Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Մամիջանյանը՝ Ռուբինյանին Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղությամբ իր աշխատանքներն ու գործողությունները. Տիգրան Աբրահամյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան

Քաղաքական

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ

Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության նշված պատգամավորի գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Պաշտպան Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են:

Դրանց թվում առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում: Այդ գրառումները տարածել են նաև մեծաթիվ հետևողներ ունեցող լրատվամիջոցներ՝ ընկալելով, որ դրանք վիրավորանք ու ատելություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն:

Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քանի մեր քաղաքացիների հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր:
Գործադիր և օրենսդիր իշխանությունների համակարգում բարձրաստիճան պաշտոններ զաղեցնող նշված անձինք, կազմելով ՀՀ հանրային իշխանության մասը և անմիջական պատասխանատվություն կրելով երկրում համերաշխության մթնոլորտի համար, փաստորեն, հենց իրենք են զբաղված անօրինական արարքներով: Իրենց անպատասխանատու պահվածքով ավելի են տապալում երկրում խարխլված համերաշխությունն ու խաղաղությունը վերականգնելու հեռանկարը:

Այս պաշտոնատար անձինք, ի ցույց դնելով իրենց զբաղեցրած պետական կարգավիճակի նկատմամբ պատասխանատվության բացակայությունն ու ձևախեղված պատկերացումները, զբաղված են բացահայտ անօրինական արարքներ կատարելով: Նրանք զբաղված են վիրավորանք ու ատելություն, անօրինական արարքների կոչեր տարածելով, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի հատկանիշներ արարքներ:

Այս պաշտոնյաները, փաստորեն չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում ու չփորձեն շարունակել իրավախախտ արարքներով զբաղվելը, իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանրային հեղինակության հաշվին կայանալու ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միայն վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:
Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

Ի վերջո, ՀՀ քրեական օրենսգիրքը, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, 2020թ. ապրիլի 15-ին լրացվեց 226.2-րդ հոդվածով նաև հենց նրա համար, որ կանխվի կրիմինոգեն այնպիսի վարքագիծ, որ սադրում է բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու քրեորեն պատժելի ցանկացած վարքագիծ»:

«Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 75-րդ տեղում է
Շատ ծանր բան է եղել. Ռուբինյանը՝ նոյեմբերի 9–ի փաստաթղթի մասին
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է. Հայրապետյան
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը. ՊԵԿ
Երաշխավորում եք, որ կոճակների տեղը այլևս չեք շփոթի. Խամոյանի հարցը՝ Ռուբինյանին
Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով
Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Մամիջանյանը՝ Ռուբինյանին
ԱԺ պատգամավորների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Ժամանակավորապես դադարեցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հատվածի գազամատակարարումը
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք. Ռուբինյանը՝ Տիգրան Աբրահամյանին
Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Նավթի գները նվազել են
Ես չեմ կարծում, որ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման կարիք կա այս պահին. Ռուբինյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք, ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել
Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան
Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)
Ինչու է Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել
Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին
2021թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ
Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Ինչու ոմանք հատուկ շապիկներով չէին
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Լույս չի լինի
Արժանապատվությունը խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում.ՄԻՊ
Իմ դեմքը, երբ իմացա «ապօրինի գույք փնտրողների» «խիստ գաղտնի» «լայնամասշտաբ գործողությունների պլանի» մասին. Ռուզաննա Խաչատրյան
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™