Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ճանաչիր թեկնածուներին. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին եռյակը

Քաղաքական

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

1. Էդմոն Մարուքյան

Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006թ.՝ Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2010թ.՝ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը: Մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոս:

Մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա):

2002-2004թթ. եղել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար: 2007-2008թթ.՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի դասախոս: 2007-2012թթ.՝ «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան: 2009թ.՝ Լոռու մարզի «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն»-ի (ՇՊԱԿ) ավագ իրավաբան: 2008թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2002 թվականից «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ է, 2003թ.՝ համակարգող խորհրդի անդամ: 2005թ. անդամակցել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին, 2006թ. ընտրվել է խմբի նախագահ: 2005 - 2012թթ. անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին: 2006 թվականից «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է: 2010թ. «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրներից է: 2010-2012թթ.՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ:

2015թ. հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): Խմբակցություններում չի ընդգրկվել:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների եւ մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

2. Արտյոմ Գեղամյան

Արտյոմ Գեղամյանը Արդարադատության նախկին նախարար է։ Ծնվել է 1980 թ.-ի հունվարի 10-ին Եղվարդ քաղաքում։ 

1997-2001 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
2001-2003 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
2003-2006 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
2006-2007 թթ. - սովորել է ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2012-2013 թթ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը։

1998-2001 թ. - եղել է «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ։
2001 թ. - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական։
2001-2002 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական։
2002-2004 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ։
2004-2005 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական։
2004-2006 թթ. - ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի դասախոս։
2005-2006 թթ. - աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում որպես խորհրդատու։
2007-2008 թթ. - աշխատել է «Լիսամ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։
2008 թ. - եղել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ։
2008-2011 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։
2009-2012 թթ. - աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտում որպես իրավաբան։
2013–2014 թթ. - եղել է Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող։
2014 թ. հուլիսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
2014 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ունի պահեստազորի շարքայինի զինվորական կոչում։

ArmDaily.am-ը դեռ մայիսի 13-ին տեղեկություն էր ստացել, որ Գեղամյանը մասնակցելու է ընտրություններին ԼՀԿ ցուցակով, սակայն մեզ հետ զրույցում նա հստակ ոչինչ չասեց, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է անկուսակցական գործունեություն ծավալել։

3. Անի Սամսոնյան

Ծնվել է 1990թ․-ի փետրվարի 10-ին Երևանում։

Կրթություն

2007-2011 թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։
2019 թվականից Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի Իրավագիտության բաժնի մագիստրանտ է։

Աշխատանքային փորձ

2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ․-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

Լուսավոր Հայաստան Կուսակցության Մամուլի քարտուղարն է։ 2017 թվականից հանդիսացել է ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար։

2017 թ․ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է որպես ավագանու անդամ։ Հանդիսացել է Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

2018 թ․ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ ԼՈՒՅՍ դաշինքով։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։

Հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ։

Ամուսնացած չէ:

 

Շարքի նախորդ ուժը՝

«Հայաստան» դաշինք

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™