՝ Սարգսյանը նշեց. «Շատ սիրալիր բան է։ Ես ոչինչ չունեմ մեկնաբանելու։ ես տեղյակ չեմ ոչնչից, իրենք գրել են, որ այսպիսի բան են առաջարկել, առաջարկել են՝ լավ են արել։ Այստեղ թնջուկ չկա»։

Նա նորմալ է գնահատեց «ՀԷՑ»-ի հետ հաղորդագրություններով միմյանց պատասխանելու գործընթացը։

Ինչ վերաբերում է պոմպակայանների աշխատանքին՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին դրանք նորմալ գործում են։ 

ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանն էլ ArmDaily.am-ին հայտնեց, որ հարցը հանձնաժողովի ուսումնասիրության դաշտում է։

«Պարզապես մի փոքր ժամանակ է պետք ուսումնասիրենք, հետո կարծիք կարտահայտենք»,- ասաց Ազիզյանը

Նա հաստատեց Մուրադ Սարգսյանի այն տեղեկությունը, որ այսօր ՀԾԿՀ-ում ընկերությունների ներկայացուցիչները հանդիպելու են, բայց ոչ նիստի ձևաչափով։

«Մենք պետք է պարզաբանենք երկու կողմից էլ՝ և ընկերությունների ինժեներների, և տեխնիկական տնօրենների հետ, հարցը տեսնենք ինչպես է լուծվում»,- ասաց Ազիզյանը։

Արփինե Պետրոսյան

Հայերը բազում դժվարությունների միջով են անցնում. Էմանուել Մակրոնը գրառում է կատարել
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում
Օգոստոսին Արցախում կանցկացվի սոցիալական բիզնեսի շաբաթ և Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն
Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը
Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍՆ
Հետաձգվում է Քանաքեռ-Զեյթունում գազամատակարարման վերականգնումը
Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Ինչպե՞ս է լինում, որ հեռախոսահամարի միջոցով գտնում են ֆեյսբուքի օգտահաշիվը․ ԱՏՊԳ-ն մեկնաբանում է
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Տոկիո-2020. Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան
Ադրբեջանում անտառներ են վառվում
Պահանջում ենք անհապաղ վերացնել ԱԺ–ում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները. հայտարարություն
Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Hetq.am
Մեծագույն խնդիրն է ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին
Գողություն է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են. Արցախի ԱԺ պատգամավոր
Փոխհրաձգություն Պենտագոնի շենքի մոտ. կա մեկ զոհ և երկու վիրավոր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
Գողություն՝ Սևանի հանգստյան գոտում. ոստիկանություն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ցավոք, ուժեղ ցնցումները դեռ առջևում են. Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
ԱԺ-ում թեժ է, կառավարության անդամներ են նշանակվել. Օգոստոսի 3-ն ամփոփ
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
Շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Դոլարի փոխարժեքն աճել է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քարտով վճարումներ չեն ընդունում․ քաղաքացիները ահազանգում են, ԿԲ-ն՝ պարզաբանում
Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանը ազատվել է ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ԱԺ նիստն ավարտվեց. Հակոբ Արշակյանի քվեարկությունը տեղի կունենա վաղը
Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի
«Կարգին» Վաղո VS ԱԺ Վաղարշակ (տեսանյութ)
Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են. Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան
Ուզբեկստանում չպատվաստված անձանց կհեռացնեն աշխատանքից
Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին. փաստաբան
Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, որ հենց Էրդողանն ու իր մերձավոր շրջապատը հրդեհներ են սանձազերծում, հետո փորձում բարդել քրդերի կամ արտաքին ուժերի վրա. Հակոբ Չաքրյան
Խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին. Սիմոնյանը՝ լրագրողների՝ ԱԺ-ում ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Ձեր գոռգոռոցների պատճառով նույնիսկ իմ ձայնը չի լսվում. ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյան
Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™