Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին»։

Մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Դաշինքի ցուցակը գլխավորում է Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։ երկրորդը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

1. Արման Բաբաջանյան

Կենսագրությունը

Բաբաջանյանը  հայ քաղաքական գործիչ, լրագրող, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ապա՝ անկախ պատգամավոր է։

1993-1995 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։

1994 թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։

1998 թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։

2001 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտում։

2002-2006 թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

2004-2005 թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։

2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Փաստաթղթեր կեղծելու մասով դատարանը մեղադրանքը չհիմնավորված է համարել։ Սույն գործով դատավարության ընթացքում Ա․Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել։

2020 թվականի մայիսի 30-ին հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։

1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։

2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։

2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։

2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով։

2020 թ. մայիսին Արման Բաբաջանյանը հիմնեց «Հանուն Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնությունը, որի հենքի վրա սեպտեմբերին ստեղծեց համանուն կուսակցություն։

 Հետաքրքիր փաստեր

Արման Բաբաջանյանը հակասական կերպար է եղել քաղաքականության մեջ և նրա անվան հետ մի շարք սկանդալներ են կապում։ Նախ նա քաղաքական շրջանակներում հայտնի է որպես սեփական մոր դեմ ցուցմունք տված, փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից խուսափած և դրա համար դատված անձնավորություն։

Բաբաջանյանը Հայաստանում նաև հակառուսական քարոզչության առաջամարտիկներից է, ինչը ցայտուն երևում է ԱԺ-ում իր ելույթներից։ Ուշագրավ է, որ մինչև հեղափոխությունը նա պայքար էր տանում նաև Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն հեղափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ նա հանդես է եկել պրոիշխանական ելույթներով, ինչն ավելի ակնհայտ դարձավ, երբ նա դուրս եկավ ԼՀԿ-ից և հանդես եկավ խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր։

Բաբաջանյանի կենսագրությունից մի փաստաթուղթ էլ նախորդ տարի էր հրապարակվել մամուլում, որ 2006 թ․ հուլիսի 17-ին Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկայացված է Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսի կողմից սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ անելու պատճառը։

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

2. Լևոն Շիրինյան

Լևոն Ղազարի Շիրինյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 8-ին։ Հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ «ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը։ Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում։

Կրթություն

1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը[1]։
1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1], գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»։ 2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»։

Աշխատանքային գործունեություն

1976-1990 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, դոցենտ։
1990-1993 թվականներին աշխատել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում որպես դոցենտ։

1996 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտում «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար։
1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ նախագահ աշխատակազմում որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ։
2004-2007 թվականներին աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանում փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ։
2007 թվականից աշխատում Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս։

Կարդացվող դասընթացներ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն։

Հետաքրքրիր փաստեր

Լևոն Շիրինյանը նույնպես իր գործունեությմաբ հակասական կերպար է։ Նա 2010-ականներին, երբ իշխանության էին ՀՀԿ-ականները, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի օգտին հայտարարություններ էր անում։ Նա 2014-ին իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ «Քոչարյանի բերած նախարարները կառավարությունում են և Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով իշխանությունը կփոխանցի Ռոբերտ Քոչարյանին»։

Նույն ժամանակահատվածում նրան նաև նկատում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շրջապատում, նա մասնակցում էր նրա կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև հայտարարում, որ «ԲՀԿ-ն կարող է դառնալ բազա, որի վրա հենվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձի վերադառնալ իշխանության»։

Շիրինյանը նույնպես հակառուսական քարոզչությամբ է զբաղվում։ Նրա անունը կապում են նաև լրտեսական գործունեություն ծավալելու հետ, բայց այս լուրերը չեն հաստատվել։

3. Սեդա Սաֆարյան

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի եռյակի առաջին կին թեկնածուն փաստաբան Սեդա Սաֆարյանն է՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։ Նա մասնագիտացած է ՝

-Անձի դեմ ուղղված հանցագործություններ
-Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ
-Բոլոր տեսակի քրեական գործեր

Սեդա Սաֆարյանը հայտնի Մարտի 1-ի դեպքերով տուժածների փաստաբանն է։ 2019 թվականին, երբ BBC-ի ռուսական ծառայությունը Մարտի 1-ի վերաբերյալ սկանդալային հրապարակում արեց, Սեդա Սաֆարյանը իր հերթին ոչ պակաս աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ։ Իր հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, որ մարտի 1-ին ազատամարտիկ Սամվել Կարապետյանը ունեցել է շատ մեծ դերակատարում: Նա նաև ՀՔԾ-ին կոչ է անում «որոշ մարդկանց արժանի գնահատական տալ» և քրեական գործեր հարուցել արցախցի ներկա եւ նախկին այլ պաշտոնյաների նկատմամբ։

Հիշեցնենք, որ BBC-ի ձեռքում էին հայտնվել Մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթեր, որոնք փաստում են՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։ 

Շարքի նախորդ ուժերը՝

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանը
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™