Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղությամբ իր աշխատանքներն ու գործողությունները. Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե հնարավոր էր այդ քարտեզները տալ և հետ ստանալ գերիներին՝ ինչու դա չարվեց ապրիլին, երբ Ադրբեջանն այդ մասին բարձրաձայնում էր. Կարեն Վրթանեսյան

Հասարակություն

ArmDaily.am-ի զրուցակիցը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն է:

-Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն, իսկ հետո նաև հայկական կողմը հաստատեցին, որ 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց տրվել է Աղդամի շրջանի ականպատված տարածքների քարտեզը: Ի՞նչ է դա իրենից ենթադրում: Ադրբեջանը ի՞նչ է շահում:
-Ինձ համար հիմա դժվար է հստակ ասել, թե կոնկրետ ինչ ռազմավարական, մարտավարական առավելություններ են ստանում, նամանավանդ հաշվի առնելով, որ այդ քարտեզները պարզ չի, թե ինչքանով են թարմ, ո՞ր տարիների քարտեզներ են տրվել: Նաև հաշվի առնենք, որ այդ պատերազմի խառը պահերին գուցե ինչ-որ տարածք էլ ականապատված լինի այնտեղ, այսպես ասեմ, շատ դժվար է գնահատել, թե քարտեզներով թշնամին ինչ է ստանում, ինչքանով են այդ քարտեզները արդիական, ինչքանով են ճշգրիտ, ստույգ և այլն: Այո, ենթադրում եմ, որ թշնամին ավելի հեշտ կականազերծի այդ տարածքները՝ կարող է խնայել տարիներ: Հիմա մի կողմ դնելով քարտեզների հարցը, դա արդեն տվել են, դա անիմաստ էլ է քննարկել արդյոք համարժեք էր, համարժեք չէր: Ինձ այլ հարց է հետաքրքրում, առնվազն ապրիլ ամսից Արդբեջանը հանրային, հրապարակավ բարձրաձայնել է, որ գերիների փոխանակումը կապ ունի այդ ականապատ տարածքների քարտեզների հետ: Այսինքն, պահանջել են այդ քարտեզները, ապրիլի վեցին է այդ մասին հայտնվել, ապրիլի 24-ին է հայտնվել, հունիսի սկզբին է հայտնվել և այլն: Արդբեջանը նույնիսկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այդ հարցով: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում,եթե հնարավոր էր այդ քարտեզները տալ և հետ ստանալ գերիներին՝ ինչու դա չարվեց ապրիլին, ինչու դա չարվեց ապրիլի վերջին, ինչու դա չարվեց այս բոլոր ամիսներին, այլ արվեց ընտրություններից ութ օր առաջ ընդամենը: Սա ինձ թվում է շատ կարևոր հարց է՝ առավել ևս հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթների ժամանակ ակնարկած ինչ-որ անհարկի ակնարկները, թե ոչինչ, գերիները թող մի քանի ամիս էլ սպասեն:Դա ինձ համար շատ լուրջ կասկածներ է առաջացնում, որ իշխանությունը ավելի վաղ էլ կարող էր հետ բերել, հնարավոր է այլ գերիների էլ կարող էր հետ բերել, բայց ձգձգում էր ու չէր անում՝ պարզ չի ինչու:

-Քննարկումներ են սկսվել այն հարցի շուրջ, որ Վրաստանի տարածքով են գերիներին բերում: Այս մասով ի՞նչ կասեք:
-Քանի որ մեր իշխանությունների ընդհանրապես աշխատանքի ոճը, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի թիմի աշխատանքի ոճը փակ է, երբեք չեն տրվում ուղիղ բացատրություններ ինչ-որ բանի՝ սա էլ դժվար է մեկնաբանել:Գուցե Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածություն կա, գուցե չկա պայմանավորվածություն, սա ի՞նչ հետևանք կունենա մնացած գերիների վերադարձի հարցի վրա, կունենա, չի ունենա, նորից, եթե դա հնարավոր էր անել թեկուզ դա Վրաստանի միջոցով՝արդյո՞ք դա նոր հայտնի դարձավ, թե, այնուամենայնիվ, իսկապես այդ ամենը ինչ-որ նախընտրական խաղեր են և գերիներին ավելի երկար են պահել,քան պետք էր՝ զուտ ինչ-որ նախընտրական բոնուսներ ստանալու համար: Դժվար է ասել, բայց այս իշխանություններից ճիշտն ասած արդեն ամեն ինչ սպասելի է: Ես նախկինում, երբ որ նույնիսկ Փաշինյանին էին մեղադրում ինչ-որ նման անմարդկային կոմբինացիաներ ղեկավարելու համար՝ ես միշտ ասում էի, որ չնայած իր բոլոր թերություններին, սխալներին, նույնիսկ հանցանքներին՝ կան կարմիր գծեր, որ չի կարելի հատել ու չեմ կարծում,որ հատում են: Բայց այս պատերազմի ու հետպատերազմյան շրջանը ցույց է տալիս, որ ցավոք Նիկոլ Փաշինյանի համար այդպիսի կարմիր գծեր չկան: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քաղաքացիական պատերազմ հրահրել ,միկրաֆոնը ձեռքին նախընտրական քարոզչական հարթակներից բացահայտ տեքստով խոսում է քաղաքացիական բախումներից, վրեժից և այլն, և այլն: Ինչ վրեժ՝ սա խայտառակություն է: Այդպիսի մարդուց ես ամեն ինչ սպասում եմ և խիստ հավանական եմ համարում,որ հատուկ պահվել է գերիների հարցը, որպեսզի ընտրությունների առաջ այսպիսի մի շոու արվի, այպիսի մի անբացատրելի հրաշքի տպավորությամբ այդ տղաները վերադարձվեն:

-Տեղեկություններ կան, որ վերադարձած հայ ռազմագերիները Ադրբեջանում քրեական գործերով չէին դատապարտվելու, քանի որ մեր գերիներին ահաբեկչության հոդվածներով են դատում:
-Նախ Ադրբեջանը պնդում էր, որ բոլորը, ով գերի է ընկել նոյեմբերի 10-ից հետո՝ նրանք ահաբեկիչ են: Ես ճիշտն ասած ճիշտ եմ համարում ընդհանրապես ադրբեջանցիների թելադրած այս օրակարգից դուրս գալ, ի՞նչ հանցագործությունների մասին է խոսքը:Ադրբեջանը խախտել է հրադադարը, Արդբեջանը հարձակվել է Խծաբերդում հայկական դիրքերի վրա անհասկանալի լրիվ իրավիճակում: Ընդ որում անհասկանալի է, որովհետև Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի այդ թեման մոռացվի՝ պարզ չի, թե այնտեղ ինչ է եղել: Ինչու է օրինակ այլ տեղերում հարձակում եղել, ու հենց Խծաբերդում է հարձակում եղել, սպանել են առնվազն ինը հայ դիրքապահ և գերեվարել 62-ին՝ դա է կարևոր ու Հայաստանի իշխանություններն այդ թեման ընդհանրապես շրջանցում են:Եթե հիշում եք սկզբում հերքում էին ինչպես միշտ, հետո սկսեցին շատ զգույշ փոքր-փոքր ինչ-որ չափաբաժիններով հայտնել, էլի անընդհատ անորոշություն ստեղծելով և այլն: Եթե մերոնք չեն կրակել ու ստացվում է Արդբեջանը սպանել է այդ մարդկան, ինը հոգի զոհվել են, ինչի՞ դրա մասին ոչ մի ինֆորմացիա չկա: Լրիվ լուռ է ու հանրությունը կարծես թե մոռանում է օրվա աղմուկների, հրահրվող սկանդալների մեջ, բայց իմ բարձրացրած խնդիրը կա: Այստեղ ինչ-որ շինծու գործեր են հարուցվում քարոզչական նպատակներով, իրենց շահերից դա բխում է : Իրենք երբևէ ինչ-որ բարոյական բարձր ստանդարտներով չեն փայլել, բայց հայկական կողմից ընդհանրապես ինչի որևէ բացատրություն չկա: Ինչպե՞ս եղավ, որ 62 հոգի գերեվարվեց, նույնսիկ պատերազմի ժամանակ այդպիսի բան չի եղել: Ինչի՞ այդ մասին ընդհանրապես բան չի խոսվում: Եթե մենք չբարձրաձայնենք, մենք ասելով ընդդիմադիր, քննադատաբար վերաբերվող՝ ընդհանրապես անցած գնացած թեմա է, ընդհանրապես այս թեմայով չեն խոսում: Նաև շանտաժի ենթարկելով ստիպում են, որ գերիների ազգականները լռեն: Վախացնում են, որ եթե այդ մարդիկ խոսեն, ապա իրենց որդիները գերությունից չեն վերադառնա, սա էլ է շանտաժ և հենց դա էլ է ստիպում չզարմանալ, որ այս իշխանությունները ընդունակ են ուշացնել գերիների վերադարձը ընտրությունների համար ինչ-որ հաղթաթղթեր ունենալու համար:

Հայկա Ալոյան

Նավթի գները նվազել են
Ես չեմ կարծում, որ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման կարիք կա այս պահին. Ռուբինյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք, ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել
Պաշտպանության նախարարը պետք է հեղինակություն լինի իր մարտական ընկերների շրջանակում, այո, այս կամ այն չափով Կարապետյանը հեղինակություն է. Հայկ Նահապետյան
Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)
Ինչու է Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել
Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին
2021թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ
Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Ինչու ոմանք հատուկ շապիկներով չէին
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Լույս չի լինի
Արժանապատվությունը խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում.ՄԻՊ
Իմ դեմքը, երբ իմացա «ապօրինի գույք փնտրողների» «խիստ գաղտնի» «լայնամասշտաբ գործողությունների պլանի» մասին. Ռուզաննա Խաչատրյան
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Վահան Քերոբյանը գործարարներին է ներկայացրել կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը
Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
ՊԵԿ տեսուչները խոշոր կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան
Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը
Քննվել է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը
Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում․ Նժդեհ Հովսեփյան
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Վրաստան
ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
Կազմված նախընտրական ցուցակի դեպքում ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր․ Տիգրան Ավինյան
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™