Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղությամբ իր աշխատանքներն ու գործողությունները. Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ական նախկին պատգամավորները թոք-շոո՞ւ են վարելու․ Ինչու է Իվետա Տոնոյանը հեռացել «Կենտրոն» Հ/Ը-ից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

Հասարակություն

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։ Զեկույցը բաղկացած է 16 էջից և 13 բաժնից ու անդրադառնում է մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները: Ներածությունում դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրավերով ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին բացել է Դիտորդական առաքելություն (ԴԱ):

Զեկույցի համաձայն, Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից և 26 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 27-ին տեղակայվել են երկրի տարբեր մասերում: «Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են: ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին ընտրության օրվա ընթացքը դիտարկելու համար 250 կարճաժամկետ դիտորդներ առաջադրելու խնդրանքով: ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախկինում դիտարկել է տասնմեկ ընտրություն»,- ասված է զեկույցի ներածական բաժնում:

Դիտորդական առաքելության ուսումնասիրության ամենաուշագրավ հատվածներից մեկը «Քարոզարշավի միջավայր» վերտառությամբ բաժինն է, որում գնահատականներ են հնչեցվում: Նշվում է, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35-45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին: «Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների: Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»,- ասվում է դիտորդական առաքելության զեկույցում:

ԶԼՄ-ՆԵՐ բաժնում ևս ուշագրավ դիտարկումներ են ներառված: Նախ ամրագրված է տեղեկատվություն, որ մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիքներ (այդ թվում վեցը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայաններ, 35 գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:

Զեկույցի համաձայն, Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: «Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել: Խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցների ընդհանուր ազատության բարելավումներ են նկատել: Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010 թ.: Այնուամենայնիվ, Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. կատարված փոփոխությամբ զգալիորեն մեծացել է վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման առավելագույն չափը: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վերանայման»,- ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում:

Դիտորդներն արձանագրել են նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել՝ որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:

«Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը»,- նշել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները:

Ինչ վերաբերում է բողոքներին և դիմումներին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, որոշ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների հաստատման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ ժամկետում:

«ԿԸՀ-ն տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ դեռևս չի ստացել բողոքներ, սակայն ստացել է մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներ, որոնց մեծ մասին արդեն պատասխանել է»,- ասված է զեկույցում:

Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)
Ինչու է Ռուբեն Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Տարոն Մարգարյանը ԱԺ ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել
Զրահամեքենա, մեծաթիվ ոստիկանական ուժեր. ինչպես են պատրաստվել ԱԺ առաջին նիստին
2021թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 121 երեխա՝ 64 տղա և 57 աղջիկ
Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Շապիկներ՝ ի պաշտպանություն բանտարկյալների
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Լույս չի լինի
Արժանապատվությունը խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում.ՄԻՊ
Իմ դեմքը, երբ իմացա «ապօրինի գույք փնտրողների» «խիստ գաղտնի» «լայնամասշտաբ գործողությունների պլանի» մասին. Ռուզաննա Խաչատրյան
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Վահան Քերոբյանը գործարարներին է ներկայացրել կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը
Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
ՊԵԿ տեսուչները խոշոր կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան
Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը
Քննվել է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը
Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում․ Նժդեհ Հովսեփյան
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Վրաստան
ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
Կազմված նախընտրական ցուցակի դեպքում ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր․ Տիգրան Ավինյան
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում․ ոստիկանություն
Ադրբեջանը Երասխ և Կութ գյուղերի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ինչ կենսագրություն ունի ԱԺ նորընտիր նախագահը
Ռուստամ Բադասյանը հետ է կանչվել արձակուրդից
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™