«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր Երասխում թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ) Կապիտուլիանտը վիրավորանք կամ զրպարտություն է, թե ոչ․ ունենալու ենք պատվիրված գործեր որոշ անձանց նկատմամբ․ Երվանդ Վարոսյան Մարդիկ հասկանում են, որ բնական իմունիտետ ունեն, բայց ինչ-որ թղթի կտորի համար պետք է պատվաստվեն, ի վերջո՝ նպատակը պատվաստման թիվ ապահովե՞լն է, թե՞ բնակչությանը պաշտպանելը․ Էդուարդ Հովհաննիսյան Ջերմուկի, Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցներում հանգստյան օրերին ազատ համարներ չկան, գներն էլ հասնում են մինչև 90 հազարի Արմեն Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական կանոնավոր չվերթներից. որքան է ծախսվել նախագահի՝ Տոկիո այցը կազմակերպելու համար Ամենակարճ ու պարզ մեկնաբանությունը դա պետք է լինի՝ «Գող՝ սիրտը դող»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ ԱԺ-ում անվտանգության միջոցառումների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Հայաստան» դաշինքին հարելու համար աշխատանքից ազատված Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի փոխարեն իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ բարեկամին են նշանակելու

Հասարակություն

Հունիսի 11-ին աշխատանքից ազատվեց Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը:
ArmDaily.am-ի հետ զրույցում Նիկողոսյանն ասաց, որ իրեն աշխատանքից ազատել են դաշնակցական լինելու համար:
«Գիտեք ինչու եմ նշում հատկապես դաշնակցական լինելուս համար,որովհետև «Հայաստան» դաշինքը նոր է ձևավորվել, իսկ ինձ արդեն երեք տարի հետապնդում են դաշնակցական լինելուս համար: Որոշումը, որ ինձ տվել են այնքան անհեթեթ է, բացի դրանից բոլոր երեք մարզպետները, որոնք այս իշխանության օրոք եկել են մարզ՝ բոլորն այդ նպատակն ունեցել են: Վկայական են հարուցված ու փակված քրեական գործերը, դրա մասին վկայում են նաև նախկին մարզպետի տված նկատողությունը, որը փորձում էր նկատողությունների միջոցով հասնել իմ ազատմանը, որովհետև ըստ իմ պայմանագրի երկու նկատողությունը կարող է հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար: Այդ նկատողությունը դատարանում բողոքարկեցի,որովհետև նույնչափ անհեթեթ էր, ինչքան հիմիկվա հրամանը, հաղթեցինք դատարանում մինչև վճռաբեկ՝ հիմա էլ սա»,-ասաց Նիկողոսյանը:

Նա նշեց, որ իրեն ազատելուց ոչ մի պատճառաբանություն չի ներկայացվել: Թիվ 38 դպրոցի տնօրենը պատմեց, որ ազատման հրամանից մեկ օր առաջ համացանցում մեկնաբանություններ է գրել Նազելի Բաղդասարյանի էջի տակ, որտեղ վերջինս գրել էր՝ «Գյումրին ասես ժպտում է քարոզարշավի ժամանակ»: Նիկողոսյանը մեկնաբանել է այդ գրառման տակ,որ Գյումրիից ժպիտը բացարձակ վերացել է:Տնօրենը նշեց, որ սպասում էր, որ դպրոց էին գալու ստուգումներ անելու,որովհետև բոլոր հնարավոր ստուգումները իրենց դպրոցից էին սովորաբար սկսվում:
«Սպասում էի ինչ-որ բանի, բայց ոչ ազատման, որովհետև լավ գիտեն իմ տեսակը՝ կռիվ եմ տալու և վերջում հաղթելու եմ:Այդ օրը անցավ, երեկոյան ժամը 18.00-ին տասը պակաս, իմ աշխատանքային ժամից արդեն դուրս գնում էի կուսակցության շտաբ՝ զանգեցին մարզպետարանից ու հրավիրեցին մարզպետարան՝ կադրերի բաժնի աշխատակիցը: Նա չնշեց պահանջն ու իմ հարցերին ի պատասխան՝ անջատեց հեռախոսը»,-պատմում է դպրոցի տնօրենը:

Նա շեշտեց, որ անպայման դատարան է դիմելու: «Ես անպայման մտնելու եմ դատարան, որովհետև անվան և արժանապատվության խնդիր կա, որովհետև այդ դպրոցը, որը ես վաստակել եմ, վաստակել եմ ահագին խնդիրներով: Դպրոցը ծայրամասային դպրոց է, աչքի ընկնող դպրոց չէր, որը հիմա դարձել է ուսուցիչներ վերապատրաստող կենտրոն՝ ընդ որում մարզային դպրոցներից միակը Հայաստանում:Հիմա պիտի ես ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը սկսեի, իսկ հիմա չեմ սկսի,որը մեծ ֆինանսական հարված կհասցնի դպրոցին և նաև իմ հեղինակությունը, որը քիչ չէր մարզում: Այդ ամեն ինչի համար ես միանշանակ մտնելու եմ դատարան»,-ասաց Նիկողոսյանը:
Նա շեշտեց, որ աշխատանքից ազատման հրամանը ստանալու նույն երեկոյան դպրոցի ուսուցիչները, ծնողները և այդ թաղամասի բնակիչները հավաքվել են դպրոցում, կանչել իրեն դպրոց, սկզբում հրաժարվել է գնալ, սակայն երբ վերջիններս հայտնել են, որ իրենք այդ դեպքում կգնան իրենց տուն՝ գնացել է նրանց հետ հանդիպման: Հավաքվածները տեղեկացրել են, որ ուզում են ճանապարհ փակել ու բողոքել այդ որոշման դեմ, սակայն Արփինե Նիկողոսյանն այս պահի համար դեռևս խնդրել է նման քայլերի չդիմել ու դեռևս սպասել:

«Բոլորը զանգեցին, ասեցին ինչ ուզում եք անենք, ինչ անենք, ծնողները ասեցին ճանապարհներ փակենք: Ես իմաստը չեմ տեսնում այս պահին՝ ես խնդրեցի, որ առայժմ լուռ մնան: Որորվհետև այն մարզպետը, ով գերիների ծնողների հարցերին պատասխանելու փոխարեն մարզպետարանի հետևի դռնից փախնում է՝ իրեն գնաս ինչ ասես: Իսկ ինչ կփոխվի,եթե իրենք հիմա ելնեն ճանապարհներ փակեն: Ես ասացի,որ ոչինչ չենք անում՝ հանգիստ նստում ենք: Պարզսպես մի բան եմ ուզում ասել, եթե ես մինչև երեկ պաշտոնով կաշկանդված էի ու չէի կարողանում ոչ մի ուսուցչի կամ ծնողի հետ քարոզարշավ իրականացնել ի պաշտոնե, որովհետև դրա իրավունքը չունեի ու չեմ արել՝ այ հիմա կնստեմ շտաբում ու հատ-հատ կզանգեմ իրենց՝ հանգիստ կանեմ: Իրենք ուղղակի չեն հասկանում,թե ինչ են անում՝ իրենք գիտենային, այս խաղը չէին սկսի: Այնպիսի տպավորություն է, որ որպես մարզպետ գալիս էին հատուկ ինձ աշխատանքից ազատելու կամ պատժելու համար՝ հենց գալիս էին հաջորդ օրվանից սկսում էին հետապնդումները: Ինչ-որ մարդկանց միջոցով զգուշացնում էին, որ դաշնակցությունից դուրս գամ, այլապես խնդիրներ կունենամ , իսկ Դաշնակցությունունում գտնվելն ինձ համար այնքան համոզմունքային է»,-ասաց Նիկողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքին հարելու համար աշխատանքից ազատել են նաև Առաջին պոլիկլինիկայի տնօրենին, 8 դպրոցի տնօրենը մեկ ամիս է ազատված է, իր տեղեկություններով իր հրամանին հաջորդել է Գեղանիստ գյուղի դպրոցի տնօրենի ազատման հրամանը, ում ամիուսինը ևս «Հայաստան» դաշինքից է:
«Ուղղակի դպրոցն է տուժում, որովհետև այս պահին՝ հունիսի 28-ին ես պիտի սկսեի ուսուցիչների վերապատրաստում անելը: Ծրագիրը ես եմ գրել, ես չգիտեմ ում կնշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, որովհետև ըստ մարզում պտտվող լուրերի, նշանակելու են Սարուխանյան Կարենի մորաքրոջը: Ասինքն, դա նշանակում է կարող է ինձ նույնիսկ դպրոց ներս չթողնեն, ես իմ ծրագիրն իրականացնեմ, որ դպրոցի հերթագրված ուսուցիչները չտուժեն:Միայն այդ հարցով եմ մտահոգ, որ այդ ծրագրերը կիսատ կմնան: Առաջին անգամ ենք շահել այդ ծրագիրը, բավականին լուրջ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, դա նաև դպրոցին բյուջե կբերի՝ դպրոցը ֆիզիկական առումով շատ խնդիրներ ունի նորոգման: Հույս ունեինք, որ բյուջե կգոյանա՝ նորոգումներ կանենք ու հմա հենց այդ պահին, երբ հունիսի 28-ից պիտի սկսեինք վերապատրաստումները՝ այսպիսի բան: Գոնե փոխտնօրեններից մեկին տային ժամանակավոր պաշտոնակատար՝ գոնե այդ դեպքում կգնայի կնստեի համակրագչային կաբինետում այդ ծրագրերը կանեի՝ դպրոցը չէր տուժի, զուտ այդ մասով կլինի»,-ասաց Նիկողոսյանը:

Հայկա Ալոյան

Խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել. Սիմոն Մարտիրոսյան
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ի՞նչ տեսք ունի պրիմիտիվ մանիպուլյացիան. Արման Աբովյան
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը
Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները
Լեգենդար «Եղնիկներ» զորամասում խնկարկել են պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը
Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
Լուսինե Թովմասյանն առանց շպարի
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան
Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու. Սիրուշո
Ամազոնը ստիպված կլինի վճարել 746 մլն եվրո տուգանք և վերանայել իր պրակտիկան․ Շուշան Դոյդոյան
Ժիրինովսկին պատասխանել է Ադրբեջանին՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքի համար
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
էքստազից դուրս եկեք ու շատ արագ ընդունեք «Ոստիկանության մասին» Եվրոպական ստանդարտներին համապատասխանող նոր օրենք. Հովհաննես Քոչարյան
«Հայաստանը՝ թվերով». Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել 2021 թ-ի հունվար -մայիս ամիսներին
ՆԱՏՕ-ից հայտնել են, թե որ դեպքում կրակ կբացեն ռուսական նավերի վրա
Երբ են երեխաները սկսում տեսնել, ճանաչել դեմքերը, տարբերել գույները
Կարեւորում եմ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը․Նիկոլ Փաշինյան
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին
Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք
Երբ է այս տարի նշվելու Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները
Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք
Ինչ է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը
Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Սիրիայի նախագահը երկրի վարչապետին լիազորել է ձևավորել նոր կառավարություն
Ադրբեջանցի հրշեջները փախուստի են դիմել Թուրքիայում
Էթիկետի ինչ կանոններ պետք է պահել ռեստորանում
Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը, УАЗ-ով գլորվել ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Բաքվում հրդեհ է բռնկվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ
Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները․ Զարուհի Բաթոյան
Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է
Ամերիկացի գինեկոլոգները հղիներին խորհուրդ են տվել պատվաստվել COVID-19- ի դեմ
Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է 900 հակ անասնակեր
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Վրաստանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ անտառային հրդեհների դեմ պայքարում
Մինչ խորհրդարանը ընդունում է հայհոյանքը քրեականացնող նախագիծ, ԵԽ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի մասին հայտարարություն է ընդունում
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք. ունենք 5 մահվան դեպք
Արցախի ԱԻՊԾ-ն՝ Ստեփանակերտում փոխհրաձգության և ադրբեջանցիներ մտնելու լուրերի մասին
Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™