Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նոր շարք՝ պարզաբանում. Ինչպես ազատվել զինծառայությունից

Արխիվ

ArmDaily.am-ը սկսում է նոր շարք, որի շրջանակներում հանրապետության փորձառու իրավաբանները կպարզաբանեն մեր քաղաքացիներին հուզող կարեւոր հարցեր։ Խնդիրներ, որոնց հետ մարդիկ բախվում են իրենց առօրյա կյանքում եւ շատ հաճախ իրավական դաշտի չիմացությունը պատճառ է դառնում կոռուպցիայի, իրավունքների ոտնահարման։

«Պարզաբանում» շարքի շրջանակներում քաղաքացիները իրենք կարող են հարցեր հղել մեր փորձառու իրավաբաններին՝ ուղարկելով հարցը մեր էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքում մեր պաշտոնական էջին։

Եւ այսպես, առաջին հարցը ՝ ինչպես կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Պատասխան

Հայաստանի Հանրապետության Օրենսդրությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը տեսականորեն բաժանում է երկու խմբի՝ առողջական վիճակի հետ պայմանավորված ազատման հիմքեր և այլ հիմքեր։

Առողջական վիճակի հետ չպայմանավորված հիմքերը սահմանված են «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներով, որոնց համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը

- Ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր), եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
- մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.
- ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր․

Ընդ որում, առաջին հիմքը տարածվում է մինչև 16․12․2017 թվականը ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա՝ գործելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած ճանաչվելով 2021 թվականի հունվարի 1-ից:

Եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում է տրվել և երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով չի ճանաչվում պիտանի զինվորական ծառայության համար կամ չի ճանաչվում սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, ապա նա ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Երբ քաղաքացուն օրենքով սահմանված որոշ դեպքերում տրվել է տարկետման իրավունք և նա 27 տարին լրանալու օրվա դրությամբ չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ ՊՆ նախարարի 08․04․2013 թ․-ի N410 որոշման համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից, առողջական վիճակի պատճառով քաղաքացին զինծառայության համար ոչ պիտանի կարող է ճանաչվել և հանվել զինվորական հաշվառումից, եթե վերջինիս ունի նույն որոշման մեջ սահմանված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկում նշված հիվանդություն ։
Ստորև ներկայացնում ենք այն հիվանդությունների ցանկի մի մասը, որոնք ունենալու դեպքում քաղաքացին պիտանի չէ զինծառայության համար ՝ հանվելով զինվորական հաշվառումից․

 Հոգեկան հիվանդություններ ՝

1․ ծանր և խորը աստիճանի մտավոր հետամնացություն,

2․ շիզոֆրենիա (անկախ ձևից, ընթացքից, ելքից),

3․հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումներ և այլն․

Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ ՝

1․ էպիլեպսիա՝ հաճախակի նոպաներով կամ արտահայտված հոգեկան խանգարումների առկայությամբ,

2․ Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ խանգարումներով և այլն․
3․ Ներքին օրգանների հիվանդություններ՝

 Արյան համակարգի հիվանդություններ՝ արագ և դանդաղ զարգացող, պերիֆերիկ արյան կազմի զգալի փոփոխություններով և պարբերական սրացումներով,

2․ Ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով,

3․ Էկզոգեն սուր կամ քրոնիկական ինտոքսիկացիաների սրացումների կամ ազդեցությունների հետևանքներ, ալերգիկ հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ խանգարումով,

4․ Տուբերկուլոզ՝ ակտիվ՝ պրոգրեսիվող միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ,

5․Թոքերի, շնչառական ուղիների, պլևրայի ոչ տուբերկուլոզային բնույթի քրոնիկական հիվանդություններ, զարգացման արատներ և սուր հիվանդություններից հետո կայուն մնացորդային երևույթներ՝ ֆունկցիաների խիստ խանգարումով,

6․ Բրոնխիալ ասթմա՝ ծանր ձևեր` հաճախակի նոպաներով,

7․ Սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ՝ արյան շրջանառության զգալի արտահայտված խանգարումով,

8․ Զարկերակային հիպերտենզիա ՝ III շրջան,

9, Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ՝ III-II աստիճանի քրոնիկական երիկամային անբավարարությամբ և այլն․

 Աչքի և նրա հավելումների հիվանդություններ՝

1․գլաուկոմա՝ զարգացող և հետագա փուլերում երկու աչքում տարածվող,

2․ ցանցաթաղանթի շերտազատում՝ որևէ բնույթի, երկու աչքում,

3․ ակնագնդի բացակայություն կամ կուրություն կամ մեկ աչքի տեսողությունը 0,05 և ցածր է, երբ մյուս աչքինը` 0,4-ից ցածր է կամ երկու աչքի տեսողությունը 0,3-ից ցածր է,

4․ Ռեֆրակցիայի անոմալիաներ ՝ կարճատեսություն կամ հեռատեսություն մեկ աչքի որևէ առանցքով 12,0 D-ից ավելի, կամ աստիգմատիզմ պարզ միոպիկ կամ բարդ միոպիկ կամ խառը 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ երկու աչքում 6,0 D-ից ավելի և այլն․
5․ Ականջի հիվանդություններ ՝ կայուն խլություն երկու ականջում կամ խուլհամրություն և այլն․
6․ Մաշկի եվ ենթամաշկային բջջանքի եվ լորձաթաղանթի հիվանդություններ՝ իխթիոզ, իսկական բշտախտ, մաշկի լիմֆոմա, ինքնածին մաշկալուծում, գունակային քսերոդերմա, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, նեյրոֆիբրոմատոզ (ուռուցքային ձև) և այլն․

 Վիրաբուժական հիվանդություններ՝

1․ Վերջույթների ֆունկցիան խանգարող ծռվածություն կամ կարճություն՝ ձեռքի կամ ոտքի 8 սմ և ավելի կարճություն,

2․ Ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկական բնածին արատներ՝ ֆունկցիայի խիստ խանգարումով,

3․ երկու ոտքերի մատների բացակայություն կամ սերտաճում,

4․ Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի խանգարումով,

5․ Ոտնաթաթի ձևափոխում՝ խիստ արտահայտված անատոմիական փոփոխություններով,

6․ Վերջույթի բացակայություն և ամպուտացիա` ցանկացած մակարդակով, 7․ չարորակ նորագոյացություններ՝ ենթակա չեն արմատական հեռացման, ունեն հեռակա մետաստազներ և այլն․

Ազատման հիմք հանդիսացող հիվանդությունների առավել մանրամասն և կոնկրետ տեսակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով 

Հարցին պատասխանել է Արատտա ընկերության կորպորատիվ սպասարկման բաժնի ղեկավար, փաստաբան Դավիթ Վարդանյանը։

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™