Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան Չհասցրի պատվաստվել, երկրորդ անգամ եմ քովիդով վարակվել. Գևորգ Գորգիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ կարող է անել ընդդիմությունը. մանդատներից հրաժարվելը՝ խորհրդարանական ճգնաժամի եւ իշխանությանը փակուղի տանելու միջոց

Խմբագրական

Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները շոկային էին հասարակության եւ քաղաքական ուժերի համար։ Արդեն անդրադարձել ենք հարցին, թե ինչ կատարվեց, ինչու, պատճառներ, մեղավորներ։ Սովորաբար մեզանում ընտրություններից հետո հանրահավաքներ հրավիրում էին ընդդիմադիրները, բայց այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հանրահավաք հրավիրել այսպես ասած «պողպատե մանդատը» իրեն հանձնելու համար։

Իսկ ինչ պետք է անի ընդդիմությունը եւ նրա ընտրազանգվածը, ինչպես հաղթահարի հիասթափությունը, հուսահատությունը եւ շարունակի ապրել։
Նախ, ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի պետք է հրավիրի հանրահավաք եւ զրուցի ժողովրդի հետ, ներկայացնի, թե ինչ կատարվեց, ինչու եւ ինչ են անելու։
Երկրորդ՝ «Հայաստան» դաշինքը պետք է րոպե առաջ իրավական գործընթաց սկսի իր իսկ կողմից հայտարարվող, արձանագրված ընտրական իրավունքի համատարած խախտումների, ընտրակեղծիքների բացահայտման, պատասխանատվության ենթարկելու համար։

Երրորդ՝ իրավական քայլերի համատեքստում «Հայաստան» դաշինքը պետք է դիմի նաեւ ՍԴ, ինչի մասին արդեն հայտարարել են եւ վիճարկի ԿԸՀ-ի որոշումը՝ առկախելով մանդատներ ստանալը։
Իհարկե, հայտնի չէ՝ ՍԴ-ն ինչպիսի որոշում կկայացնի՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը և վերջիններիս նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշումները, իշխանության վերարտադրությունը, որը վերածվելու է համատարած բեսպրեդելի։

Եւ իհարկե, չորրորդ, ամենաքննարկվող տարբերակը՝ «Հայաստան» դաշինքը» եւ «Պատիվ ունեմ»-ը, որոնք խորհրդարանում ունենալու են համապատասխանաբար 29 եւ 7 մանդատ, պետք է հրաժարվեն մանդատներից։
Իրականում, մանդատներից համատարած հրաժարվելու մասին ոչ Սահմանադրությունը, թե «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը առանձին դրույթներ չունեն, սա աննախադեպ իրավիճակ է, այդ է պատճառը, որ իրավական ակտերը կարող են տարբեր մեկնաբանություններ ստանալ։

Օրինակ՝ կա կարծիք, որ եթե այս ուժերը մանդատներից հրաժարվեն դեռ չվերցրած, այդ մանդատները կստանան հաջորդ, ավելի շատ ձայն ստացած կուսակցությունները։ Սա, իհարկե, հնարավոր տարբերակ է, սուրբ տեղը, հատկապես մանդատը, դատարկ չի մնա։
Բայց կա երկրորդ տարբերակը՝ ընդդիմադիրները վերցնում են մանդատը, ավարտվում է ԱԺ ձեւավորման ժամկետը, նոր վայր են դնում մանդատները, ամբողջ ընտրական ցուցակի անդամները ինքնաբացարկի դիմում են ներկայացնում եւ հրաժարվում մանդատից։ Այս դեպքում ԿԸՀ-ն չի կարող որեւէ ուժի ստացած մանդատը փոխանցել այլ ուժի։

Ինչ կտա սա ընդդիմությանը եւ ընտրողին

Նախ, այսպիսով ընդդիմությունը չի լեգիտիմացնի ընտրությունների արդյունքները։ Երկրորդ՝ գուցե որեւէ մեծ օգուտ չտա սա երկրին եւ ժողովրդին, սակայն այնպես չէ, որ խորհրդարանում եղանակ չստեղծող մոտ 33 մանդատը կարող է իրավիճակ փոխել։
Ընդդիմությունը դառնալու է երկրորդ պլանի դերասան, ֆոն ապահովող, ղժղժացող, ասող-խոսող, բայց որոշումների կայացման վրա ազդեցության որեւէ գործիքակազմ չունեցող։

Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե այսքան քաղաքացի ձայն է տվել, ինչպես հուսախաբ անենք, բայց վստահաբար այնպես չէ, որ այդ 33 մանդատը ձեր ընտրողի մատից փուշ էիք հանելու կամ կարողանալու էիք փրկել պետականությունը։
Կլինեն նաեւ ընդդիմադիր գործիչներ, որոնց համար այս մանդատը շատ թանկ է՝ անուն է, պաշտոն, վկայական, աշխատասենյակ, կայուն աշխատավարձ, սոցերաշխիքներ եւ այլն, բայց եթե մենք հայրենիք ենք կորցնում, այդ գործիչներն էլ կարող են նեղություն տալ իրենց եւ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրել էին, չէ՞ որ իրենց նպատակը պետականության վերադարձն էր, ոչ թե պաշտոն ունենալը։

Քաղաքական առումով ընդդիմության միակամ մանդատների վայր դնումը կդառնա քայլ ձիով։ Հայաստանի իշխանությունը, որը իրեն հռչակել է ժողովրդավարության բաստիոն, քաղաքական առումով ֆիասկո կապրի։ Մենք կվերադառնանք խորհրդային այն «երանելի» ժամանակները, երբ Գերագույն խորհրդում կար ընդամենը մեկ կուսակցություն, որը տարեկան երկու անգամ նիստեր էր հրավիրում, արագ-արագ ընդունում կենտրոնական իշխանության բերած օրենքները։

Ըստ էության՝ մեզանում էլ նույն իրավիճակն է, իշխանությունը ինչ ցանկանում է, որոշում եւ անց է կացնում, սակայն ընդդիմության կեղծ ներկայացվածությունը թույլ է տալիս տպավորություն ստեղծելու, թե ժողովրդավարության ավելցուկ է մեզանում։
Ընդդիմության մանդատների վայր դնելը քաղաքական, միջազգային կառույցների առաջ բազմաթիվ խնդիրներ կստեղծի, ՔՊ-ն որքան էլ լեգալ համարի իր ընտրությունը, այն լեգիտիմ չի դառնա, իսկ աշխարհի երեսին Հայաստանը կդառնա խորհրդարանական միապետություն՝ միապետով եւ յուր ենթակա խորհրդարանով հանդերձ։

Ընդդիմության մանդատների վայր դնելը նաեւ բազմաթիվ իրավական խնդիրներ կառաջացնի, ըստ էության մենք ոչ միայն կհայտնվենք խորհրդարանական ճգնաժամի մեջ, այլեւ այս խորհրդարանի գոյությունը կդառնա հակասահմանադրական։
Մասնավորապես՝ Սահմանադրությամբ հստակ կանոնակարգված են օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակի բոլոր տարրերը, որոնց բացակայության դեպքում անխուսափելիորեն հարկ է փաստել, որ խախտվում են Սահմանադրությամբ նախատեսված մի շարք հիմնադրույթներ, խաթարվում է օրենսդիր մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակը.

1. Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»: Խորհրդարանում միայն իշխանական խմբակցության առկայությունն արդեն իսկ բացառում է, որ այդպիսի Ազգային ժողովը դիտարկվի և հանդես գա, որպես ներկայացուցչական մարմին, ինչը Սահմանադրության իմպերատիվ պահանջն է,

2. Սահմանադրությունը խորհրդարանին դիտարկում է այնպիսի կարգավիճակով օժտված մարմին, որում պարտադիր պետք է լինի նվազագույն մաս կազմող ընդդիմություն՝ անկախ նրանց ձայների քանակից, որպեսզի կարողանան իրացնել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք լիազորություններ: Ըստ այդմ էլ՝ ամրագրված են մի շարք կառուցակարգեր և ընթացակարգեր:
Այսպես, Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Եթե մանդատները վայր դնեն, կստացվի խորհրդարանում մեկ փոխխոսնակի պաշտոնը թափուր է։ Նույն խնդիրը կլինի նաեւ հանձնաժողովներում՝ նախագահների, անդամների մեջ իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը պահպանելիս։

3. Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն. «Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից»։ Ընդդիմության մանդատները վայր դնելով խախտվում է սահմանադրական նորմը, ԱԺ-ում թափուր է մնում պատգամավորի 36 մանդատ, այսինքն՝ թեեւ քվորում կա, բայց արդյոք կառույցը լեգիտիմ է։
Եւ այսպես, շարունակ թե Սահմանադրության, թե «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բազմաթիվ դրույթներ են խախտվում, որոնց լավագույնս կանդրադառնան մասնագետները։

Մանդատներից հրաժարվելու կամ միտումնավոր խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար որեւէ պատասխանատվություն ընդդիմությանը չի սպասվում, քանի որ սա նախ քաղաքականություն է եւ պատգամավորները առաջնորդվում են խղճով եւ համոզմունքներով։

Իհարկե, կլինեն կեղծ բարեպաշտներ, ովքեր կմեղադրեն ընդդիմությանը միտումնավոր խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու մեջ, սակայն սա կեղծ օրակարգ է, Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայում եւ դրան հավատացողների համար խորհրդարանում ընդդիմության լինել-չլինելը բացարձակ չի հետաքրքրում եւ ոչինչ չի փոխում։ Պետության, պետական ինստիտուտների մասին մտահոգվողները առհասարակ պետք է մերժեին այս իշխանությանը, որոնք իրենց 3 տարվա գործունեության ընթացքում միայն ավիրել են։

Մյուս կողմից էլ՝ եթե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը հայտարարում է, որ ինքը որևէ առնչություն չունի ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հետ և իրավասու է իրացնել խորհրդարանի սահմանադրական կարգավիճակը, ապա, խնդրեմ, ազատ է վայելելու իր հաղթանակը, կերտելու այն ապագան, որին հավատացել է ընտրության մասնակիցների 53 տոկոսը։

Պարզապես, ձեր տրիումֆային տրամադրությունը ստիպված եմ մեկ անգամ եւս փչացնել, բոլոր դեպքերում, թերի կազմով խորհրդարանի հետագա գործունեությունը դառնում է միանշանակ հակասահմանադրական և ցանկացած որոշում կամ օրենք հենց այդ հիմքով կարող է դառնալ վիճարկման առարկա: Այնպես որ ամեն ինչ դեռ առջեւում է, կարեւորը՝ դատարանները ամուր լինեն եւ ծառայեն օրենքին եւ Սահմանադրությանը։

Իշխանության հեռացումը ընտրությամբ, փողոցով չհաջողվեց, կլինի քաղաքակիրթ ճանապարհով, թող շարունակեն կառավարել միանձնյա՝ հանուն իրենց շահերի, ժամանակի ընթացքում այդ ընտրազանգվածն էլ կկորցնեն, մնում է՝ պետությունը չկորցնենք։

Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Ի՞նչ ես Վրաստանին խառնում, այ թեթևսոլիկ. Պարույր Հայրիկյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի ձեռնարկի մասին
Կստեղծվի Արցախյան պատերազմների զոհերին նվիրված Կենաց պուրակ. Նիկոլ Փաշինյան
Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին
Պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն․ Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™