Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԺ 8-րդ ընտրությունները՝ աննախադեպ մասնակիցների թվով. երբ փրկիչների պակաս չկա, իսկ երկիրը գլորվում է անդունդը

Վազող տող

Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ երեկ՝ 18.00-ին։ Վերջին րոպեներին արդեն ԿԸՀ-ում հերթեր էին գոյացել, քաղաքական ուժերը վերջին շնչում փորձում էին հանձնել ցուցակները։

Արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ 4 դաշինք ու 23 կուսակցություն են դիմել ընտրություններին մասնակցելու համար։ Մինչեւ մայիսի 31-ը դեռ ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ գրանցի ուժերին։ Այդ գործընթացի հետեւանքով հնարավոր է որոշ ուժեր փաստաթղթերի անճշտության կամ ընտրագրավը վճարել չկարողանալու պատճառով չկարողանան մասնակցել ընտրության։

Ամեն դեպքում՝ 27 քաղաքական ուժի մասնակցությունը մեր փոքր երկրում շատ-շատ է։ Մեր սուղ բյուջեից բավականին միջոցներ կծախսվեն այդքան ուժերի մասնակցությունը ապահովելու համար, օրինակ՝ այդքան քվեաթերթիկների տպագրություն եւ այլն։

Ընտրողի համար եւս դժվար է լինելու կողմնորոշվել այս խառնիճաղանջ լաբիրինթում։

Այս իրավիճակը ամենեւին էլ ձեռնտու չէ ֆավորիտ քաղաքական ուժերին, քանի որ մանր-մունր, մի քանի օրական կուսակցությունները ընդամենը ձայն խլող են։

Եւ այսպես, ներկայացնենք, թե նախորդ ընտրություններին քանի ուժ է մասնակցել ընտրական պայքարին։

Նախ նշենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում անց է կացվել 7 խորհրդարանական ընտրություն, հունիսի 20-ին տեղի ունենալիքը կլինի 8-րդը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շարքում հունիսի 20-ինը կլինի 2-րդը, առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անց են կացվել 2018թ։ Փաստորեն՝ այս իշխանությունների կառավարման 3 տարվա ընթացքում 2-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն։

Եւ այսպես, խորհրդարանական ընտրություններ անց են կացվել 1995թ, 1999թ, 2003թ, 2007թ, 2012թ, 2017թ, 2018թ՝ կազմելով համապատասխանաբար 1-7-րդ գումարման ԱԺ-ները եւ փաստորեն հաջորդը կլինի 2021թ։ Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Ի դեպ, մեկ այլ հետաքրքիր դիտարկում եւս։ 1990 թվականից առ այսօր Հայաստանի խորհրդարանը ղեկավարվել է 13 նախագահի կողմից, նրանց բոլորին բախտ չի վիճակվել պաշտոնավարել խորհրդարանի գումարման սկզբից մինչև վերջ։ Նրանք կամ ԱԺ նախագահ են դարձել գումարման կեսից, կամ հրաժեշտ են տվել պաշտոնին՝ գումարումը դեռ չավարտված, նույն ճակատագրին արժանացավ նաեւ Արարատ Միրզոյանը։ Այժմ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թվաքանակի մասին։

Այսպես, 2018թ խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ն 11 քաղաքական սուբյեկտից ստացել է առաջադրման փաստաթղթեր։

Դրանք են՝

«Իմ քայլը դաշինք»,

«Մենք» դաշինք,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն,

Բարգավաճ Հայաստան կուսակցություն,

Լուսավոր Հայաստան կուսակցություն,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն,

Հայաստանի հանրապետական կուսակցություն,

Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն,

«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, 

Օրինաց երկիր կուսակցություն։

2017թ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն։ Դրանք են՝«ԵԼՔ» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն։

2012թ խորհրդարանական ընտրություններին համամասնական կարգով ընտրություններին մասնակցել է 8 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Միավորված Հայեր» կուսակցություն, «Օրինաց Երկիր» կուսակցություն։

Մասնակիցների թվաքանակի առումով ռեկորդ սահմանվել է 2007թ խորհրդարանական ընտրություններին։ Համամասնական կարգով ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք.

• Ազգային Ժողովրդավարական կուսակցություն
• Ազգային Համաձայնություն կուսակցություն
• Ազգային Միաբանություն կուսակցություն
• Բարգավաճ Հայաստան կուսակցություն
• Դաշինք կուսակցություն
• Ժառանգություն կուսակցություն
• Ժողովրդական կուսակցություն
• Ժողովրդավարական Ուղի կուսակցություն
• Հայ Հեղափոխական Դաշնակցություն
• Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
• Հայաստանի Երիտասարդական կուսակցություն
• Հայաստանի Ժողովրդական կուսակցություն
• Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
• Հայաստանի Հանրապետական կուսակցություն
• Հայաստանի Մարքսիստական կուսակցություն
• Հանրապետություն կուսակցություն
• Միավորված աշխատանքային կուսակցություն
• Միացյալ Ազատական Ազգային կուսակցություն
• Նոր Ժամանակներ կուսակցություն
• Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
• Քրիստոնյա-Ժողովրդական Վերածնունդ կուսակցություն
• Օրինաց Երկիր կուսակցություն
• Իմպիչմենտ դաշինք

2003թ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 21 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Ազատական» դաշինք, «Ազգային համաձայնություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցություն, «Արդարություն» դաշինք, «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Արդյունաբերողների և կանանց միություն» դաշինք, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինք, Ժողովրդական կուսակցություն, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցություն, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Հայ արիների բռունցք» կուսակցություն, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հզոր հայրենիք» կուսակցություն, Միավորված աշխատանքային կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն։

1999թ խորհրդարանական ընտրություններին եւս մասնակցեց 21 քաղաքական ուժ։ Դրանք են՝ Ազատ Հայք առաքելություն, «Ազատություն» կուսակցություն, Ազգային ժողովրդավարական միություն հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Ազգային պետություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն, «ԱԻՄ+» դաշինք, «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն. «Արժանապատիվ ապագա» հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Իրավունք և միաբանություն» դաշինք, «Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինք, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի երիտասարդական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն, Հայոց համազգային շարժում կուսակցություն, «Հայրենիք» դաշինք, «Հզոր հայրենիք» կուսակցություն, «Միասնություն» դաշինք, «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն, «Սոցիալական ուժերի և մտավորականների միություն» դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն։

1995թ խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ էին ներկայացրել 22 հասարակական-կազմակերպություններ և միավորումներ, սակայն վերջնարդյունքում մասնակցեցին 13-ը: Դրանք են՝ Ազգային ժողովրդավարական միություն, Ազգային ինքնորոշում միավորում, «Ազգային պետություն», «Առաքելություն», «Ժողովրդական կազմակերպություն», «Կամք» միություն հքկ և Հայ Դաշնակցություն կուսակցություն, Հայաստանի Ագրարային ժողովրդական կուսակցություն, Հայաստանի գիտա-արդյունաբերական և քաղաքացիական միություն, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցություն, «Հանրապետություն» միավորում, «Շամիրամ»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս ընտրությունները աննախադեպ են լինելու մասնակիցների թվաքանակի առումով, նույնիսկ եթե որոշ ուժերի ԿԸՀ-ն չգրանցի փաստաթղթերի անճշտության կամ այլ պատճառով, դժվար մասնակիցների թիվը կտրուկ նվազի։ ՀՀ ընտրողը իսկապես «վստահելի» ձեռքերում է հայտնվել՝ շուրջբոլորը փրկիչներ են, իսկ երկիրը օր օրի գլորվում է անդունդը։ Հետաքրքիր է՝ եթե այսքան կարող եւ մտահոգ քաղաքական ուժեր, գործիչներ կան մեր երկրում, ինչու են թույլ տվել, որ Հայաստանը հայտնվի նման օրհասական վիճակում՝ անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ խաթարված, Արցախը կորցրած, Սյունիքը՝ վտանգի տակ, հազարավոր զոհեր, դիվանագիտությունը՝ տապալված, տնտեսությունը՝ կոլապսի մեջ, սոցիալական վիճակը՝ օրեցօր վատթարացող։

Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™