Քանի անվտանգության խորհրդի նիստի է մասնակցել Արման Աբովյանը և արդյոք սա առաջին դեպքն էր, երբ նա ոտքի չկանգնեց
Վազող տող
Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Դա այն եզակի ԱԽ նիստերից էր, որին մասնակցում էր նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի։
Նիստի կադրերից երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի ներս մտնելուց Արման Աբովյանը ոտքի չի կանգնում, այդպիսով, ըստ երևույթին, իր վերաբերմունքը ցույց տալով վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ։
2021 թվականի մայիսի 27-ի ԱԽ արտահերթ նիստ
Մենք փորձեցինք գտնել էլի դեպքեր, երբ ԱԽ նիստին մասնակցել է Աբովյանը և ինչպես է դիմավորել Փաշինյանին։
Օրինակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին գումարված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի կադրերում երևում է, որ այն ժամանակ Աբովյանի վերաբերմունքը այլ է եղել և նա հոտնկայս է դիմավորել վարչապետին։
2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ արտահերթ նիստ
Նույն իրավիճակն է նաև դեկտեմբերի 13-ին հրավիրված ԱԽ արտահերթ նիստում։ Աբովյանը կրկնին հոտնկայս է դիմավորում Փաշինյանին։ Նկատենք, որ այդ ժամանակ արդեն իսկ ստորագրված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
2020 թվականի դեկտեմբերի 13-ի ԱԽ արտահերթ նիստ
ArmDaily.am-ը փորձեց Արման Աբովյանից ճշտել, թե ինչու այս անգամ նա ոտքի չի կանգնել, սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղարը հրաժարվեց մեկնաբանություն տալ։